Մարուքյանը հիշեցնում է` Հայաստանում գործում է ռուսական զինվորական քննչական մարմին
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/arm136327871546_1380205450.jpg)
ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Facebook սոցիալական ցանցում գրառում է կատարել` անդրադառնալով ”Ժառանգություն” խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի հետ կատարված միջադեպին.
”Իմ գործընկեր Զարուհի Փոստանջյանի հետ տեղի ունեցած միջադեպը բացի ԴԱՏԱՊԱՐՏԵԼԸ ուզում եմ նաև հիշեցնել, որ Հայաստանում գործում է ռուսական զինվորական քննչական մարմին, դատախազություն և դատարան, որտեղ քննվում են ռուս զինվորականների գործերը: Ժամանակին, որպես փաստաբան Գյումրիում տեղակայված ռուսական դատարանում մասնակցել եմ մի քանի գործերով որպես պաշտպան: Հետևաբար չեմ բացառում, որ միջադեպի մասնակից զինվորականների գործողություններին իրավական գնահատական տալու հարցը փոխանցվի վերևում նշված մարմինների քննությանը”:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Մեղրիից Երեւան վերադառնալու ճանապարհին “ժառանգության” պատգամավոր Զարուհի Փոստանջյանի վրա են հարձակվել ՌԴ ներկայացուցիչներ, ովքեր ներկայացել են որպես սահմանապահներ եւ փակելով ճանապարհը` թույլ չեն տվել, որ պատգամավորն ու “Ժառանգության” ներկայացուցիչները տեղաշարժվեն: Իսկ երբ վերջինները փորձել են տեսանկարահանել այդ ամենը, սահմանապահներից մեկը հարձակվել եւ կոտրել Է նրանց տեսախցիկը: