14 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կտան Կարեն Կարապետյանին. Հրապարակ

Ինչպես տեղեկացնում են թերթի իշ­խանական աղբյուրնե­րը, դեռ երեք ամիս առաջ ՀՀԿ ԳՄ նիստերից մեկում Սերժ Սարգսյանը ոչ բաց տեքստով, սակայն լիովին հասկանալի ասել է, որ պետք չէ բացառել ՀՀ անդամակցու­թյունը Մաքսային միությանը: Ավելին’ հենց այդ օրերին արդեն իսկ հասկանալի էր, որ ՛՛վերազգային՛՛ այդ մարմնի’ Մաքսային, հա­մապատասխանաբար’ Եվրասիական միու­թյան հետ տնտեսական հարաբերությունների կուրատորը լինելու է ՀՀ […]

… իսկ Սերժ Սարգսյանը … Հրապարակ

Թերթը գրում է, որ Մոսկվայում բացված եկեղե­ցու հիմնարկեքին մասնակ­ցելու է մեկնել հայաստանյան գործարարների մի պատկառելի թիմ’ Սամվել Ալեքսանյանի ՛՛գլ­խավորությամբ՛՛: Բանն այն է, որ նրանցից ոմանց համար կատարյալ շոկ է եղել ապարանյան կլանի կենդանի լեգենդ Աղ­վան Գառնիկիչի պաշտոնանկության լուրը: Մինչեւ վերջին վայրկյանը’ Գառնիկիչի’ դա­տախազության դռան համբուրումը, նրանք Ստանիսլավսկու հանգով կրկնել են. ՛՛նե վեր- յու՛՛: Մասնավորապես Սամվել […]

՛՛Կոռեկտ չի այլ կուսակցությունների դիրքը, պոզաները, կարծիքները մեկնաբանել՛՛. Իրավունք

Թերթը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին խնդրել է մեկնաբանել ԵՄ հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հայտարարությունը, որ Հայաստանի հետ Վիլնյուսում ՛՛Արեւելյան գործընկերության՛՛ գագաթնաժողո­վում ոբեւէ փաստաթուղթ չի ստորագրվեւու: ՛՛Համենայնդեպս, թե եվրոպական կողմը, թե հայկական կողմը գտնում են, որ երկխո­սությունը դեռ պետք է շարունակվի, իսկ թե ինչ ձեւաչափով’ չեմ կարող ասել: Բայց այն, որ անհրաժեշտություն կա, որ երկխոսությու­նը շարունակվի, դա […]

Քանի ժամ է մնալու պաշտոնում… /վիդեո/

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային հարաբերությունների փորձագետ Հովհաննես Իգիթյանը, Վահան Հովհաննիսյանի փոխարեն, չէր ստանձնի դեսպանի պաշտոն: ”Եթե լինեինք քաղաքակիրթ երկիր, ես դա նորմալ կընկալեի, այսինքն` քաղաքակիրթ երկրներում օրինակ` Ֆրանսիայում այն չինովնիկներն, ովքեր աշխատում են կառավարությունում, նրանց չի խանգարում իրականացնել թե պետական գործչի պարտքը, թե քաղաքական հայացքները”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Իգիթյանը: Նա նշեց, որ […]

Ժողովուրդը իրավունք ունի նեղանալ Րաֆֆուց

”Ժողովրդավարական հայրենիք” կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը սեպտեմբերի 20-ին Ազատության հրապարակում կայանալիք ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրավաքին մասնակցելու է:  ”Ունենք հրավեր Րաֆֆի Հովհաննիսյանից` մասնակցելու ու կմասնակցենք”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:  Մեր դիտարկմանը, որ Հովհաննիսյանը միշտ հայտարարում է, որ ոչ ոքի չի հրավիրում անհատապես, Մակեյանն արձագանքեց.  ”Հրավեր ոչ թե պաշտոնական նման բան, այլ որպես գործընկեր, նախագահական […]

Լևոն Տեր Պետրոսյանը իրավունք չունի…/վիդեո/

Ընդդիմադիր կուսակցությունների կարգավիճակը այսօր վստահություն չի ներշնչում հանրությանը: Կարող են արդյոք քաղաքացիական նախաձեռնությունները լուրջ կուսակցություն դառնալու հեռանկարներ ունենալ,  և որն է այն կուսակցությունը,  որը ամեն դեպքում պահել է իր դիմագիծը և դեռ կարող է բարձրացնել իր կշիռը հասարակության մեջ՝ հարցերի շուրջ Henaran.am-ը զրուցեց ընդդիմադիր քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանի հետ: “Ես քաղաքական դաշտում հիմնական շարժիչ ուժը […]

“Յանուկովիչի պագոնները չընկան… ամոթ է”

”Հաստատ ոչ Հայաստանի Մաքսային միությանը միանալու մասին Սերժ Սարգսյանի որոշումը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Ժառանգություն” կուսակցության վարչության անդամ Ստեփան Սաֆարյանը` ի պատասխան հարցի, թե ինչը կարող է միավորել հայաստանյան քաղաքական ուժերին` ընդդիմությանն ու քաղաքացիական հասարակությանը: Նշենք, որ Ուկրաինայի փոխարտգործնախարար Անդրեյ  Օլեֆիրովը օրերս Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը հայտարարեց, որ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը […]

Ասադը ստիպված կլինի հեռանալ իշխանությունից. Քերի

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ստիպված կլինի հեռանալ իշխանությունից, եթե անգամ նա լիովին համագործակցի սիրիական քիմիական զենքի ոչնչացման հարցում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, փոխանցում է interfax.ru-ն: “Ասադը կորցրել է ողջ լեգիտիմությունը”,- ասել է նա Փարիզում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: 

Ինչու էիք լռում, երբ քանդում էին “կուկուռուզնիկը”. Կարինե Դանիելյանը ապշած է/վիդեո/

“Փրկենք հուշարձանները օլիգարխներից ” նախաձեռնության անդամ, բնապահպան Կարինե Դանիելյանը Henaran.am-ի հետ զրույցում անդրադարձավ “Փակ շուկայի ” հարցին: Հայտնի է, որ շուկան վերաբացվելու է հոկտեմբերի 1-ին: “Հանրային խորհուրդը երբ հանդիպեց նախագահի հետ, ես այդ հարցը բարձրացրի և ասել եմ իմ կարծիքը, որ սա ջրաբաժանն է, որ փաստորեն, մենք շարունակում ենք ոչնչացնել Երևանի պատմությունից մնացած մասունքները”,-ասաց նախկին […]

Պաշտոնապես կբացվի Վատիկանում Հայաստանի դեսպանատունը

 Henaran.am-ի դիվանագիտական խողովակների փոխանցմամբ, սեպտեմբերի 19-ին Վատիկանում տեղի կունենա Հայաստանի դեսպանատան պաշտոնական բացումը: Հանդիսավոր արարողությանը մասնակցելու է նաեւ Հայաստանի պաշտոնական պատվիրակությունը, որի կազմը գլխավորելու է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Հայկական դեսպանատունը գտնվում է Հռոմի Պապի նստավայրից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա: Հիշեցնենք, ՀՀ կառավարությունը այս տարվա մարտի 7-ին նիստում է հաստատել Վատիկանում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված