07 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Դուք ե՞րբ եք բավարարվում որ. Աբրահամյանը հեգնեց Փաշինյանին

Քիչ առաջ մեկնարկեց հինգերորդ գումարման Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի երրորդ քառօրյան: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարցի իրավունք վերցնելով՝ հիշեցրեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, որ նախորդ քառօրյայի սկզբում ինքը հարցրել էր, թե ինչ իրավունքով են ռուս սահմանապահները խախտել ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի իրավունքները: Հիշեցնենք,  միջադեպը տեղի էր ունեցել Մեղրիից Երևան վերադառնալու ճանապարհին , պատգամավոր […]

25-ամյա Եգոր Շչերբակովի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցուն ցմահ ազատազրկում է սպառնում

Մոսկվայում 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանության մեջ մեղադրվող ադրբեջանցի Օրհան Զեյնալովին մեղադրանք է առաջադրվել՝ ՌԴ քրեական օրենսգրքի 105 հոդվածի երկրորդ մասով (Սպանություն խուլիգանական նկատառումներով): Զեյնալովին այժմ սպառնում է ցմահ ազատազրկում, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը հայտնել է, որ Զեյնալովը չի ճանաչել իր մեղքը եւ եթե ավելի վաղ կասկածյալի հարցաքննության ժամանակ նա հայտնել […]

Ռուսաստանում ներգաղթյալների համար ճամբարներ կբացվեն

Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայությունը հայտարարել է, որ Ռուսաստանում 81 կենտրոն կտրամադրվի ապօրինի ներգաղթյալներին, տեղեկացնում է “Էխո Մոսկվի”-ն: Դրանք կհամապատասխանեցվեն միջազգային չափանիշներին, իսկ մարդիկ այնտեղ կունենան բոլոր հնարավորությունները բարեկեցիկ կյանքով ապրելու համար, ասվում է հայտարարության մեջ: Սակայն դեռեւս չի հաղորդվում, թե երբ կգործարկվի ճամբարային համակարգը:

“Մենք չենք ուզում մահակը վերցնել` ծեծել իշխանություններին”

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Henaran.am-ը, ազատամարտիկների և քաղաքական կուսակցությունների կլոր սեղան-քննարկումների մեկնարկը տրված է: Ինչ են ակնկալում ազատամարտիկները այս միավորումից: Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբ լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ ազատամարտիկները հանդիսացան այն մերանը, որ կարող է հանգել  միավորման: “Երկրում խախտված է մրցակցային կառավարման ձևաչափը: Այսինքն՝ իշխանությունները 100 տոկոսանոց վստահություն չունեն, նույնիսկ 80 չունեն, […]

ՀՀԿ-ի երիտասարդները ԼՂՀ-ում էին

Հոկտեմբերի 18-20-ը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և բուհերի ուսանողական կառույցների անդամներն այցելել էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այցի հիմնական նպատակն էր ամրապնդել Հայաստանի և Արցախի երիտասարդական և ուսանողական կառույցների միջև համագործակցությունը և նոր, համատեղ ծրագրերի հիմք դնել: Հայաստանցի երիտասարդներն  Արցախում հանդիպել են ԼՂՀ Ազգային  ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի հետ, Արցախի պետական համալսարանում քննարկումներ են […]

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը Բաքվում է

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ժամանել է Բաքու, փոխանցում է apa.az-ը: Կարճատեւ այցի շրջանակում ԼՂ հակամարտության կարգավորման ամերիկացի միջնորդը հանդիպելու է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Հարկ է նշել, որ  նոյեմբերի սկզբին նախատեսվում է ԵԱՀԿ համանախագահների այցը տարածաշրջան։ Այցի նպատակներից է լինելու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման կազմակերպումը։ 

Կարող են աջակցել բացահայտելու գողացված ունեցվածքը՝ անկախ դրանց գտնվելու վայրից

Վաշինգտոնում գործող Policy Forum Armenia (PFA) վերլուծական կենտրոնը այսօր հրապարակել է ՛՛Երկրի իրավիճակը՛՛ շարքից հերթական զեկույցը՝ ՛՛Կոռուպցիան Հայաստանում՛՛ վերտառությամբ։ Գիտության տարբեր ուղղություններ ներկայացնող մասնագետների խմբի աշխատանքի արդյունք հանդիսացող այս զեկույցը լուսաբանում է Հայաստանում կոռուպցիայի դրսևորման խոշոր և մանր դեպքերի վրա և առաջարկում դրանց նվազեցման մեխանիզմներ։ Զեկույցի հիմնական եզրակացությունն  այն է, որ Հայաստանի տնտեսության վրա կոռուպցիայի բացասական ազդեցությունը ահռելի […]

Նախագահի որդին ձերբակալվել է

Մայամիի ոստիկանությունը ձերբակալել է Պարագվայի նախագահ Օրասիո Կարտեսի 29-ամյա որդուն` Խուան Պաբլո Կարտեսին, հարձակման մեղադրանքով, տեղեկացնում է Lenta.ru-ն: Նրա ազատ արձակման դիմաց 1500 դոլարի գրավ է նշանակվել։ Ոստիկանության ներկայացուցիչները հրաժարվել են այլ մանրամասներ հայտնել։ Խուան Պաբլո Կարտեսը ներկայումս բնակվում է Մայամիում։ Պարագվայի դեսպանատան ներկայացուցիչներն առայժմ որեւէ բան չեն մեկնաբանում:

Ի՞նչ մնաց “թեժ աշնանից” /վիդեո/

Ազգային ժողովի պատգամավոր, “Ազատ դեմոկրտաներ” կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը այն կարծիքին չէ, որ Հայաստանում թեժ աշուն չկա: Նրա խոսքով պետք չէ թեժությունը պատկերացնել իշխանափոխության մեջ:  “ Հայաստանում թեժ աշունը սկսվել է սեպտեմբերի 3-ից: Այսինքն հիմա այնպիսի ժամանակաշրջան է, որ Հայաստանը  պետք է ընտրի իր ապագայի ուղղությունը, և պետք է ՀՀ քաղաքացին ստանա այն հարցերի պատասխանները, […]

Կոչ Ադրբեջանի իշխանություններին՝ հետևել հայկական օրինակին

Միջազգային Եվրոպական շարժման գլխավոր քարտուղար Դիոգո Պինտոն այսօր ներկա էր Միջազգային Եվրոպական շարժման հայաստանյան խորհրդի կազմկերպած հանդիպմանը:  Խոսելով ԼՂՀ կոնֆլիկտի մասին՝ նա նշեց, որ ամենևին էլ իրենց շարժման խնդիրը չէ լուծել Ղարաբաղի խնդիրը, և ինքը այստեղ Եվրոպական կառույցների անունից չէ եկել: ՛՛Նման կոնֆլիկտներում միշտ երկու պատմություն կա ու իրողություն, իսկ իրականում հազարավոր պատմություններ են՛՛,-ասաց Դ. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի