07 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Չկա մեկը, ով կհամարձակվի բարձր ինտոնացիայով խոսել Ծառուկյանի հետ. Նաիրա Զոհրաբյան /վիդեո/

՛՛Ճիշտ կլինի, որ իմ հարգարժան գործընկեր-լրագրողները հիմնական խնդիրը թողած, այն է՝ ինչպես է մարդը մի շենքում ինքն իրեն հռչակում ինչ-որ ֆեդերացիայի նախագահ, չզբաղվեն այլ հարցերով: Լավ կլինի, որ դիմեք Օլիմպիական կոմիտեի քարտուղարին ու ստանաք հստակ պարզաբանում՛՛,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով տեղեկությունները, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ու Ազգային […]

Ջհանգիրյանը վախենում է՝ կունենանք Սիրիայի և Լիբիայի օրինակը

 ՛՛Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին ՀՀ օրենքում՛՛ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀԱԿ խմբակցության կողմից ներկայացված նախագիծը Ազգային ժողովը մերժեց: Համահեղինակ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի խոսքով՝ այս նախագիծը նպատակ ունի բացառել Զինված ուժերի ներգրավումը արտակարգ դրության ռեժիմ ապահովելու հարցում:  ՛՛ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստին օրենքի նախագիծը դրական եզրակացություն չի ստացել, որը ակնհայտորեն կոչված է […]

Իվանիշվիլին հրաժարական կտա

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մինչեւ նոյեմբերի վերջ մտադիր է հրաժարական տալ, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: Այս մասին նա ասել է Agence France-Presse-ի հետ զրույցում: “Նախագահի երդման արարողությունից հետո, մինչեւ նոյեմբերի 24-ը, ես հրաժարական կտամ վարչապետի պաշտոնից”: Նա նաեւ նշել է, որ հավանական է, որ իրենց թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին հաղթի նախագահական ընտրությունների հենց առաջին փուլում` հոկտեմբերի 27-ին:

Հստակ քաղաքական վերաբերմունք է

 Նախքան Ազգային ժողովը կքվեարկեր ԲՀԿ խմբակցության պատգամավորների առաջարկած ՛՛Հայխնայբանկում՛՛  ավանդատու հանդիսացող անձանց մինչև 1993 թվականի հունիսի տասը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու մասին՛՛ նախագիծը, ձայնի իրավունք խնդրեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:  Նա նշեց, որ մեծամասնությունը բացասական է քվեարկելու այս նախագծին, ինչն արվում է իրենց խմբակցության յուրաքանչյուր նախագծի հանդեպ: ՛՛Սա հստակ քաղաքական վերաբերմունք է […]

Հարեւանի փոխարեն քվեարկեց, մոռացավ իր կոճակը սեղմել /վիդեո/

Ազգային ժողովի պատգամավորնեը կրկին քվեարկում են միմյանց փոխարեն: Henaran.am-ի տեսանյութում երևում է, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը քվեարկում է խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանի փոխարեն, ով բացակա է: Ընդ որում՝ Հարությունյանը երբեմն այնքան նվիրված և ջերմեռանդորեն էր դա անում, որ մոռանում էր իր փոխարեն քվեարկել:

Ադրբեջանը չի միանա Եվրասիական միությանը

Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հայտարարել է, որ Ադրբեջանը նպատակահարմար չի գտնում դառնալ Եվրասիական միության անդամ, հաղորդում է interfax.ru-ն:  Նա ասել է, որ իրենք չեն ցանկանում փոփոխություններ մտցնել իրենց քաղաքականության մեջ:  “Ադրբեջանը միջազգային միության անդամ է, մտնում է մի շարք միջազգային կազմակերպությունների մեջ, իսկ միակողմանի ուղղվածություն ընդունելու մեջ ես ոչ մի շահ չեմ տեսնում: Ադրբեջանը մեծ […]

Ինչպես փեսան ու զոքանչը, այնպես էլ պատգամավորները. թեժ կրքեր խորհրդարանից

Ազգային ժողովի քառօրյայի նիստին օրակարգի ընդունումը գրեթե 30 րոպե տևեց: Քվեարկության մասին անընդհատ ձայն էին խնդրում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը: Վերջինս նման հարց ուղղեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին վերջերս ռուս սահմանապահների հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ. ՛՛Ձեր վերադասը ռուսական ՛՛ՖՍԲ՛՛-ն է՞: Դուք չեք հավատում իմ հայտարարություններին՛՛: ԱԺ նախագահն […]

Հայաստանը մտնելու է ՄՄ. սրանով հարցը լուծված է. Ն. Բորդյուժա

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան այսօր տեղի ունեցած Երեւան-Մոսկվա-Աստանա-Կիեւ տեսակամրջի ժամանակ ասել է, որ Ռուսաստանը Հայաստանի սահմաններին մոտ գտնվող երկրներին զենք վաճառելիս միշտ հաշվի է առնում Հայաստանի ունեցած զինամթերքի նկատմամբ հավասարակշռությունը պահելու անհրաժեշտությունը: Նա նշել է, որ իրենք միշտ բալանսը հաշվի են առնում: “Ինչ վերաբերում է ռուսական բանակի արդիականացմանը, այն Հայաստանի […]

Ամոթ իրան, որ ինքը կարա մտածի, որ ես կին կծեծեմ. Մհեր Սեդրակյանը՝ Փոստանջյանին

՛՛Դե ամոթ իրան, որ ինքը կարա մտածի, որ ես կին կարամ նեղացնեմ կամ ծեծեմ՛՛,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ ի պատասխան հարցի, թե իսկապես կարող է  վնասել ՛՛Ժառանգության՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին: ՛՛Ընդամենը ես իմ արտահայտությունն արել եմ մեր ազգի շահերից ելնելով: Ես տղամարդ տղա եմ, ի՞նչ գործ […]

Զարուհին ԱԺ-ն խառնեց իրար. Շարմազանովը անջատեց խոսափողը

Այսօր Ազգային ժողովի նիստին ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը խորհրդարանը ՛՛խառնեց իրար՛՛: Նա ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին հարցրեց, թե ինչու իր հետ չի հանդիպել ու տեղեկություն տրամադրել Սյունիքում կատարված դեպքերի վերաբերյալ: ՛՛Երևի հարմար չի եղել կամ նպատակահարմար չի եղել տրամադրել տեղեկություն՛՛,-ենթադրեց Փոստանջյանը՝ հավելելով, որ ԱԺ-ը պետք է խստագույնս դատապարտի ռուս սահմանապահների արարքը: Աբրահամյանն արձագանքեց, թե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի