06 Սեպտեմբերի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արմեն Աշոտյանը կմնա կալանավորված

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը կշարունակի մնալ կալանավորված: Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտնել է, որ դատարանը մերժել է իր վերաքննիչ բողոքը: «Ինչպես ես հեշտությամբ կանխատեսում էի` վերաքննիչ կոռուպցիոն դատարանը մերժեց իմ բացարկը և վերաքննիչ բողոքը և քաղաքական բանտարկյալ Արմեն Աշոտյանին թողեց կալանքի տակ», – Facebook-ում գրել է Աթանեսյանը:

Արա Խզմալյանն ընտրվեց Մատենադարանի տնօրեն

Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանին միաձայն ընտրեց Մատենադարանի տնօրեն։ Տնօրենի թափուր տեղի համար հայտ էին նեկայացրել Մատենադարանի տնօրենի ԺՊ Կարեն Մաթևոսյանը, ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը և պատմական ու բանասիրական գիտությունների դոկտոր, Մատենադարանի գիտաշխատող Արծրունի Սահակյանը։ Արծրունի Սահակյանը ինքնաբացարկ է հայտնել։ Պայքարն ընթանում էր […]

Արայիկ Հարությունյանը պարտավոր է լինել ցույցերը գլխավորողների շարքերում․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել․ «Երեկ խորը մտահոգությամբ հետևում էի Ստեփանակերտում իշխանությունների նախաձեռնած բողոքի, օգնության կանչի հավաքին և հանկարծ մտաբերեցի ԱԱԾ պահեստազորի սպաների միության 04.05.22թ. հրապարակումը՝ Երևանում ընթացող հանրահավաքների նկատմամբ Արցախի իշխանությունների կրավորական պահվածքի մասին (նյութը ստորև): Իսկապես ցավ եմ ապրում, ափսոսանք, որ այս վիճակում ենք՝ խեղճացած, անհույս, հաղթողի գթասրտությանն ապավինած: Չեմ ուզում […]

Արևմուտքը լուծում է իր համար ամենագլխավոր հարցը՝ Արցախից ՌԴ-ը խաղաղապահների դուրսբերումը․ Արթուր Թովմասյան

Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախում շարունակվող գործընթացների հիմնական նպատակը՝ Արցախի բնակչությանը ԿԱՄԱՎՈՐ տարհանման հասցնելն է: Իսկ դրանով արևմուտքը լուծում է իր համար ամենագլխավոր հարցը՝ Արցախից ՌԴ-ը խաղաղապահների դուրսբերումը և ՌԴ-ի և Իրանի դեմ նոր ճակատ (плацдарм) ու պայքարի փուլ ստեղծելը: Ասեմ ավելին, դա չի բխում ո՛չ Արցախի և առավել ևս Հայաստանի շահերից, […]

Կանգնեք արցախցի մանուկների ու երիտասարդների կողքին, եթե դա ոմանց համար սկզբունքայնության հարց է, խնդրում եմ զիջող եղեք․ Պետնախարար

Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ողջունում է Հայաստանի Հանրապետությունում մեկնարկած համաժողովրդական շարժման մասնակիցների իրազեկման ակցիաները։ «Դրանք պետք է շարունակվեն այնքան, քանի դեռ բոլորին հասու չի դարձել Արցախում և դրա շուրջը ստեղծված իրավիճակը և քանի դեռ հստակ քայլեր չեն ձեռնարկվել Արցախի ժողովրդի հանդեպ իրականացվող այս բացահայտ հանցավոր քայլերը դադարեցնելու ուղղությամբ: Կանգնեք այդ պատասխանատվությունը ստանձնած արցախցի մանուկների ու […]

Ընդդիմությունը պետք է վերականգնի կապը հասարակության հետ. Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է. «Երբ ես ասում եմ, որ խորհրդարանական ընդդիմությունը ինստիտուցիոնալ տապալման մեջ է, ոմանք նեղանում են, թեև ես խոսում եմ բացառապես ինստիտուտի մասին, և երբեք կասկածի տակ չեմ դրել անհատների հայրենասիրությունը։ Ես խոսում եմ այլ բանի մասին։ Վերջին 4-5 օրերի ընթացքում տեղի են ունեցել կարևոր իրադարձություններ, և խորհրդարանական ընդդիմությունը […]

Դա ուղղակի սրիկայություն է. Լարիսա Ալավերդյանը՝ Աղդամով արցախցիներին ճանապարհ տրամադրելու մասին (Տեսանյութ)

Քաղաքացիներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց։ Լրագրողների հետ զրույցում ՀՀ նախկին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը նշեց, որ այսօրվա իշխանությունները հրաժարվել են զբաղվել Արցախի խնդրով ոչ միայն որպես կոնֆլիկտի կողմ, այլ որպես բանակցային կողմ.«Հիշեցնեմ, որ այս բոլոր տարիներին ՀՀ-ն մասնակցել է Մինսկի խմբի շրջանակներում որպես բանակցային կողմ։ Հիմա ՀՀ-ն հրաժարվում է դրանից, […]

Միջազգային դերակատարները փորձում են նախապես իրենց սրբագրել արցախյան ողբերգությունից․ Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Միջազգային դերակատարները` յուրաքանչյուրն իր ձևով ու շուստրիությամբ, փորձում են նախապես իրենց սրբագրել արցախյան ողբերգությունից: Հավաքական արևմուտքը ցույց է տալիս, թե մեծ ջանքեր է գործադրում Արցախի հարցի հանգուցալուծման համար, իսկ իրականում Արցախի համար խաղաղ ադրբեջանացում է ապահովում, ռուսներն ասում էին, թե մենք հայկական Արցախ էինք առաջարկում, […]

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սոթքի և Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Հուլիսի 17-ին՝ ժամը 00:05-01:40-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի և Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի