19 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ֆեյսբուք»-ն արգելափակել է «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով հուշային շրջանակների պատրաստման հնարավորությունը

Ֆեյսբուք»-ն արգելափակել է «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով հուշային շրջանակների պատրաստման հնարավորությունը: Այս մասին հայտարարություն է տարածել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը: «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը այս տարի ևս պատրաստել էր «Հիշում եմ և պահանջում» կարգախոսով հուշային շրջանակներ ֆեյսբուքյան օգտատերերի գլխավոր նկարների համար: Սակայն Ֆեյսբուքն արգելափակել է շրջանակների պատրաստման հնարավորությունը: Ուստի մենք առաջարկում ենք ներքևում տեղադրված նկարներում […]

Վեհափառ Տեր, կարո՞ղ է ժամանակն է հոտի հետ առարկայական խոսել ու ոչ թե Նիկոլին «հայրական հորդոր» հղել. Ռուբեն Մխիթարյան

Ռուբեն Մխիթարյանը գրում է. «Նիկոլն ունի հիմա ոչ ավելին, քան 300.000-350.000 կողմնակից: Հայ Առաքելական Եկեղեցին ունի նվազագույնը 1.500.000 հավատավոր զավակ: Վեհափառ Տեր, կարո՞ղ է ժամանակն է հոտի հետ առարկայական խոսել ու ոչ թե Նիկոլին «հայրական հորդոր» հղել, այլ հավատավորներին ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՉ, որպեսզի մեկընդմիշտ պարզ լինի ամեն ինչ: Թե չէ վստահ եմ, Ձեր ինադու դա շուտով […]

Էլ ի՞նչ են պատրաստվում «վերափոխել». «Փաստ»

Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները ևս մեկ բնութագրական սևեռում ունեն: Դե, այդպիսիք շատ են, առավելապես՝ կործանարար, բայց այս մեկն առանձնահատուկ ընդգծվածություն ունի. նրանք ամեն ազգայինից, ավանդականից, հայկականից վատ են զգում կամ առնվազն վատանում են: Ու… վատաբանում են: Կապ չունի՝ խոսքը հազարամյակներով եկած ու պահպանված ավանդույթների՞ մասին է, ընտանիքի մասին ավանդական պատկերացումների՞, թե՞ մեկ այլ բանի մասին: […]

Պետք է ուղիղ ասել՝ մենք ապրում ենք անվտանգության ճգնաժամ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Հայաստանում մարդիկ տագնապած են, կսկիծ ու դառնություն ունեն իրենց մեջ: «Մեծ անորոշություններ կան, պետք է ուղիղ ասել՝ մենք ապրում ենք անվտանգության ճգնաժամ», – Ազգային ժողովում այս մասին հայտարարեց վարչապետը: Նա ասաց, թե իրենք հեռացել են, բայց չեն փախել: «Մենք ասել ենք՝ ժողովո՛ւրդ, սա է, թող մեր ընդդիմությունն էլ գա […]

«Եթե Հայաստանը Լեռնային Ղարաբաղը չի ճանաչում որպես անկախ, ճանաչում է որպես ի՞նչ». Ռուբինյանը վստահ է՝ ընդդիմությունը չի կարող այս հարցին պատասխանել

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը կարծում է, թե Մադրիդյան սկզբունքներն ընդունելով՝ Հայաստանն ասել է, որ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը սահմանափակված է Ադրբեջանի ցանկությամբ: Ռուբինյանը, դիմելով ընդդիմությանը, հետաքրքրվեց՝ երբ իշխանության էին, ինչո՞ւ չէին ճանաչում Արցախի Հանրապետության անկախությունը: Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի դիտարկմանը, թե խորհրդարանական մեծամասնությունը չի ասում Արցախի Հանրապետություն՝ Ռուբինյանն ասաց. «Ուզում եմ հասկանալ՝ երբ դուք […]

Հայաստանի և Արցախի անվտանգ ու բարեկեցիկ ապագային խանգարում է մեկ մարդ և այդ մեկ մարդը դու ես, Նիկոլ Փաշինյան. Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման հնգամյակը վերնագրում է «արյունոտ հնգամյակ»: «Դուք իշխանության եկաք դատարկ դագաղներով, բայց ձեր պաշտոնավարման ընթացքում այդ դագաղների մեջ հանգչեցին տղերք, որոնք ինձանից ու ձեզանից հազար անգամ ավելի լավն էին, որովհետև իրենք ամենաթանկն են տվել հայրենիքին՝ կյանքը ու տվել են նրա համար, որ Խաչատուր Սուքիասյանն այս ամբիոնից […]

ՀԱՊԿ-ը Հայաստանին առաջարկել է ոչ միայն դիտորդական առաքելություն ուղարկել

Հայաստանին օգնության մասին ՀԱՊԿ փաստաթղթի նախագիծը ներառում էր ոչ միայն դիտորդական առաքելություն Ադրբեջանի հետ սահման ուղարկելը, ասել են ՀԱՊԿ քարտուղարությունից՝ ի պատասխան Armenia Today-ի հարցման։ Բացի առաքելությունից, նախագիծը պարունակում էր նաև այլ պայմաններ, սակայն կոնկրետ ինչ և արդյոք ռազմատեխնիկական օգնությունը դրանց թվում է եղել, ՀԱՊԿ-ից չեն բացահայտել՝ հղում անելով փաստաթղթի փակ լինելուն։

«Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն ավելի Ալիև». Արծվիկ Մինասյանը կոչ է անում պարզել՝ թուրք-ադրբեջանական գործակալները ինչ դերակատարություն ունեն ՀՀ պետական կառավարման համակարգում

Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն իրավասու պատկան մարմիններին կոչ է անում իրականացնել պատշաճ քննություն՝ պարզելու համար, թե թուրք-ադրբեջանական գործակալները կամ առերևույթ այդպիսի անձինք ինչ դերակատարություն ունեն ՀՀ պետական կառավարման համակարգում: Մինասյանի գնահատմամբ՝ կառավարության 2022 թվականի կատարողականում Հայաստանը հրաժարվել է Ացախի անվտանգության երաշխավորը լինելու հանձնառությունից: «Փաստացի, նաև մերժվում է ինքնորոշման իրավունքը: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է […]

Միակ փաստաթուղթը, որի տակ ՀՀ քաղաքացիներն ուզում են տեսնել Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը, նրա հրաժարականի դիմումն է․ Հայկ Մամիջանյան

Չնայած ՀՀ գործող իշխանությունների թույլ տված բոլոր խայտառակ սխալներին, Հայաստանի համար դեռ կան որոշ հնարավորություններ՝ մասնակի շտկելու իրավիճակը, հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ ներկայացնելով դրա համար անհրաժեշտ քայլերը․ «ՀՀ-ն պետք է բացառի ցանկացած բանակցային ձևաչափ և բովանդակություն, որով հայ-ադրբեջանական հարաբերությունները տարանջատվում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից։ Ադրբեջանը բազմիցս հայտարարել է, որ Ստեփանակերտի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

Ամենաընթերցված