14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

«Մենք չենք կարող ընդունել Հայոց նոր ցեղասպանությունը 2023 թվականին». Լուիս Մորենո Օկամպո

Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն Արցախում հայերի հանդեպ ադրբեջանական ցեղասպանությունը դատապարտող հերթական հրապարակումն է արել։ թվիթերյան իր միկրոբլոգում տեսանյութ է տարածել, որտեղ ներկայացվում է Ադրբեջանի իշխանությունների գործողությունների հետևանքով Արցախում առկա իրավիճակը

«Հայաստանը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին անդրադառնալ ութ ամիս շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղում սրացող հումանիտար ճգնաժամին: Դեկտեմբերին Ադրբեջանը փակեց տարածաշրջանը կապող միակ մայրուղին՝ խստորեն սահմանափակելով սննդի, դեղորայքի և այլ պաշարների տեղաշարժը մոտ 120,000 մարդկանց համար:

Խորհրդային Միության փլուզումից ի վեր Հայաստանն ու Ադրբեջանը բազմաթիվ պատերազմներ են վարել տարածքների համար, որոնցից ամենավերջինը տեղի ունեցավ 2020 թվականին: Մենք չենք կարող ընդունել Հայոց նոր ցեղասպանությունը 2023 թվականին,- ասում է արգենտինացի իրավաբան, Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ