24 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անչափահաս աղջկան բռնության ենթարկող կինը հայտնաբերվել է. ՆԳՆ

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ մի կին բռնության է ենթարկում անչափահաս աղջկա: ՆԳՆ ոստիկանության Հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության, Գավառի և Կենտրոնական բաժինների ոստիկանների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեսանյութում պատկերված կինը հայտնաբերվել է: ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ կինն այս պահին ոստիկանությունում է: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Թշնամին կրակել է Կապանի օդանավակայանի ուղղությամբ․ ԱԱԾ

Օգոստոսի լույս 18-ի գիշերը ժամը 04։24-ին ադրբեջանական կողմից, դեռևս չպարզաբանված ավտոմեքենայով Հայաստան-Ադրբեջան սահմանագծի ՀՀ Սյունիքի մարզի Կապանի «Սյունիք» օդանավակայանի հարակից տարածք եկած անհայտ անձը Ադրբեջանի տարածքից երեք կրակոց է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ և հեռացել։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից․«Փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը և տանիքը։ Ադրբեջանի իշխանություններին կոչ ենք անում […]

ՔՊ-ականներին հանձնարարվել է մրցակիցներին քննադատել․ «Հրապարակ»

«ՔՊ-ական պատգամավորներին հանձնարարվել է մեկ մարդու պես մասնակցել Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավին, հատկապես մայրաքաղաքից ընտրվածները պետք է շրջեն իրենց վարչական շրջաններում, զրուցեն երեւանցիների հետ: Բայց հրահանգվել է ոչ այնքան իրենց ցուցակի եւ թեկնածուի գովքն անել, որքան մրցակիցներին քննադատել։ ՔՊ-ում Ավինյանի հիմնական մրցակից են դիտարկում Մանե Թանդիլյանին եւ Հայկ Մարությանին, հատկապես վերջինիս հարցում «վերեւից» հրահանգ է […]

Ինչո՞ւ ՄԱԿ-ում սրությամբ չդրվեց հումանիտար օդային միջանցքի հարցը

Այսօր ամբողջ օրը մարդիկ իրար հարցնում են, թե ի´նչ կատարվեց երեկ ՄԱԿ ԱԽ նիստում։ Ոչ ոք հասարակությանը չի ասում ոչ մի բառ։ Իշխանությունը չի ասում՝ ի´նչ սպասելիքներ ուներ, ի´նչ ստացավ և ի´նչ ակնկալիքներ ունի։ Իսկ իրականությունը նույնն է՝ շրջափակում, սննդի և դեղորայքի սուր պակաս։ Ընդդիմությունը, որպես ինստիտուտ, նույնպես լռում է։ Որոշ անհատներ փորձում են ինչ-որ […]

Ադրբեջանն Արցախում օրվա մեջ երկրորդ անգամ խախտել է հրադադարը

Օգոստոսի 17-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանում խախտել է հրադադարը՝ օրվա ընթացքում երկրորդ անգամ հրաձգային զենքից կրակ բացելով Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ։ Արցախի ՊԲ-ից հայտնում են՝ ակնհայտ է, որ պարբերաբար փորձելով խափանել հացահատիկի բերքահավաքը, ադրբեջանական կողմը ձգտում է խորացնել շրջափակման հետևանքով Արցախի Հանրապետությունում առաջացած հումանիտար աղետը։

«Հետո այս ամենը նույն այդ «մտահոգ ձյաձյաներն ու անքլները» մեծ հաճույքով կօգտագործեն…». Կարեն Քոչարյան

Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առավոտից սկսած ՄԱԿ ԱԽ նիստը մեր իշխանությունները, բնականաբար, ներկայացնում են որպես մեծ հաջողություն, իսկ ընդդիմադիրները՝ որպես այս ապիկար իշխանությունների հերթական ձախողում: Իրականում այս նիստը մեծ հաջողություն էր աշխարհի միայն այն մեծերի համար (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Չինաստան և այլն), որոնք մեծ հաշվով թքած ունեն բոլոր այն «արժեքների» վրա, որոնք […]

«Արմեն Աշոտյանը մեղադրյալ չէ և նրա նկատմամբ խափանման որևէ միջոց չի կարող կիրառվել. ՀՀ գլխավոր դատախազը պարտավոր է անհապաղ նրան ազատ արձակել». Աթանեսյան

Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արմեն Աշոտյանի գործի էությունը, իմ կարծիքով, բոլոր ողջամիտ մարդկանց համար վաղուց պարզ է և լրացուցիչ բացատրությունների կարիքը չկա: Պարզ է, որ իրավապահ կոչվող համակարգը, նենգափոխելով իրավաբանական գիտության բուն էությունը, խախտելով բոլոր իրավական և բարոյական նորմերը, կատարում է քաղաքական իշխանության պատվերը: Գրածս, այդ լույսի ներքո, միգուցե […]

«Էմոցիոնալ ֆիգնյա, էմոցիոնալ ֆասթֆուդ». Նաիրա Զոհրաբյանը՝ ՄԱԿ ԱԽ նիստի մասին

Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստը շարքային էմոցիոնալ ֆասթֆուդ էր։ ՄԱԿ-ի կանոնադրությամբ, Անվտանգության խորհուրդը կարող էր ընդունել պարտադիր իրավական ուժ ունեցող բանաձեւ եւ 24 ժամում Ադրբեջանից կմնար միայն թուրքական կամուֆլյաժը։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը դա չարեց։ Ինչպես ԵՄ-ն չխզեց, կամ՝ առնվազն չսպառնաց խզել Բաքվի հետ էներգետիկ պայմանագրերը։ Արեւմուտքը, երբ ուզում է, […]

«Էլ ի՞նչ էր պետք Ալիևին… գրեթե վստահ եմ, որ ՄԱԿ ԱԽ նախօրեի նիստը կայացել է ոչ թե Երևանի, այլ Բաքվի պահանջով». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ալիև-Փաշինյան զույգը նախօրեին հերթական լավ բեմադրված ներկայացումը մատուցեց մեր ժողովրդին։ Նրանք փորձեցին համոզել հայերին, որ դիմադրությունն անիմաստ է՝ ողջ աշխարհն է Արցախը ճանաչում Ադրբեջանի կազմում։ Վստահ եմ՝ Ալիևը գոհ է. Հայաստանի իր դրածոն այս անգամ էլ գերազանց աշխատեց՝ ՄԱԿ-ի ԱԽ նիստ հրավիրեց և հասավ նրան, որպեսզի բոլորը հերթական […]

Հաջորդ շաբաթվանից կլինեն Երևան-Կապան կանոնավոր չվերթեր (Տեսանյութ)

Այսօր արձանագրեցինք, որ արդեն պատրաստ ենք իրականացնել Երևան-Կապան կանոնավոր չվերթեր, այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեջբերում անելով Սյունիքի մարզպետի աշխատակազմի 2022 թվականի գործունեության հաշվետվության քննարկմանն ասված իր խոքից։ «Օգոստոսի 19-ին` Կապանի օրվա առիթով կլինի ներկայացուցչական չվերթ, որից հետո արդեն հաջորդ շաբաթվանից կլինեն կանոնավոր չվերթներ», – գրել է վարչապետը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի