22 Հունիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սանկտ Պետերբուրգում կայացել է Հայաստանի և Ղազախստանի վարչապետերի հանդիպումը

Մեկնարկել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն: ԱՊՀ անդամ-պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր առավոտյան Սանկտ Պետերբուրգում հանդիպել է Ղազախստանի վարչապետ Սերիկ Ախմետովին: Հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկել են հայ-ղազախական հարաբերությունների զարգացման հեռանկարները: Մասնավորապես, արծարծվել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ուղղությամբ փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկկողմ տնտեսական կապերի ընդլայնման համատեքստում ընդգծվել է Երևան-Աստանա […]

Ադրբեջանի ցանկացած կրակոց մարտահրավեր է նաև Մինսկի խմբին. քաղաքագետ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը կարծում է, որ այն, որ կայացավ ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումն արդեն իսկ դրական փաստ է: ”Ձեռքբերում է  նոր հանդիպման կազմակերպումը: Գրեթե երկու տարի հնարավոր չէր շարունակել բանակցային գոևծընթացը, արդեն իսկ հանդիպման փաստը պետք է արձանագրել որպես դրական երևույթ, բայց ոչ ավելին”,-այսօր ”Հենարան” մամուլի ակումբում ասաց Մելիք-Շահնազարյանը: Սակայն քաղաքագետն այս պահի դրությամբ […]

ԱՄՆ-ի հաղորդագրությունը Սարգսյան- Ալիեւ հանդիպման առնչությամբ

Ամերիկայի Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Վիեննայում կայացած հանդիպումը, ասված է  ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսաքիի տարածած հաղորդագրության մեջ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. “Մենք գովասանքի խոսքեր ենք ուղղում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին այս առաջին քայլի կապակցությամբ եւ ոգեշնչված ենք […]

Արցախի առնչությամբ հատվածական քաղաքական խաղերը վնասում են հայկական շահերին

Քանի որ բոլոր հայերն անխտիր պաշտպանում են Արցախի շահերը, շատերի մոտ հարց է ծագում, թե ինչու Հայաստանի կառավարությունը մինչ օրս չի ճանաչել նրա անկախությունը: Հայաստանի ղեկավարները մտահոգված են, որ Արցախի անկախության վաղաժամ ճանաչումը կարող է վնաս հասցնել Ադրբեջանի հետ խաղաղ կարգավորման գործընթացին, և հնարավոր է, որ Հայաստանը ենթարկվի միջազգային ճնշման ու պատժամիջոցների: Բացի այդ, նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, […]

Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի հետ

Ավստրիայի Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վիեննայում հանդիպում է ունեցել նախագահ Հայնց Ֆիշերի հետ: Քննարկվել են հայ-ավստրիական հարաբերությունների զարգացմանը, տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրներին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաև ղարաբաղյան հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացին և այդ համատեքստում այսօր Վիեննայում կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքներին: Անդրադառնալով երկկողմ հարաբերություններին՝ Սերժ Սարգսյանը […]

ԱՄՆ-ի Սենատը կոչ է անում ազատ արձակել Տիմոշենկոյին

Ամերիկյան Սենատը պահանջել է ազատ արձակել ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա տիմոշենկոյին, եւ սա Ուկրաինայի եւ ԵՄ-ի միջեւ ասոցացման համաձայնագրի կնքման գլխավոր պահանջներից մեկն է, գրում է Газета.Ru-ն: ԱՄՆ-ում վստահ են,որ Ուկրաինայի ապագան “սերտ կապված է ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ”: 

ԵԱՀԿ գործող նախագահը` Սարգսյան-Ալիեւ հանդիպման մասին

ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի ԱԳ նախարար Լեոնիդ Կոժարան ողջունել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի` նախօրեին Վիեննայում տեղի ունեցած հանդիպումը: Նա մասնավորապես նշել է, որ ինքը հավատացած է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բարձր մակարդակի բանակցությունները կնպասի կողմերի միջեւ վստահության եւ փոխադարձ փոխըմբռման ուժեղացմանը: “Այն դրական ազդակ կհանդիսանա Լեռնային Ղարաբաղի հակամարտության […]

Երեւանին հասկանալ տրվեց

Շուրջ 2 տարվա ընդմիջումից հետո տեղի ունեցավ Սարգսյան-Ալիև հանդիպումը: Թե ինչ է քննարկվել հանդիպման ընթացքում, դեռևս պարզ չէ, սակայն դա ներկա քաղաքական իրողությունների պայմաններում այնքան էլ էական չէ, հատկապես, որ այն բեկում չի մտցնելու բանակցային գործընթացում: Այստեղ ոչ այնքան կարևոր է քննարկման նյութը, որքան՝ հանդիպումը որպես գործընթաց կամ քաղաքական նոր օրակարգ ձևավորելու գործընթաց: Ինչու՞ հանդիպումը […]

Ռուսաստանը Հայաստանի հետ ընդհանուր հակաօդային պաշտպանության համակարգ կձեւավորի. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բարձրաստիճան սպաների ներկայացման արարողության ժամանակ ասելէ, որ Ռուսաստանը մտադիր է ուժեղացնել Բելառուսի հետ համատեղ ՀՕՊ համակարգը եւ նախապատրաստվել Հայաստանի եւ Ղազախստանի հետ նման համակարգեր ձեւավորելուն, փոխանցում է РИА Новости-ն: “Նախատեսում ենք ամրացնել Բելառուսի հետ համատեղ հակաօդային պաշտպանության համակարգը, ապա ձեւավորել նմանատիպ համակարգեր Հայաստանի եւ Ղազախստանի հետ”,- ասել է Պուտինը:

Մանրամասներ Վիեննայում կայացած Սարգսյան-Ալիեւ հանդիպումից /վիդեո/

Քիչ առաջ ստացվեց Վիեննայում այսօր կայացած Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի եւԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումից հետո, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպման արդյունքներով տարածել են մամլո հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասված է. “Համանախագահները ողջունեցին Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին Վիեննայում, որտեղ նախագահները ժամանել են երկու երկրների արտաքին գործերի նախարարների ուղեկցությամբ ղարաբաղյան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված