21 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

Նիկոլը խաղաղություն է խոստանում, բայց բերելու է ստրկացում ու ադրբեջամացում․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 «Նիկոլը 2021-ի ընտրարշավին խոստացավ հետ բերել  /դեօկուպացնել / Շուշին ,բայց 2022-ի հոկտեմբերի 6-ին ամբողջ Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։
2020-ի գարնանը քաղաքացիներին բաժանում էր «հպարտ քաղաքացու անձնագիր», որտեղ Արաքսի ափից մինչեւ Օմար հայկական էր, հիմա 12.000 քառ կմ տարածք փոքրացած քարտեզի մակետ է բաժանում։
2020-ի հոկտեմբերի 19-ին ասում էր ՝ եթե ՌԴ-ն չմիջամտեր ,Ադրբեջանը Սյունիքն էլ կգրավեր,իսկ այսօր բոլոր կորուստների մեջ մեղադրում է ՌԴ-ին։
2022-ին Վլադիվոստոկում  «տպավորված էր Պուտինի խնդիրներ լուծելու օպերատիվությամբ» իսկ այսօր տպավորված է միայն Ալիեւի պահանչներով։
ՀԱՊԿ-ին քննադատում է,բայց ՀԱՊԿ անդամ Ղազախստանից շքանշան է ստանում։
2023-ի սեպտեմբերին հայտարարում է,որ Հայաստանը չի միջամտելու Արցախում փաստացի էթնիկ զտմանը,այսօր ասում է ՝զենքերը թողել են Ադրբեջանին։
Ասում է՝ Արցախի էլիտան փախել է,բայց Արցախի էլիտան ու մասնավորապես նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը մինչըւ վերջ մնացել են Արցախում ու Նիկոլի անգործության հետեւանքով հայտնվել են Բաքվում։
Ասածս ի՞նչ է՝ Նիկոլը խաղաղություն է խոստանում, բայց բերելու է ստրկացում ու ադրբեջամացում»։
KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ