12 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանն էլ կձայնակցի հակաամերիկյան և հականատօական խոռին /վիդեո/

 Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր Ղազինյանը կարծում է, որ Եվրասիական միությանն անդամակցությունը կարող է խնդիր առաջանալ: ”Երաշխավորված չէ, որ չեն սրվի ԱՄՆ-ի ու ՌԴ և ՌԴ-ՆԱՏՕ հարաբերությունները, եթե հաշվի առնենք, որ առաջիկայում կլինեն ԱՄՆ-ի նախագահի ընտրություններ ու կարող է իշխանության գան Հանրապետականները, որն արդեն կբերի հարաբերությունների որոշակի սրացման”,-այսօր կազմակերպված քննարկմանն ասաց նա, ապա հարցրեց ԱԺ […]

Սերժ Սարգսյանը մեկնում է Վիլնյուս

Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 28-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Լիտվայի Հանրապետություն՝ մասնակցելու Վիլնյուսում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) եւ ԵԺԿ Արեւելյան գործընկերության պետությունների ղեկավարների գագաթնաժողովներին: Այցի շրջանակներում Վիլնյուսում նախատեսվում են նաեւ Հանրապետության Նախագահի երկկողմ ձեւաչափով հանդիպումներ:

”Կամ հրաժարական կամ Վիլնյուս” /վիդեո/

“Ժողովրդին վերաբեվող յուրաքանչյուր հարցով փողոց դուրս գալուց առաջ, եթե դու 20-րդ  դարի կամ 21-րդ դարի  մարդ ես պետք է ուսումնասիրություն կատարես:Մենք կատարել ենք ուսումնասիրություն` տեսել ենք, որ մեր ժողովրդի միայն 23 տոկոսն է կողմ, այսպես կոչված Մաքսային միությանը: Դա մեզ վճռականություն է հաղորդել…”,-այսօր Henaran.am-ի հետ զրույցում ասաց  նախագահական նստավայրի դիմաց խաղաղ պիկետ իրականացնող ԱԻՄ առաջնորդ […]

Հայաստանը ՆԱՏՕ-ի անդամ դառնալու ցանկություն չունի /վիդեո/

”ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններ. ՆԱՏՕ-ն որպես պաշտպանության ժամանակակից մոդել” գիտաժողովին ԱԳՆ-ի ՆԱՏՕ-ի բաժնի պետ Գագիկ Հովհաննիսյանը նշեց, որ յուրաքանչյուր երկիր ինքն է որոշում, թե ինչպիսի անվտանգության համակարգի է անդամակցում: Միաժամանակ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարեց,  որ Հայաստանը ՆԱՏՕ-ի անդամ դառնալու ցանկություն չունի, սակայն պատրաստակամորեն համագործակցում է նրա հետ: ”Հայաստանը և ՆԱՏՕ-ն սահմանել են այն շրջանակը, թե որ հարցերում են ցանկանում […]

Սերժ Սարգսյանը կմասնակցի Վիլնյուսի գագաթաժողովին

Եվրահանձնաժողովն այսօր հայտարություն է տարածել, որում ասվում է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցելու է Վիլնյուսում նոյեմբերի 28-29-ին անկցկացվելիք Արեւելյան գործընկերություն գագաթնաժողովին: Հայտարարության մեջ ասվում է  նաեւ, որ Վիլնյուս են մեկնելու  նաեւ Ադրբեջանի, Վրաստանի եւ Ուկրաինայի նախագահները, Մոլդովայի վարչապետը, եւ Բելառուսի ԱԳ նախարարը։ 

Գնում ու խնդրում էինք ցարերին

  ՛՛ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններ. ՆԱՏՕ-ն որպես պաշտպանության ժամանակակից մոդել՛՛ գիտաժողովին մասնակցում էին քաղաքագետներ, Հ/Կ-ների ներկայացուցիչներ, ՀՀ-ում դեսպաններ: Ողջունելով ներկաներին` գիտաժողովի կազմակերպիչ ”Գլոբալիզացիայի և տարածաշրջանայաին համագործակցության” վերլուծական կենտոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը նշեց, որ  Հայաստանում անցկացվեց ՆԱՏՕ-ի շաբաթը, որ շատ կարևոր էր ու այս  միջոցառումն էլ դրա տրամաբանական շարունակությունն է:   Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվսը նշեց, որ […]

Վախենում էին իշխանությունը կորցնել

 ՛՛Բրյուսելը չհասկացավ մի պարզ բան, որ անհնար է առաջ տանել հարևանության քաղաքականությունը՝ ստորագրել ասոցացման համաձայնագիրը ու միևնույն ժամանակ հավասար պահպանել լավ հարաբերությունները ՌԴ-ի հետ՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՛՛Համաձայնություն՛՛ կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանը: Նրա խոսքով՝ եթե լուրջ աշխարհաքաղաքական գործընթաց չլինի ապագայում, որ կարողանա զսպել ՌԴ-ի ախորժակը, ապա սա վտանգ է նաև Եվրոպայի համար: Շահնազարյանը  Եվրոպայի […]

Ուկրաինայի նախագահը դիմել է ժողովրդին

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ուղերձով դիմել է երկրի քաղաքացիներին: Նա ասել է, որ մոտ ժամանակներս ինքը ծավալուն հարցազրույց կտա հեռուստատեսությամբ եւ կպատասխանի բոլոր հարցերին: “Իսկ այսօր ես կցանկանայի ընդգծել, որ եվրոպական չափանիշներին համապատասխան հասարակության կառուցումը Ուկրաինայում այլընտրանք չունի: Եւ իմ քաղաքականությունը այդ ճանապարհին եղել է ու կլինի հետեւողական: Բարեփոխումները, որոնք մենք իրականացնում ենք, այն բանի […]

Նախագահին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նիդերլանդների նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Հանս Հորբախը (նստավայրը՝ Թբիլիսի): Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ դիվանագիտական աշխատանքի հարուստ փորձն ու գիտելիքները պարոն Հորբախը լավագույնս կծառայեցնի ի նպաստ հայ-նիդերլանդական հարաբերությունների խորացմանը: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը շահագրգիռ է […]

Ղարաբաղը նախ ազատագրվեց Ռուսաստանից՝ կանաչ խալիներ չփռել Պուտինի առաջ

՛՛Ռուսաստանը, բացառապես իր շահը հետապնդելով, չի լուծի Ղարաբաղի հարցն այնպես, ինչպես մենք ենք ցանկանում: 88-ի շարժումը հենց դրա համար սկսվեց, քանի որ Ռուսաստանի տիրապետության տակ գտնվելով՝ երբեք չէին ունենք անկախ Արցախ, Ղարաբաղը նախ ազատագրվեց Ռուսաստանից, ապա Ադրբեջանից: Հիշեցնեմ նաև, որ այդ շարժումը ճնշվում էր ռուսական տանկերի միջոցով Երևանի կենտրոնում՛՛,-այսօր ասուլիսում նման տեսակետ հայտնեց ՛՛Համաձայնություն՛՛ կենտրոնի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի