04 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

”Կասկածի տակ է”

Տնտեսագետ Բագրատ Ասատրյանը հույս ունի, որ հոկտեմբերի 10-ին և ընդհանրապես երբևէ Հայաստանը չի անդամակցի Մաքսային միությանը: ”Սա քաղաքական պրոյեկտ է, որ հետապնդում է Հայաստանում առկա քաղաքական իշխանության վերարտադրությունը”,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԲ նախկին նախագահը: Ասատրյանի տվյալներով՝ մեկ տարի առաջ ՀՀ-ի մոտ 75%-ը կողմ էր ՄՄ-ին անդամակցությանը, հիմա մոտ 50%-ն է կողմ: Մեկ տարի հետո ՄՄ-ն […]

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը խստիվ դատապարտում է Դեյր էզ Զորի հայկական եկեղեցու ավերումը

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատունը միանում է Հայաստանի կառավարությանն ու ժողովրդին՝ խստիվ դատապարտելով Սիրիայի Դեյր էզ Զոր քաղաքի հայկական եկեղեցու ավերումը: Այս մասին ասվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ: “Այս անմիտ ավերածությունը կրկին փաստում է ԻԼԻՊ ահաբեկչական կազմակերպության բացարձակ քամահրանքը Միջին Արևելքի հարուստ կրոնական և մշակութային ժառանգության հանդեպ:  Ինչպես նշել է պետքարտուղար Քերրին, ԻԼԻՊ-ը […]

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Ադրբեջանի ԱԳ նախարարին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 69-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Պիեր Անդրյոի, Ջեյմս Ուորլիքի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Այնուհետև հանդիպումը շարունակվեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի մասնակցությամբ։ Նախարարները և համանախագահները շարունակեցին ղարաբաղյան հիմնախնդրի […]

“Թեժ աշնան” ռեպետիցիան՝ առանց սցենարի

Սեպտեմբերի 25-ից Եռյակը Աբովյան քաղաքից կտա իր մարզային ութ հանդիպումների մեկնարկը, որի եզրափակիչ ակորդը կլինի հոկտեմբերի 10-ին, Երևանի Ազատության հրապարակում:Մարզային հանդիպումների գրաֆիկը գրագետ է կազմված, մասնավորապես՝ առաջին հանրահավաքը Աբովյանում է, որտեղ Եռյակի առանցքային ուժը՝ ԲՀԿ-ն, ՙՙմասսովկա՚՚ ապահովելու պրոբլեմ չունի:Այսինքն, Եռյակի աշնանային առաջին հավաքը, ենթադրաբար, տպավորիչ ու մարդաշատ է լինելու:Սակայն անդրադառնանք ակցիաների բովանդակային կողմին, այն հարցերին, […]

ՀԱԿ-ը գովազդում է իրեն Շանթ Հարությունյանի միջոցով

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող   ”Շանթ Հարությունյան եւ ընկերներ” գործով դատաքննության հերթական նիստին նկատվեց ՀԱԿ անդամների ակտիվությունը: Henaran.am-ը Շանթ Հարությունյանի կնոջից՝ Ռուզան Բադալյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք ՀԱԿ-ն այս ընթացքում աջակցել է Շանթ Հարությունյանին: “Ոչ մի աջակցություն ՀԱԿ-ի կողմից չի եղել: Նույնիսկ ՀԱԿ-ը Շանթին քաղբանտարկյալ չի ճանաչում: Իսկ Դատարանի գալիս են ՀԱԿ-ի […]

Քաղաքական առաջնորդ գտնելու գաղտնիքն ու իշխանափոխությունը

Henaran.am-ի հետ հարցազրույցում քաղաքական ուսումնասիրությունների ”Վերելք” հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանն անդրադառնում է հոկտեմբերի 10-ին եռյակի հանրահավաքին, հասարակական տրամադրություններին, իշխանափոխության անելու պահանջի անհրաժեշտ լինել-չլինելուն:    –Պարոն Պեպանյան, հոկտեմբերի 10-ին նախատեսված է եռյակի հանրահավաքը: Հնարավո՞ր է, որ այն դառնա իշխանափոխության գործընթացի սկիզբ, թե այն կլինի հերթական հանրահավաքը: -Երկրորդը. կլինի հերթական հանրահավաքը ու վերջ: -Ինչո՞ւ եք այդպես կարծում: […]

Հարցը ”Դաշնակցության” խաթրը չի եղել

”Շատ մեծ խաթր ունի, բայց չեմ ուզում մեր ներքին խոհանոցի հետ կապված մանրամասներ ասել: Ամեն ինչ արեցինք, որ չորս քաղաքական ուժի ձևաչափը պահպանվի”,-այսօր եռյակի հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք ”Դաշնակցությունն” այնքան խաթր չուներ, որ սպասեին 5 օր, որից հետո նշանակեին համապետական հանրահավաքի օրը: Նշենք, որ […]

Սպասում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը. Ուորլիք

Այսօր` սեպտեմբերի 23-ին,  Նյու Յորքում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Այդ մասին Թվիթերի իր էջում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը. “Այսօր Նյու Յորքում անհամբեր սպասում ենք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը և ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի քննարկմանը”,- գրել է նա:  

Որոնք են ՀՀԿ-ի նեղ կուսակցական շահերը

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կարծում է, որ առաջին երկու սահմանադրություններն այն սահմանադրություններն են, որոնք ձևավորել են պետական կառույցներն ու ենթակառույցները, սակայն հիմա անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ ու անցում խորհրդարանական համակարգին: Այս մասին նա ասաց այսօր լրագրողների հետ զրույցում: ԱԺ նախագահն ընդգծեց` ՀՀԿ-ին, որպես կուսակցություն, ձեռնտու է այս գործող կիսանախագահական համակարգը` ելնելով նեղ կուսակցական շահերից: ”Համապետական […]

”ՀԱԿ-ը ”Բարգավաճի” թևի տակ է մտել ու հոխորտում է”

”Լևոն Զուրաբյանը մանկական հրճվանք է ապրում, որովհետև չի կարելի ”Բարգավաճի” թևի տակ մտնել և հոխորտալ, որ կարող է` ինչ-որ գործողություններ են ծավալվել”,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` պատասխանելով  հարցին, թե արդյոք իշխանությունները վախեցած են` հաշվի առնելով ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանի հայտարարությունը, թե հոկտեմբերի տասի հանրահավաքը ձնագնդիկի նման մեծացող գործընթաց է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

Ամենաընթերցված