06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Այն, ինչ կատարվեց Ծառուկյանի հեռանալուց հետո, ցնցող էր. Հայկական ժամանակ

Ներկայացնում ենք երեկվա հանրահավաքի վերաբերյալ ՛՛Հայկական ժամանակից՛՛ հատվածներ.

՛՛Տեր_Պետրոսյանի  ելույթը վերջինն էր, իսկ հետո Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց երթ սկսելու մասին, ինչից հետո հար­թակ բարձրացան Ծւսոուկյանի թիկնապահները, երկու ուժերի ղե­կավարներին օղակի մեջ առան եւ դուրս եկան հրապարակից: Երթը մեկնարկեց: Երթի կեսից դրան այլեւս չմասնակցեց Րաֆֆի Հով­հաննիսյանը, Տերյան փողոցից էլ երթը կիսատ թողեց ու հեռացավ Գագիկ Ծաոուկյանը, իսկ այն, ինչ կատարվեց Ծաոուկյանի հեռանալու ժամանակ, պարզապես ցն­ցող էր: Նրա մոտ 100 թիկնապահ­ներ ուղղակի փակեցին Տերյան փողոցի մի հատվածը, իսկ այն մեքենաները, որոնք համարձակ­վում էին շարժ անել, բռունցքների հարվածներ էին ստանում:

Թիկնապահները այս ու այն կողմ էին վազում, անբնական ձայներ հանում ու պատահական անցորդ­ներին վախեցնում իրենց պահ­վածքով:

                Տեր-Պետրոսյանը մասնակցեց ամբողջ երթին ու Ազատության հրապարակում հրա­ժեշտ տվեց քաղաքացիներին: Ի դեպ, երթի ժամանակ առաջնորդ­ների վանկարկումների կատարյալ խառնաշփոթ էր: Մի մասը վան­կարկում էին ՛՛Ծառուկյան՛՛, իսկ մյուս հատվածը, հակադրվելով սրան, վանկարկում էր ՛՛Լեւոն՛՛:

 Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ