17 Հունվարի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մի փաստ էլ Թուրքիայի նոր արտգործնախարար Հաքան Ֆիդանից. Վարուժան Գեղամյան

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Իսկ հիմա երեկ Թուրքիայում ստեղծված նոր կառավարության մասին` հակիրճ: Առաջինը. հետախուզության պետ Հաքան Ֆիդանը, ով պատասխանատու էր Թուրքիայի սահմաններից դուրս ռազմական գործողությունների պլանավորման և իրականացման համար` Սիրիայից մինչև Արցախ, նշանակվեց արտաքին գործերի նախարար: Նա նաև Էրդողանի ամենահավանական ժառանգներից և այս նշանակումն էլ հենց այդ տրամաբանության մեջ է: Կասկած չկա, […]

ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ ադրբեջանական ագրեսիայի չճանաչման փաստը սահմանազատման գործընթացի չիրականացման հետ կապելու փորձը հիմնավոր չէ. ԱԽՔ

Հունիսի 8-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ելույթ է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների ԱԽ քարտուղարների հերթական նիստի ընթացքում: Խոսելով մեր տարածաշրջանում անվտանգային մարտահրավերների մասին՝ ԱԽ քարտուղարն իր ելույթում նշել է, որ Ադրբեջանը շարունակում է ուժ կամ ուժի սպառնալիքի կիրառման քաղաքականությունը և փորձ է կատարում ձախողել նախկինում ձեռք բերված համաձայնությունների կատարումը: Այս ամենով հանդերձ՝ Ադրբեջանը շարունակում է […]

Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայաստանի և Արցախի հասարակություններին հուզող գրեթե բոլոր խնդիրները

Այսօր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնությամբ իր առանձնատանը տեղի է ունեցել հանդիպում Հայաստանում ՌԴ Արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Արցախի հասարակություններին հուզող գրեթե բոլոր խնդիրներին։

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը հետաձգվում է

Ադրբեջանական կողմի խնդրանքով մյուս շաբաթ Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է, այս մասին հաղորդում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հանդիպման նոր ժամկետների վերաբերյալ հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ գործընթացի քննարկումների հաջորդ փուլն արտաքին գործերի նախարարների մակարդակով նախատեսվում է հունիսին՝ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում: Քննարկումները մեկնարկելու էին […]

Ուղիղ երկխոսությունը առանցքային է՝ կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար․ ԱՄՆ պետդեպ

Մենք շարունակում ենք հավատալ, որ ուղիղ երկխոսությունը առանցքային է՝ կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար», – երեկ ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանտա Պատելը։ Հարցին, թե արդյո՞ք Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները հաջորդ շաբաթ Վաշինգտոնում նախատեսված հանդիպմանը կարող են իսկապես ինչ-որ նշանակալի հաջողության հասնել, ԱՄՆ Պատելը պատասխանել է՝ կրկնելով ավելի վաղ արված հայտարարությունը․ […]

«Ինչ ունեմ ասելու՝ ասել եմ հանրային կերպով». Անահիտ Ավանեսյանին «Քովիդի գործով» չեն կանչել հարցաքննության

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին «Քովիդի գործով» չեն կանչել հարցաքննության։ «Հարցաքննությունն ինտերվյու չէ, որ ես որոշեմ տամ, չտամ, ինձ չեն հրավիրել», – կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Նախարարը պատրաստ է ներկայանալ ու բացատրություն տալ այդ գործով, բայց իր կամքով չի գնա ու խնդրի, որ իրեն հարցաքննեն։ «Չէ, ես մշտապես եղել եմ շատ թափանցիկ, […]

Կին «առաջնորդները» թանկ են նստում մեզ վրա. «Հրապարակ»

Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, երեկ տեղեկացրեց, որ Բրյուսելում մասնակցում է «Կին քաղաքական առաջնորդներ» կազմակերպության տասնամյակի միջոցառմանը, որը, նրա խոսքով, նշանավորվում է Եվրոպական խորհրդարանի շենքում սկսված երկօրյա գագաթնաժողովով։ Աննա Հակոբյանը նոր չէ, որ իրեն քաղաքական առաջնորդ է համարում, եւ նման միջոցառման էլ առաջին անգամ չէ, որ մասնակցում է․ նա 2019-ից սկսած՝ ամեն տարի Դավոսում մասնակցել է […]

Թղթի վրա ստեղծված անօգուտ կառույց․ «Ժողովուրդ»

Դեռ 2019 թվականի հունիսի 24-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ստեղծվել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ: Ի պաշտոնե այդ խորհրդում հենց վարչապետն է խորհրդի նախագահը, կազմում են ընդգրկված նաեւ փոխվարչապետը, արդարադատության նախարարը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, գլխավոր դատախազը եւ այլք: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վերջին անգամ այս խորհուրդը նիստ է արել 2023 թվականի փետրվարին Ջերմուկում, որը նախագահել […]

Թորոսյանին առայժմ «ձեռք չեն տալիս», որովհետեւ առջեւում Երեւանի ավագանու ընտրություններն են․ «Հրապարակ»

ՔՊ-ական պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի «ընդդիմադիր» պահվածքը թիմում նյարդային արձագանք է առաջացրել։ Նրան ֆրակցիայում չեն սիրում։ Նրա հետ շփվում է սորոսականների մի մասը միայն, նա, կարելի է ասել, միայնակ գայլի կարգավիճակում է, շփվում է Սոնա Ղազարյանի, Մարիա Կարապետյանի, Թագուհի Ղազարյանի, երբեմն էլ՝ Լենա Նազարյանի հետ։ ՔՊ-ականների մի խումբ Թորոսյանի հարցով անգամ դիմել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

Ամենաընթերցված