22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սերժ Սարգսյանի խոսքում կա հստակ ուղերձ․ Արցախյան հիմնախնդրի հարցը դեռ ավարտված չէ, Արցախի լինելիության հույսը չի մարել

ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Ինձ համար երբեք հայկական Արցախի էջը փակված չի լինելու».

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի այս խոսքերի կարևորագույն թեզն այն է, որ արցախյան հիմնախնդրի հարցը դեռ ավարտված չէ, Արցախի լինելիության հույսը չի մարել և Արցախի գոյությունը հնարավոր է, ինչքան էլ, որ այսօր թվում է, թե այն վերջնականապես տապալված է նիկոլ փաշինյանի և իր տերերի կողմից, ինչքան էլ խնդիրը փորձում են փակել և 120.000 մեր հայրենակիցները բռնագաղթվում են՝ լքելով իրենց հայրենի հողը։
Մենք պետք է հասկանանք, որ Սերժ Սարգսյանի խոսքում կա հստակ ուղերձ՝ չհուսահատվելու և պայքարելու, իսկ պայքարելու միակ հնարավորությունը միասնականությունն է , պայքարի ջահը վառած պահելով առաջ գնալն է։

Պատմության ընթացքում բազմաթիվ անգամներ պայքարել ենք մեր ազգի գոյության համար և 1915 թվականից հետո մտածել ենք, թե ազգի գոյությունն ընդհանուր առմամբ հնարավոր չէ:

Մենք այսօր ապացուցել ենք, որ որպես ազգ կարող ենք գոյատևել, երբ 1915 թվականի ցեղասպանությունից ընդամենը 3 տարի անց հայ ազգը կարողացել է ոտքի կանգնել:

1918 թվականի մայիսի 23-ին հայ ազգը կարողացավ ուս-ուսի տված դուրս վռնդել թուրքին ՀՀ-ից: Այդպիսով, մենք հստակ կարող ենք ֆիքսել, որ, երբ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն ասում է` պետք չէ հուսահատվել, դա կարծիք չէ, այլ պնդում, որը հիմնված է պատմական փաստերի հիման վրա: Հազարամյակներ ի վեր մենք կյանքի ու մահվան կռիվ ենք տվել և այդ կռիվը տվել ենք այսօրվա՝ Արցախի ու Հայաստանի լինելիության համար, և այդ լինելիությունը հիմնված է մեր հաղթանակների վրա, այն հաղթանակների, որոնք մենք կերտել ենք թե´ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ ունեցանք 5 մարշալ, 70.000-ից ավել շքանշանակիր, ովքեր հաղթանակ են կերտել և հայը մտել է Բեռլին` որպես հաղթանակած զինվոր, երբ ամբողջ աշխարհը մտածում էր, որ դա անհնար է:

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը կարող է խոսել ճիշտ բալանսավորված քաղաքականության մասին, քանի որ մենք ականատես ենք եղել 2008-2018թթ. ճիշտ վարվող քաղաքականության` հայկական բովանդակությամբ լեցուն՝ արցախյան հիմնահարցի բանակցային գործընթացին։ Եվ այդ ճիշտ բալանսավորված դիվանագիտությունը մեզ թույլ տվեց 2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ և´ դիվանագիտական, և´ ռազմի դաշտերում հաղթանակներ տանել:

Հայ ազգի համար դա բաղձալի հաղթանակ և անվտանգության երաշխիք էր: Մենք ապրում էինք այնպիսի երկրում, որտեղ չկային օկուպացված հայկական տարածքներ և հայկական տարածքներում չկային ադրբեջանական զինուժի ներկայացուցիչներ:

Այսօր, երբ մեր գլխավոր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ դիվանագիտական փոխհրաձգությունն արդեն հասել է մաքսիմալ լարված աստիճանի, երբ դիվանագիտական փոխհրաձգությունը փոխվել է արդեն շատ վտանգավոր զարգացումների հնարավորության, այն է՝ ՀՀ կառավարիչների կողմից իրականացվող արշավի, որը բերում է հակառուսական տրամադրության, որը բերում է թուրքական օրակարգի սպասարկման, և Ռուսաստանին տարածաշրջանից դուրս բերմանը՝ հանգիստ ապրելու կեղծ թեզերով, այդտեղ հռետորական հարց է առաջանում այդ թեզերը գեներացնողների կողմից մեր խաբված ժողովրդին, երբ ասում էիք` Ղարաբաղը տանք հանգիստ ապրենք, հիմա հանգիստ ապրու՞մ եք:

Այն մարդիկ, ովքեր մտածել են, որ Արցախը տանք հանգիստ ապրենք, հիմա հասկանում են, որ աղետը մոտենում է հենց իրենց և այդ աղետից խուսափելու միակ լուծումը համախմբվածությունն է։

Սերժ Սարգսյանը հաղթանակած ղեկավար է և այն կուսակցության առաջնորդն է, որի անդամները դեռևս 1988 թվականից քայլեր են ձեռնարկել, որ ՀՀ-ն որպես պետություն գոյություն ունենա, այն առաջնորդն է, ում համար Արցախի ժողովրդի իրավունքի իրացման հարցը միշտ եղել է առաջնային և կարմիր գիծ է եղել բանակցային բոլոր փաստաթղթերում, Սերժ Սարգսյանը սպասարկել է հայկական պետական շահը և հանդիսացել է այն պետական մտածողություն ունեցող մարդը, ում համար Արցախի ու Հայաստանի ապագան ամեն ինչից վեր է։

Երբ մարդիկ հարցնում են` արդյո՞ք հնարավոր է չհուսահատվել, ինչ-որ բան փոխել.

Իհարկե’ հնարավոր է. մենք պատմություն ունենք և պետք է հասկանալ, որ ցանկացած վատ իրավիճակում եղել են հայրենատեր ու ազգանվեր գործիչներ, որոնք ապահովել են առաջընթաց իրենց երկրի համար։

Մեզ համար հերոսական օրինակներ են և՛ Արցախյան առաջին պատերազմը, և՛ Ապրիլյան քառօրյան։ Այսօր, երբ հայ ազգի գլխին կախված է դամոկլյան սուրը, պետք է հիշենք նաև Թուրքիայի պաշտպանության նախարարի Յաշար Գյուլերի խոսքը` Սյունիքի, Զանգեզուրի միջանցքի և ընդհանուր առմամբ ՀՀ ապագայի մասին:

Մենք պետք է ի վերջո հասկանանք, թե նիկոլ փաշինյանին ինչպես են վերաբերվում, և գիտակցենք՝ չհիասթափվելու, չկոտրվելու մասին, ուժ չգտնենք մեր մեջ շարունակելու պայքարը։ Չպայքարելու դեպքում, այս ճակատամարտը կլինի ՀՀ ժողովրդի վերջին ճակատամարտը, որտեղ հայ ժողովուրդը պարտություն կկրի` նիկոլ փաշինյանի վարած քաղաքականության հետևանքով։

Մենք եղել ենք, կանք ու պետք է լինենք, պետք է պաշտպանենք մեր ազգային շահերը, այն դիտարկենք որպես առաջնային շահ և կարողանանք վերջ տալ հուսահատությանը, այլատյացությանը, հուսալքությանը, բևեռացված հասարակությանը, սևերին և սպիտակներին, պետք է կարողանանք հասկանալ այն երկու ուղղությունները, որոնք նախագահի խոսքում հստակ էր. Առաջինը ուղղությունը հպարտ լինելու մեղքի մեջ էր, երկրորդը՝ հուսահատության մեղքի մեջ էր:

Առաջինին մենք ականատես ենք եղել 2018 թվականին, երբ նիկոլ փաշինյանը մարդկանց մեջ սերմանելով հպարտ քաղաքացու կոչումը տարավ այդ քաղաքացիներին դեպի կործանում։

Իսկ այսօր հուսահատությունը կբերի ՀՀ վերջին էջը թերթելուն:

Մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ ունեցած բարիդրացիական հարաբերությունները միտումնավոր փչացնելով նիկոլը նպատակ ունի ՀՀ-ին աշխարհաքաղաքական այս իրավիճակում թողնել միայնակ և հողերի հանձման գործընթացներն ավելի արագ ավարտին հասցնել:

Չմոռանանք նաև, որ Հռոմի ստատուտը շարունակությունն է Յուրի Խաչատուրովի ձերբակալման, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին օդանավակայանում չդիմավորելու, աննա հակոբյանի Ուկրաինա այցի և այլ նմանատիպ թշնամական երևույթների»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ