«Առավոտ է …. բոլորը բացում են աչքերը». «Գելափ»-ի վերջին հարցումը ընտրությունների վերաբերյալ՝ ՈւՂԻՂ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրոն Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախում իրավիճակի վատթարացման ֆոնին, տարբեր կենտրոններից ուղղորդված տեղեկատվական հարձակումներ են իրականացվում: Ադրբեջանն ագրեսիվ գործողությունների նախապատրաստման օպերացիա է իրականացնում: Սակայն եթե Ադրբեջանի դեպքում այդ ամենը սպասելի էր, ապա իրավիճակն ուշագրավ է ներքին հրահրումների առումով: Օբյեկտիվ և սուբյեկտիվ առումով Արցախում ծանր իրավիճակ է, ինչը բնականաբար […]
Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 9-ին Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Իրանի նախագահի և Վրաստանի վարչապետի հետ։ Երկու օր անց էլ՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, սակայն Պուտինի հետ զրույց չի եղել: Մի քանի օր անց Փաշինյանն անորոշ վստահեցրեց, թե Պուտինի հետ մշտական կապի մեջ է, վերջինս տեղյակ է ՀՀ և Արցախի […]
168.am-ը գրում է․ Նիկոլ Փաշինյանը ճշգրտորեն չի հիշում Հայաստանի տարածքի չափը, փոխարենը՝ ստորակետի ճշտությամբ կրկնում է, թե քանի հազար քանի հարյուր քառակուսի կիլոմետր է Ադրբեջանի տարածքը: Նրա այդ վերբալ վրիպումը լեզվական չէ սոսկ, այլ արտահայտում է իր իշխանության անպերճանք թշվառությունը: Չոր թվերով ու փաստերով Նիկոլ Փաշինյանի իշխանության դիմաց Արցախը ու Հայաստանը վճարել են 4000-ից ավելի […]
Չնայած Նիկոլ Փաշինյանն ու իր ուսապարկերը պատեհ-անպատեհ հայտարարում են, թե Հայաստանում ընտրությունները կեղծելու թեման փակված է, սակայն Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ, «տասովշչիկների» շրջանում իրար են փոխանցում, թե իշխող թիմն ինչ սխեմաներ է մտադիր գործարկել՝ իր օգտին քվեներ ապահովելու համար։ Թեպետ Ընտրական օրենսգրքում վերջին տարիների փոփոխությունները գրեթե նվազագույնի են հասցրել ընտրատեղամասերում կեղծիք անելու հնարավորությունը, հատկապես հիմա, […]
Էդուարդ Շարմազանովը տելեգրամի իր ալիքում գրել է․ «Արևմուտքը բացահայտ Հայաստանից ուզում է ստանալ «նոր Ուկրաինա» կամ «հակառուսաստան»։ Երբ ամիսներ առաջ պաշտոնական Մոսկվան իր անհանգստությունը հայտնեց Հայաստանում հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների վատթարացման ու Արևմուտքի կողմից հակառուսականություն սերմանելու առիթով ՝ ՀՀ կառավարիչները շտապեցին դա հերքել։ Ավելին, նիկոլիստները հերքեցին Արևմուտքի կողմից հայ-ռուսական դաշինքը թուլացնելու մասին լուրերը։ Բայց այսօր արդեն […]
Ադրբեջանը ռուսական կողմի հետ բանակցություններում ոչ միայն փորձում է հետ կանգնել ստանձնած պարտավորություններից, այլ զուգահեռ սրում է իրավիճակը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տիգրան Աբրահամյանը։ «Իրավիճակի սրությունն արտահայտվում է ոչ միայն Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքով, այլ ադրբեջանական նախապայմաններով: Սրան զուգահեռ, Արցախում յուրաքանչյուր օր իրավիճակն առավել անտանելի է դառնում` իր հետ առաջ բերելով նորանոր խնդիրներ: […]
Մոսկվան անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում աճող լարվածությամբ և զսպվածության կոչ է անում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իհարկե, մենք մտահոգված ենք, որ լարվածությունը չի թուլանում, և նույնիսկ աճի միտում ունեն։ Չնայած ամեն ինչին` Ռուսաստանը մնում է անվտանգության հուսալի երաշխավոր։ Մենք շարունակում ենք մեր շփումները և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ, և, իհարկե, երկու […]
Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժումը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր կարող ենք արձանագրել, որ Ադրբեջանը հերթական անգամ հրաժարվել է հաստատված պայմանավորվածություններից և, ի պատասխան Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով Ռուսաստանից ռուսական Կարմիր Խաչի հումանիտար բեռի տեղափոխման հարցով Արցախի իշխանությունների համաձայնության, չի թույլատրել Բերձորի միջանցքով ՀՀ տարածքից հումանիտար բեռների տեղափոխումը: Ադրբեջանի իշխանությունների այս պահվածքը ոչ […]
Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում գերմանական Բադեն-Բադեն այցելելու, այդ թռիչքների նպատակն ու պետական միջոցների հնարավոր վատնումը ստուգելու նպատակով հարուցված քրեական գործը կարճվել է, Sputnik Արմենիա-ն տեղեկացել է Գլխավոր դատախազությունից։ Ներկայացված նյութերում հանցակազմ չի հայտնաբերվել։
























