03 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում Լիբանանում

Մարտի 9-ին Լիբանանի «NDU» համալսարանի հանդիսություննների սրահում Հայ կաթողիկե պատրիարքարանի նախաձեռնությամբ և Լիբանանի կաթողիկե պատրիարքների և եպիսկոպոսական խորհրդի հովանավորությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում: Երեկոյին ներկա էին քաղաքական կուսակցությունների ղեկավարներ, կրոնական առաջնորդներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ, լրագրողներ: Երեկոյի բացումը կատարեց հասարակական գործիչ Ջորջ Քորդահին: Նա արաբերենով արտասանեց Ցեղասպանության զոհ, հայ մեծ […]

Քանիսն են լքել ԲՀԿ խմբակցությունն ու ավագանին

Մինչև հիմա ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունից պաշտոնապես դուրս է եկել 3 պատգամավոր, ևս 3 անդամ Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցությունից: Այս մասին տեղեկացրել է ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանը: «Որոշ լրատվամիջոցների կողմից անհարկի շահարկումներից խուսափելու համար պաշտոնապես հայտնում եմ, որ մինչ այսօր ԲՀԿ խորհրդարանական խմբակցությունից պաշտոնապես դուրս է եկել 3 պատգամավոր, ևս 3 անդամ Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցությունից: Լրատվամիջոցներն […]

Ինչո՞ւ «փչացավ» /վիդեո/

«Արևմտամետ և ռուսամետ արհեստական բաժանումը, որ կա Հայաստանում ինձ համար ընդհանրապես անընդունելի է, որովհետև հաճախ կուսակցության գաղափարախոսությունը բաժանում են` ռուսամետ, արևմտամետ կամ եվրոպամետ: Դա գաղափարախոսություն չի, դա նշանակում է` ինչ որ ուժի տրվել»,-Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով քաղաքական դաշտի անլիարժեքությանը և փետրվարի 12-ից հետո ընդդիմության ոչ համարժեք պահվածքին ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Իշխանյանի խոսքով, փետրվարի  12-ից […]

Սերժ Սարգսյանը չի պատրաստվում. Ազգ

Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակը որեւէ տեղեկատվություն չի տալիս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ օրերս արտասահման որեւէ այցի մասին: Կնշանակի` Սերժ Սարգսյանը մոտ օրերս չի պատրաստվում այցելել որեւէ երկիր: Այս հանգամանքը բավական ուշագրավ է այն համապատկերում, որ մարտի 13-14 Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում հավաքվելու են Ղազախստանի, Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահները:  Մանրամասներին ծանոթացեք «Հայոց աշխարհի» այսօրվա համարում

Եվրախորհրդարանը կոչ է անում ԵՄ բոլոր անդամ պետություններին ճանաչել հայոց ցեղասպանությունը

Մարտի 12-ին, Եվրախորհրդարանը ընդունել է մարդու իրավունքների և ժողովրդավարության վերաբերյալ 2013 թվականի իր տարեկան զեկույցը: Փաստաթղթի որոշ պարբերություններ վերաբերում են Հայաստանին, մասնավորապես հատվածը, որով Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ կոչ է անում ԵՄ բոլոր անդամ պետություններին ընդունել Ցեղասպանությունը և խրախուսում ԵՄ ինստիտուտներին նպաստել Ցեղասպանության ճանաչմանը: Երկարատև ընդմիջումից հետո Եվրախորհրդարանը վերահաստատում է իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ […]

Ուորլիքը ողջունել է ՀԱՕԿ-ի որոշումը

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն քվեարկությամբ որոշել է, որ մասնակցելու է ամռանը Բաքվում կայանալիք Եվրոպայի ամառային օլիմպիական խաղերին, սակայն մարզիկներն անձամբ են ընդունելու մասնակցության որոշումը: ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒորլիքը ողջունել է Բաքվում եվրոպական խաղերին մասնակցելու Հայաստանի որոշումը:«Լավ նորություն՝ հայ մարզիկները կմասնակցեն Բաքվում կայանալիք մրցություններին: Հույս ունեմ, Ադրբեջանը կողջունի այդ որոշումը»,- գրել է ՈՒոռլիքը […]

«Ցավում եմ այս ճղճիմ վարքագծի համար». Օսկանյանին մերժել են

Ամիսներ առաջ հրավեր էի ստացել Սփյուռքի մեր կարևոր և հայաշատ համայնքներից մեկի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կազմակերպչական հանձնախմբի կողմից՝ այս տարվա ապրիլին իրենց գլխավոր միջոցառմանը ելույթ ունենալու համար: Միջոցառումը տեղի է ունենալու այդ երկրի մայրաքաղաքի գլխավոր տաճարում, որտեղ սպասվում է հազարից ավելի մարդու ներկայություն: Նախատեսված է, որ միջոցառմանը ելույթ են ունենալու այդ երկրի պետական այրերը: […]

Վարչապետի թեկնածուների անուններ . Հրապարակ

«Հրապարակը» Գագիկ Ծառուկյանին հեռացնելուց հետո ակտիվացել են Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկության լուրերը: Նույնիսկ ժամկետ են նշում՝ մինչեւ աշուն: Ուշագրավ է, որ փոխվել է նաեւ վարչապետի թեկնածուների ցանկը, եթե նախկինում Կարեն Կարապետյանների՝ նախկին քաղաքապետի եւ «Տաշիրի» սեփականատիրոջ անուններն էինշրջանառվում, ապա հիմա՝ հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանի եւ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան, նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի անունները: Մանրամասները՝ թերթի […]

Սերժ Սարգսյանը փոփոխություններ կանի. Ժամանակ

«Ժամանակը» գրում է. Սահմանադրական փոփոխությունների գործընթացը մեկնարկելուց հետո Սերժ Սարգսյանը փոփոխություններ է անելու կառավա­րության կազմում: Քաղաքական շրջանակներում խոսակցություն­ներ են շրջանառվում, որ կառավարության կազմում տեղի ունենալիք փոփոխությունները պայմանավոր­ված կլինեն սահմանադրական փո­փոխությունների շուրջ քաղաքա­կան ուժերի կոնսոլիդացիայի պատկերով: Երեկ Սերժ Սարգսյանը սահմանադ­րական փոփոխությունների շուրջ հանդիպումներ է ունեցել մի շարք կուսակ­ցությունների ղեկավարների հետ՝ այդ քննարկումներին նրանց էլ ներգրավե­լու առաջարկով […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի