13 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ամերիկացի սենատորը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Ամերիկացի հանրապետական սենատոր Թեդ Քրուզը հայտարարել է, որ հայերի, ասորիների և այլ քրիստոնյա ժողովուրդների կոտորածը պետք է կոչել ցեղասպանություն: Այդ մասին տեղեկացրել են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից: Հազարավոր մարդկանց ներկայությամբ հնչեցվել են սենատորի խոսքերը, ով ասել է, որ իբրև ամերիկացիներ` իրենք չպետք է լռեն եւ պետք է ճշմարտությունը բարձրաձայնեն:

«Բացառիկ երևույթ է»

Ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիմնական միջոցառումները մեկնարկում են ապրիլի 22-ին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը: Նա հայտնեց, որ ապրիլի 21-ի երեկոյան Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի վերաբացումն է լինելու, իսկ ապրիլի 23-ի օրվա երկրորդ կեսին Մայր աթոռում տեղի է ունենալու սրբադասման կարգ: «Դա բացառիկ […]

Հայկական սփյուռքն ԱՄՆ-ում մահմդեականների և թուրքերի դեմ ուղղված քարոզչություն է իրականացնում. Չավուշօղլու

Ապրիլի 18-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հրավերով եռօրյա աշխատանքային այցով Վաշինգտոն մեկնած Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն այցելել է Մերիլենդ նահանգում գտնվող «Թուրք-ամերիկյան մշակութային և  քաղաքակրության կենրոն» և իրազեկվել ընթացիկ աշխատանքների մասին: Նախարարը հայտնել է, որ նշյալ կենտրոնի բացումը տեղի կունենա Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահների մասնակցությամբ, գրում է Ermenihaber.am-ը: Այնուհետև Չավուշօղլուն ԱՄՆ-ի մահմեդական համայնքի ներկայացուցիչների հետ […]

Ծառուկյանի փեսայի ունեցվածքից

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է Կոտայքի նորանշանակ մարզպետ Կարապետ Գուլոյանի եւ նրա կնոջ հայտարարագրերը: Ըստ մարզպետի պաշտոնը ստանձնելու հայտարարագրի, Կարապետ Գուլոյանն ունի մեկ առանձնատուն եւ մեկ բնակարան, ինչպես նաեւ 81 հազար 500 ԱՄՆ դոլարի եւ 1,3 միլիարդ դրամի չափով դրամական միջոցներ, ինչը հավասար է մոտավորապես 2,9 միլիոն դոլարի: Ըստ 2014 թվականի տարեկան հայտարարագրի, […]

Զարուհի Փոստանջյանը միանում է

Google Doodle-ը Google կայքի լոգոտիպի ժամանակավոր այլընտրանքային տարբերակն է: Ապրիլի 24-ը Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Հայոց Ցեղասպանությունը Օսմանյան կառավարության ծրագրած` իրենց բնօրրանում և կայսրության տարածքում բնակվող հայերի զանգվածային տեղահանումն ու բնաջնջումն էր: 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան իշխանությունները Կոստանդնուպոլսում(Ստամբուլ) հավաքեցին և ձերբակալեցին հարյուրավոր հայ մտավորականների և առաջնորդների, այնուհետև` սպանեցին նրանց: Մարդկանց թիվը, ովքեր […]

Պուտինն ապրիլի 24-ին կլինի Երեւանում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 24-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով կայցելի Երևան եւ կմասնակցի Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին: Այս մասին պաշտոնապես հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։  Հաղորդվում է, որ այցի շրջանակում կկայանա Ռուսաստանի և Հայաստանի նախագահների հանդիպումը:

Միայն ցեղասպանության ժխտման քրեականացումը կարող է փակել դռները նոր ցեղասպանությունների առջեւ. Է. Շարմազանով /ֆոտո/

Ապրիլի 19-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նախաձեռնությամբ անցկացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես-երաժշտական ցերեկույթ, որին ներկա են եղել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւը, Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը եւ ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ, ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ Հայկ […]

Գրանատը բացած սպասում էի, ես մենակ, թուրքերը շատ … /վիդեո/

Վերջին օրերին շատ է խոսվում ազգային ինքնագիտակցության, ինքնաճանաչողության անհրաժեշտության մասին, ինչը վերածնունդ տանող ճանապարհին կարեւոր կռվան է: Ինչի միջով են անցել մերօրյա` Արցախյան ազատամարտի հերոսները. կյանքի ճանապարհ, որբնութագրվում է ղբերգական դրվագներով` մահ, ցավ, զուգահեռաբար ժպիտ ու հաղթանակ: Մեզ հետ զրույցում սփյուռքահայ ազատամարտիկ Շահե Աճեմյանը հիշեց. «Հիշում եմ էն մոմենտը, իմ ծննդի օրն էր, մենակով կռվի […]

Ցավերը կիսելուն պատրաստ ենք, բայց գլուխ չենք խոնարհի. Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն կրկին անդրադարձել է Եվրախորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունմանը: Դավութօղլուն նշել է,  որ ԵԽ-ն մի կառույց է, որտեղ բազմաթիվ ոչ լուրջ որոշումներ են ընդունվում: Թուրքական NTV-ի լրագրողի հարցին ի պատասխան՝ վարչապետը մասնավորապես ասել է. «Եթե 100 ամյակները հիշելու լինենք, ապա բոլորի մտքով էլ կանցնեն դառնություններ պարունակող 100 ամյակներ: Մեկնաբանություններ են անում […]

Մենք չենք կռվել, որ ձերբակալվենք.ազատամարտիկները հացադուլ են հայտարարում

Մի քանի ազատամարտիկներ այսօր Ազատության հրապարակում հացադուլ կհայտարարեն: Այդ մասին Henaran.am-ի հետ զրույցում նշեց ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Խաչիկ Ավետիսյանը: Ավետիսյանի փոխանցմամբ ազատամարտիկները պահանջելու են «անհապաղ ազատ արձակել 18 քաղբանտարկյալներին» /նկատի ունի «100 ամյակը առանց ռեժիմի» շարժման 6 անդամների ձերբակալությունը, ինչպես նաև գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին, Շանթ և ընկերներ գործով դատապարտվածներին-հեղ./: «Այսօր քանի հոգի կգա՝ չեմ կարող հստակ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի