21 Հունիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ով է խարազանում ու վարկաբեկում

«Ես ոչ մեկին չեմ ընդունել: Պարզապես անձը հանդիպել է ինձ, ցավակցել՝ մեր անմեղ զոհերի համար ու գնացել: Աղմուկը, որ բարձրացրել եք, քաղաքական եք դարձնում, դա էլ եմ հասկանում»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ գալուստ Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է ընդունել Հարավային Օսիայի ինքնահռչակ պետության խորհրդարանի խոսնակին, ինչն էլ բարկացրել է պաշտոնական Թբիլիսիին:

«Իմիջիայլոց, հայ-վրացական հարաբերություններում ես իմ փոքր դերակատարումն ունեմ, իմ առաջին այցերից մեկը եղել է Վրաստան, որտեղ հանդիպել եմ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի հետ: Այնպես որ Գալուստ Սահակյանին հարվածելու համար չի կարելի մեծ աղմուկ բարձրացնել»,- ասաց նա: 

Դիտարկմանը, թե Վրաստանից պատասխան են պահանջում, Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Եթե պատասխան պահանջեին, իմ կոլեգան կզանգահարեր ինձ: Դա ձեր խաղերի թնջուկի մեջ եք գցել, որովհետև այսքան ժամանակ Գալուստ Սահակյանին վարկաբեկելու այլ գործիքներ չգտաք: Դա սկանդալ չէր: Փորձել են պրոբլեմ դարձնել, որ Գալուստ Սահակյանին հարվածեն՝ և՛ այստեղ, և՛ այնտեղ, բայց չի ստացվի»: Թե ո՞վ է փորձում հարվածել ՀՀ ԱԺ նախագահին, Գալուստ Սահակյանը անուններ չտվեց, բայց կրկնեց, որ անհեթեթ խոսակցություններ են, որոնք իմաստազուրկ են:

 «Նրանք, ովքեր փորձում են խարազանել, չեմ փորձում նրանց դեմն առնել: Անիմաստ խոսակցություններ են, ժամանակը ցույց կտա… Քաղաքական ինչ-որ նպատակներով կարելի էր հարվածել ինձ կամ Վրաստանից մեկին ու այդ փաստն օգտագործել»,- նշեց ԱԺ նախագահը: Իսկ հարցին՝ ինչո՞ւ եք լուսանկարվել Օսիայի խորհրդարանի խոսնակի հետ, եթե միայն հանդիպում է եղել, Գալուստ Սահակյանն այսպես պատասխանեց. «Ես ձեր ճաշակի անձնավորություն չեմ, որ թաքուն տեղերում հանդիպեմ, երևի ինչ-որ մեկը նկարել է: Բացի դրանից այդ նկարը նայում եմ, տեսնում եմ, որ նման հագուստ էլ չունեմ»: 

Հիշեցնենք, որ մամուլում շրջանառվում են լուրեր այն մասին, որ Գալուստ Սահակյանն ընդունել է Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբլիովին՝ այցը ձևակերպելով որպես «մասնավոր», այն դեպքում, երբ մյուս կողմն այն ներկայացրել է իբրև աշխատանքային հանդիպում-քննարկում, հրապարակել հանդիպման լուսանկարները: Փաստն, ըստ մամուլի, խիստ զայրացրել է պաշտոնական Վրաստանին, որտեղ ՀՀ-ից պարզաբանում են ակնկալում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ