11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ինչ ստացվեց

Մայիսի 5-ին լրացավ Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի կողմից քաղաքական ուժերին տրված այն ժամկետը, երբ վերջիններս պետք է առաջարկներ ներկայացնեին մասնագիտական հանձնաժողովին: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն առաջարկներ չի ներկայացրել, իսկ խմբակցությունը ամիսներ առաջ կայացած ժողովի ժամանակ հրապարակավ առաջարկներ է ներկայացրել: «Մեզ մոտ դարձել է հետաքրքիր պրակտիկա, դու բարձրաձայնում ես որևէ խնդիր, արդեն սովորություն է դարձել, ասում են՝ գրավոր ներկայացրեք»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Ըստ Պողոսյանի՝ գրավոր, թե բանավոր, արդեն ներկայացվել են այդ առաջարկները: «Եթե մյուս կողմն իսկապես ազնիվ է իր ցանկությունների մեջ, որ պատրաստ են բոլորի տեսակետները լսեն ու անեն, ապա այդ տեսակետն արդեն ներկայացված է»,-նկատեց նա:

 «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ երկրի կառավարման խորհրդարանական մոդելի վերաբերյալ ԲՀԿ դիրքորոշումը հստակ է, իսկ սահմանադրական փոփոխությունների շրջանակներում խորհրդարանական տարբերակի վերաբերյալ իրենք որևէ առաջարկ չունեն: ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն էլ մեզ հետ զրույցում ասել էր, որ եթե քննարկման դրվի սահմանադրական փոփոխությունների երկրորդ տարբերակը՝ կիսանախագահական մոդելն ընդունվի, ԲՀԿ-ն կքննարկի առաջարկներ ներկայացնել, թե ոչ:

Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն առաջարկներ ներկայացրել է, կուսակցությունը կողմ է խորհրդարանական կառավարման մոդելին: Հայ ազգային կոնգրեսն առաջարկներ չի ներկայացրել՝ համարելով սահմանադրական բարեփոխումները իշխանության վերարտադրության միջոց: Սակայն ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն է առաջարկներ ներկայացրել: ՀՀԿ-ն, հայտնի է, կողմ է այս բարեփոխումներին:

Այսօր ՕԵԿ-ն է առաջարկներ ներկայացրել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին՝ բաղկացած հինգ կետից: ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն էլ ասել է, որ բանավոր առաջարկներ են ներկայացրել հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանին, իսկ գրավոր առաջարկներ չեն ներկայացրել, քանի որ տեքստը դեռևս չկա: «Գրավոր առաջարկներ չենք ներկայացրել, որովհետև տեքստը դեռ պատրաստ չէ: Մենք վերջնականապես տեղեկացված չենք, թե ինչ փոփոխությունների մասին է խոսքը»,-տեղեկացրել է անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:

Ավելի վաղ մեզ հետ զրույցում ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ասել էր, որ այս պահին երկրորդ մոդելի վերաբերյալ քննարկումներ չկան: 

Հիշեցնենք նաև, որ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել նաև այլ քաղաքական ուժերի հետ, մասնավորապես «Ազատ դեմոկրատների», ՀՀՇ-ի:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ