27 Հուլիսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեր քաղաքացիները չընդառաջեցին նախագահին. Շարմազանով/վիդեո/

ԱԺ փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը ցավում և ափսոսում է, որ երեկ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ «Ոչ թալանին» նախաձեռնության կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցները իրենք իրենց չկարողանալով վստահել, չկարողացան իրենց միջից 3-4 առաջնորդ ընտրել և հանդիպել ՀՀ Նախագահի հետ, ինչի առաջարկը եղել է: ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ փոխնախագահը նկատեց, որ ոստիկանները բավական պրոֆեսիոնալ […]

«Ինձ ծեծում էին հրեշտակները »

«ԳԱԼԱ» հեռուստաընկերության լրագրող Փայլակ Ֆահրադյանն իր Ֆեյսբուքյանհանրագրում գրել է. «Ինձ ծեծում էին հրեշտակները, որոնց հետ ես ընկերական զրուցում էի ամբողջ գիշեր.. ինձ ծեծում էր կարմիր բերետավորը, ինձ ծեծում էր քաղաքացիական հագուստով ոստիկանը… չգիտեմ էլ ինչ ասեմ, շատ բան կոտրվեց մեջս համակարգի նկատմամբ»:   Հիշեցնենք, որ հոսանքի թանկացման դեմ նստացույցը ցրողներն հաշվի չեն առել նույնիսկ իրենց մասնագիտական պարտականությունները […]

Խոսափողները անջատվեցին՝ ԱԺ-ում թեժ է

Այսօր մեկնարկած ԱԺ արտահերթ նիստին ՀԱԿ խմբակցության ղեկավար Արամ Մանուկյանը վարման կարգով ելույթի իրավունք խնդրեց: Մանուկյանը բարձրացրեց երեկ Բաղրամյան պողոտայում լրագրողների և քաղաքացիների նկատմամբ ոստիկանության կողմից կիրառված բռնության հարցը: ԱԺ նախագահն անջատեց Արամ Մանուկյանի խոսափողը, որից հետո ՀԱԿ խմբակցության նիստին գրանցված պատգամավորները ցուցադրաբար լքեցին դահլիճը: «Ես կարծում եմ յուրաքանչյուրիս համար բաց է եղել ամեն ինչն […]

Երեւանում կատարվածը նման է ուկրաինական Մայդանին» միջազգային ԶԼՄ-ների անդրադարձը /վիդեո/

Միջազգային ԶԼՄ-ներն անդրադարձել են այս գիշեր Երեւանում տեղի ունեցած միջադեպին, երբ ոստիկանությունը ուժով ցրեց հոսանքի թանկացման դեմ բողոքի ակցիա իրականացնող ցուցարարներին: Ռուսական РЕН ТВ-ն գրել է, որ Երեւանի ակցիան նմանություններ ունի Ուկրաինայի Մայդանի ակցիաների հետ: Ավելին, լրատվամիջոցը նշում է, որ Երեւանի ակցիաների հետեւում ԱՄՆ-ն է կանգնած, եւ պատահական չէր, որ որոշ ժամանակ առաջ Հայաստան եկավ […]

«Դզեց …». որտեղ էր Նազենին գիշերը

Անցած գիշեր Երեւանի կենտրոնում տեղի ունեցող իրադարձություններին դերասանուհի, հաղորդավարի Նազենի Հովհաննիսյանը հետեւել է համացանցում: Երևանի Բաղրամյան պողոտայում անցկացվող բողոքի ակցիային Նազենին միացել է՝ տարածելով PanArmenianPhoto-ի լուսանկարը «Դզեց` համբույրն էլ, քանակն էլ, հավաքն էլ …»:  

Կոտրվածքներ են ստացել

Ոստիկանությունից henaran.am-ի հարցմանն ի պատասխան փոխանցեցին, որ երեկ Բաղրամյանի պողոտայում էլեյտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի նստացույցը ցրելու ժամանակ տուժել է 18 քաղաքացի: Բախումների արդյունքում 7 հոգի դիմել է բուժօգնության, 3-ը հոսպիտալացվել են 11 ոստիկան ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածք: Տուժածները հիմնականում ստացել են կոտրվածքներ, սալջարդներ, քերծվածքներ:  

Խախտվեց Բաղրամյան պողոտայի նախագահական անդորրը /վիդեո ֆոտո/

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ երեկ երեկոյից Բաղրամյան պողոտայում նստացույց հայտարարած քաղաքացիների ուղղությամբ ջրաշիթեր արձակելով՝ այսօր վաղ առավոտյան ոստիկանությունը բերման ենթարկեց ակտիվիստներին՝ ցրելով հավաքը: Քաղաքացիական հագուստով police գրությամբ անձինք կարմիր բերետավորները բռնի ուժի կիրառմամբ բերման ենթարկեցին նստացույցի մասնակիցներին ու լրագրողներին։ Բերման է ենթարկվել մոտ 200 հոգի:  Տեղեկատվության համաձայն՝ լրագրողների նկատմամբ ակնհայտ կոպիտ ու բռնի վերաբերմունք է դրսեվորվել, […]

Խորհուրդ չի տալիս. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. Ինչպես տեղեկացնում են  թերթի մոսկովյան  աղբյուրները՝ Գևորգ Կոստանյանին չեն կանչել Մոսկվայում տեղի ունեցած մեծահարուստ-միլիոնատեր Ավագումյան Կամոյի որդու հարսանիքին, և դա այն դեպքում, երբ վերջինս փաստացի Հայաստանի Գլխավոր դատախազության ներկայացուցիչն է ՌԴ դատախազությունում: Բայց քանի որ նրան նշանակել է Աղվան Հովսեփյանը, վերջինիս և Գ. Կոստանյանի հարաբերություններն այն չեն, նա հրավեր չի ստացել: […]

Բագրատ Սրբազանը նախագահականի դիմաց է

«Մեր հավաքը խաղաղ է, և մենք կոչ ենք անում մեր ընկերներին միանալ մեզ, մենք շարունակում ենք խաղաղ պայքար, մենք ոստիկանության դեմ դուրս չենք եկել։ Ովքեր շշեր կնետեն ոստիկանության կողմը, դուրս շպրտեք։ Մեր պայքարը խաղաղ է, և մենք հաղթելու ենք, միացեք հայեր»,-նստացույց անողներին դիմեց քաղաքացիական ակտիվիստը։  Լրագրողները ակտիվիստներին միացած Բագրատ եպիսկոպոս Գալստանյանից հետաքրքրվեցին՝ ինչու է եկել […]

Պատգամավորները հաշտվել են

«Ես այդպես չեմ մտածում, դա զուտ աշխատանքային գործընթաց էր, որ տեղի ունեցավ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն՝ ի պատասխան հարցին, թե արդյոք իր ու ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի բանավեճը, ինչպես նաև ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի հիշեցումները Արծվիկ Մինասյանին նշանակում են, որ նախընտրական փուլի մեկնարկը տրված է, և ինչպես հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի