22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀԽ անդամները պահանջում են առգրավված գույքը. նամակ դատախազին

Հիմնադիր խորհրդարանի անդամները բաց նամակով դիմել են իրավապահ մարմիններին, որտեղ պահանջում են վերադարձնել իրենց պատկանող «անհիմն եւ ապօրինի կերպով» քննչական մարմնում պահվող գույքը:

Ներկայացնում ենք բաց նամակը.

ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող անձին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձին

ՀՀ քննչական կոմիտեում քննվող 69100615 քր. գործով կազմված քննչական խմբի ղեկավարին

Պատճենը՝

Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա պետությունների եւ միջազգային կազմակերպությունների դիվանագիտական ներկայացուցչություններին

Հայաստանյան եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին

69100615 քր. գործով մեղադրյալներից եւ նրանց առնչվող անձանցից ու միավորումներից

ՀՀ քննչական կոմիտեում քննվող 69100615 քր. գործով մեղադրյալների բնակարանների, ինչպես նաեւ նրանց համար որպես աշխատանքի վայր ծառայող գրասենյակների՝ 2015 թ. ապրիլի 7-ին կատարված խուզարկությունների ժամանակ, ի թիվս այլ իրերի եւ փաստաթղթերի, առգրավվել է մեղադրյալներին եւ այդ գրասենյակներում գործող հասարակական եւ քաղաքական միավորումներին ու դրանց այլ անդամներին պատկանող հետեւյալ գույքը.

Ժիրայր Սիմոնի Սէֆիլյանին պատկանող մեկ դյուրակիր համակարգիչ,

Ժիրայր Սիմոնի Սէֆիլյանին պատկանող եւ Սարդարապատ ազգային-քաղաքական նախաձեռնության կարիքների համար օգտագործվող երկու սեղանի համակարգիչ,

Վարուժան Պարսամի Ավետիսյանին պատկանող երկու դյուրակիր համակարգիչ,

Վարուժան Պարսամի Ավետիսյանին պատկանող երեք բանկային պայմանագրերի բնօրինակներ եւ չորս բանկային քարտեր,

Գեւորգ Վալերիկի Սաֆարյանին պատկանող մեկ դյուրակիր համակարգիչ,

Գեւորգ Վալերիկի Սաֆարյանին պատկանող մեկ տպագրական մեքենա,

Գեւորգ Վալերիկի Սաֆարյանին պատկանող եւ Հիմնադիր խորհրդարան ազգային-քաղաքական նախաձեռնության, ինչպես նաեւ տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների կարիքների համար օգտագործվող երկու բարձրախոս,

Հարություն Կարենի Աղլամազյանին պատկանող եւ Հիմնադիր խորհրդարան ազգային-քաղաքական նախաձեռնության, ինչպես նաեւ տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների կարիքների համար օգտագործվող չորս բարձրախոս եւ եւս մեկ ինքնաշեն բարձրախոս,

«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր փաստաթղթերը, պետական գրանցման փաստաթղթերը, գործավարության փաստաթղթերը եւ կլոր կնիքը,

«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպությանը պատկանող մեկ սեղանի համակարգիչ,

«Հայ-Իրանական բարեկամություն» հասարակական կազմակերպության հիմնադիր փաստաթղթերը, պետական գրանցման փաստաթղթերը եւ կլոր կնիքը,

«Առանցք» ազգային զարգացման հասարակական կազմակերպության հիմնադիր փաստաթղթերը, պետական գրանցման փաստաթղթերը եւ գործավարության փաստաթղթերը,

Կարո Հակոբի Եղնուկյանին պատկանող եւ «Հայ-Իրանական բարեկամություն»  եւ «Առանցք» ազգային զարգացման հասարակական կազմակերպությունների եւ «Իրավունք եւ աջակցություն» հիմնադրամի ու Հիմնադիր խորհրդարան ազգային-քաղաքական նախաձեռնության կարիքների համար օգտագործվող երկու սեղանի համակարգիչ:

Արմեն Գրիգորյանին պատկանող եւ Ժիրայր Սիմոնի Սէֆիլյանի կողմից օգտագործվող ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենան: 

Նշված ավտոմեքենան, համակարգիչները, բարձրախոսները, փաստաթղթերը, կնիքները եւ բանկային պայմանագրերն ու քարտերը անհրաժեշտ են մեղադրյալների անձնական, մասնագիտական եւ հասարակական-քաղաքական գործունեությունը, ինչպես նաեւ Հիմնադիր խորհրդարան ազգային-քաղաքական նախաձեռնության, նրա գույքից հասարակական անվճար հիմունքներով օգտվող տարբեր քաղաքացիական նախաձեռնությունների, Սարդարապատ ազգային-քաղաքական նախաձեռնության, «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում», «Հայ-Իրանական բարեկամություն» ու «Առանցք» ազգային զարգացման հասարակական կազմակերպությունների եւ «Իրավունք եւ աջակցություն» հիմնադրամի բնականոն գործունեությունն ապահովելու համար:

Քննչական մարմինը, գործելով ռեժիմի պատվերով ու թելադրանքով, անհիմն կերպով հարուցված եւ ապօրինի կերպով քննվող 69100615 քր. գործը ծառայեցնում է մեղադրյալների, ինչպես նաեւ նրանց եւ նրանց աջակիցների մասնակցությամբ գործող վերը նշված քաղաքական եւ հասարակական միավորումների ու քաղաքացիական նախաձեռնությունների բնականոն գործունեությունը հնարավորինս խոչընդոտելու նպատակով, ինչը քաղաքական հալածանքի յուրատեսակ դրսեւորում է:

Մասնավորապես՝ անհեթեթ է համակարգիչները սեփականատերերին չվերադարձնելու հանգամանքը, քանի որ դրանցում առկա տեղեկույթը կարելի է պատճենել այլ կրիչի վրա, որից հետո դրանք այլեւս անհրաժեշտ չեն լինելու քննության համար:

Անհեթեթ է նաեւ Արմեն Գրիգորյանին պատկանող ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենան չվերադարձնելու հանգամանքը, որովհետեւ այն ոչ մի նշանակություն չունի քր, գործի քննության համար:

Բացի այդ՝ քննչական մարմինի մոտ Վարուժան Ավետիսյանին պատկանող բանկային պայմանագրերը եւ դրանց կից՝ բանկային գաղտնի կոդեր պարունակող փաստաթղթերն ու բանկային քարտերը պահելը քննչական մարմին հնարավորություն է ընձեռում ապօրինի կերպով մուտք գործելու նրա բանկային հաշիվներ եւ ստանալու օրենքով միայն նրան եւ բանկին հասանելի տվյալներ: Միեւնույն ժամանակ՝ Վարուժան Ավետիսյանը փաստաբան է (արտոնագիր 1339), սակայն  համակարգիչներից, բանկային փաստաթղթերից ու քարտերից զրկված լինելով, չի կարողանում իրականացնել բնականոն մասնագիտական գործունեություն: Նա օրենքով սահմանված կարգով դիմել է քննչական մարմին՝ համակարգիչները, բանկային պայմանագրերն ու քարտերը հետ ստանալու խնդրանքով, սակայն մերժում է ստացել՝ քննության համար դրանց անհրաժեշտության պատճառաբանությամբ:

Ռեժիմի պատվերով ու թելադրանքով քննչական մարմինի կողմից իրականացվող հալածանքի պատճառով խախտվում են մեղադրյալների եւ նրանց հետ առնչվող անձանց՝ միջազգային իրավունքով ու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորվող քաղաքական ու քաղաքացիական իրավունքները, ինչպես նաեւ սահմանափակվում է սույն դիմումում նշված քաղաքական ու հասարակական միավորումների եւ քաղաքացիական նախաձեռնությունների գործունեությունը:

Վերը նշվածի հաշվառմամբ՝ պահանջում ենք վերադարձնել անհիմն եւ ապօրինի կերպով քննչական մարմնում պահվող՝ սույն դիմումում թվարկված գույքը:

ԴԻՄՈՂՆԵՐ՝

69100615 քր. գործով մեղադրյալներ՝

Ժիրայր Սիմոնի Սէֆիլյան

Գարեգին Բաբկենի Չուգասզյան

Պավել Ռազմիկի Մանուկյան

Վարուժան Պարսամի Ավետիսյան

Գեւորգ Վիտալիկի Սաֆարյան

Քննչականի մարմնի անօրինական գործողություններից տուժող այլ քաղաքացիներ եւ միավորումներ.

Կարո Հակոբի Եղնուկյան,

Հարություն Կարենի Աղլամազյան,

Հիմնադիր խորհրդարան ազգային քաղաքական նախաձեռնություն (նախագահ՝ Գարեգին Չուգասզյան),

Սարդարապատ ազգային-քաղաքական նախաձեռնություն (համակարգող՝ Ժիրայր Սէֆիլյան)

«Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում» հասարակական կազմակերպություն (նախագահ՝ Ժիրայր Սէֆիլյան),

«Հայ-Իրանական բարեկամություն» հասարակական կազմակերպություն (նախագահ՝ Էմիլ Աբրահամյան),

«Առանցք» ազգային զարգացման հասարակական կազմակերպություն (նախագահ՝ Վարուժան Ավետիսյան),

«Իրավունք եւ աջակցություն» հիմնադրամ (տնօրեն՝ Գագիկ Սարուխանյան):

14-ը հուլիսի 2015 թ.

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ