11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Ինչո՞ւ Թուրքիայի հայերը չեն ուզում Հայաստան գան /վիդեո/

Թուրքահայերը պարբերաբար տարաբնույթ խնդիրներ են ունենում Թուրքիայի իշխանությունների հետ:

 «Անվտանգության, ներկա պահին գույքերի վրա դատական գործընթացներ են գնում, որոնք բռնագրավում են ապօրինաբար: Ինչպես նաև առօրյա կյանքում ազգայնական շրջանակների կողմից ճնշումներ կան»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:

Իսպիրյանը հույս ունի, որ հայ պատգամավորների ներկայությունը Մեջլիսում կպաշտպանի թուրքահայերին.«Նրանք պաշտպանված լինելու զգացողություն կունենան՝ փոքր-ինչ թեկուզ»,-նկատեց Իսպիրյանը:

Իսպիրյանը հայտնեց նաև, որ չնայած ակնհայտ ճնշումներին մասնավորապես ստամբուլահայերը հայրենիք վերադառնալու ցանկություն չունեն:

«Թուրքիայի հայերի մոտ հայրենիք ասվածի հետ կապված մեկ այլ նրբություն կա.իրենք ասում են՝ մենք  ապրում ենք այն հողերում, որտեղ ծնվել ենք, որտեղ ծնվել են մեր պապերը, որտեղ մեր պապերի գերեզմաններն են»,-նշեց թուրքագետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ