17 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Հանդիպմանն անդրադարձ է եղել աշնանը Դուշանբեում նախատեսված ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերի օրակարգին և ՀԱՊԿ-ում Հայաստանի առաջիկա նախագահությանն առնչվող հարցերին։ Զրուցակիցները քննարկել են նաև Հավաքական անվտանգության խորհրդի նախորդ նստաշրջանում ընդունված որոշումների իրագործման ընթացքը: Նիկոլայ Բորդյուժան Հանրապետության […]

Պետք է արդյունավետ օգտագործել մարզերի տնտեսական ներուժը

Կառավարությունը հավանություն է տվել մարզերի տնտեսական զարգացման ներուժի գնահատման մեթոդաբանությանը: Մեթոդաբանության նպատակն է բացահայտել այն տարածքային միավորները, որոնց ռեսուրսային հնարավորություններն ավելի բարձր են, քան տնտեսական զարգացման մակարդակը, երկրում իրականացվող ծրագրերը դարձնել հասցեական, ապահովել տարածքների սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակների տարբերության մեղմացումը՝ առավել արդյունավետ օգտագործելով տնտեսական զարգացման ներուժը: Հաստատվել է ՀՀ պետական հանրակրթական դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման 2015-2030 […]

Պարտավոր ենք ականջալուր լինել տնտեսվարող սուբյեկտների դժգոհություններին.Վարչապետ

 Այսօր տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Մինչև օրակարգով նախատեսված հարցերի քննարկմանն անցնելը վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է. «Հարգելի գործընկերներ, ուզում եմ խոսել ստուգումների կազմակերպման և անցկացման կառավարության 594 Ա որոշման մասին եւ նպատակահարմար եմ գտնում, որ  այն վերանայվի: Ստեղծված տնտեսական իրավիճակում տնտեսվարողների գործունեության բնականոն ընթացքին անհարկի չմիջամտելու նպատակով, […]

Մարդը կանգնած է պատի տակ ու նահանջի տեղ չունի.Հերմինե Նաղդալյան

Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ համատեղ մամլո ասուլիսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արել է դարակազմիկ հայտարարություն՝    «Առանց Ադրբեջանի և մյուս հարևանների հետ հարաբերությունների նորմալացման Հայաստանի ճակատագիրը կարող է անկանխատեսելի լինել»: Նա պատասխանել է նաև Երևանում Դոնալդ Տուսկի հետ համատեղ մամլո ասուլիսում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ադրբեջանի հասցեին հնչեցված մեղադրող հայտարարությանը: Իլհամ Ալիևը գտնում է […]

Իրանի հետ կարելի է համագործակցել բոլոր հարցերում՝ առանց բացառության.Կարեն Ճշմարիտյան

«Իրանի հետ կարելի է համագործակցել բոլոր հարցերում՝ առանց բացառության» ,- այսօր,կառավարության հերթական  նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նախարարի փոխանցմամբ՝  Իրանը բազմամիլիոնանոց շուկա է, որը 37 տարի գտնվել է էմբարգոյի ներքո: Այդ երկրի տնտեսությունը լուրջ ներուժ ունի: «Այդ ներուժի որոշակի օգտագործումը մեր երկկողմ համագործակցության մեջ շատ կարեւոր է եւ հեռանկարային Հայաստանի […]

Դեմ գնալով ստորությանը.Հայրիկյանը իր և Սիրունյանի հաշտությունից

«Այո, ես եւ Ալեքսանդր Սիրունյաննն իսկապես հաշտություն ենք կնքել, որովհետեւ տեղի ունեցածը պիտի համարել թյուրիմացության»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում  լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:  Տեղեկացնենք, որ  2013 թվականի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի համար ձերբակալված մեկ այլ նախագահի թեկնածու`Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հայց էր ներկայացրել Պարույր Հայրիկյանի դեմ, քանի որ […]

Հայրիկյանը կանցնի կոնկրետ քայլերի /վիդեո/

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը այսօր «Հենարան» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ կետ առ կետ անդրադարձավ Սահմանադրական բարեփոխումների ներկայացված տարբերակին: Հայրիկյանը մասնավորապես նշեց.« Դեռևս հուլիսի 12-ին , այսինքն՝ «բարեփոխված» սահմանադրության հրապարակումից երեք օր առաջ ես իմ դիմագրքային էջում գրել եմ.«Բոլորս սկսենք մտածել այն բանի մասաին, որ ռազմավարական նշանակության Սահմանադրական բարեփոխումների հարցից շեղելու հյամար ՝ դյուրամարս հետևանք, […]

Համանախագահները մեկնել են Բաքու` քննարկելու ԼՂ կարգավորման հարցը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ մեկնել են Բաքու` ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը քննարկելու Ադրբեջանի իշխանությունների հետ: Այդ մասին Թվիթերի իր էջում գրել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Այսօր Բաքվում հանդիպումներ կլինեն նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը: Կողմերի պատրաստակամության և կամքի առկայության պարագայում բանակցային կարգավորումը հնարավոր է»,- նշել է […]

Սահմանին իրավիճակը դեռ լարված է

Հուլիսի 22-ին եւ լույս 23-ի գիշերը հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի  շփման գծի ողջ երկայնքով  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 130 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ ականանետերից ու նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց: ԼՂՀ պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են վերահսկել օպերատիվ իրադրությունը եւ անհրաժեշտության դեպքում […]

Պետք չէ մարդկանց թյուրիմացության մեջ գցել. Կարեն Ավագյանը՝ Բագրատյանին

Կարդացի սահմանադրական փոփոխություններին ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի անդրադարձը։ Մի քանի նկատառում։ Պետք չէ մարդկանց թյուրիմացության մեջ գցել։ Գործող համակարգի պարագայում կա՛մ նախագահի, կա՛մ պառլամենտի ընտրությունները կարող են որևէ նշանակություն չունենալ, եթե երկուսն էլ ընտրվում են նույն մեծամասնությունից։ Այս պարագայում մատնանշած որևէ հակակշիռ չի կարող լինել: Եթե նրանք նույն մեծամասնությունն են, ապա որևէ հակակշիռ չկա, եթե […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

Ամենաընթերցված