07 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարքի հետ

Սեպտեմբերի 22-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Տեր Գրիգոր Պետրոս Ի-ի հետ:

Նախարար Նալբանդյանը գահակալության կապակցությամբ ջերմորեն շնորհավորեց Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց 20-րդ Կաթողիկոս-Պատրիարքին։ Հաջողություն մաղթելով Տեր Գրիգոր Պետրոս Ի-ին իր վեհ առաքելության մեջ՝ նախարարը նշեց. «Ֆրանսիայում Հայաստանի դեսպան լինելու ժամանակահատվածում Ձեզ հետ Փարիզում երկար տարիներ սերտորեն գործակցելու բարեբախտությունն ու պատիվն ունենալով` անձամբ եմ ականատես եղել Ձեր արգասաբեր գործունեությանը որպես Ֆրանսիայի Հայ կաթողիկեների առաջնորդի»:

Զրուցակիցները անդրադարձան Հռոմի պապ Ֆրանցիկոս I-ի կողմից Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մատուցված պատարագի կարևորությանը և նրա հղած ուղերձին, որը հայ ժողովրդի հետ համերաշխության և զորակցության կարևոր դրսևորում էր, և աջակցություն՝ մարդկության դեմ նոր հանցագործությունների, ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին:

Կողմերը մտքեր փոխանակեցին Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի շրջանակներում իրականացվող միջոցառումների շուրջ՝ ընդգծելով Հայաստանի և Սփյուռքի կառույցների սերտ համագործակցության և ջանքերի համադրման կարևորությունը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ