19 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի Ադրբեջանի արտգործնախարարի հետ

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 24-ին կմեկնի Նյու Յորք։ Այս մաիսն հայտնում է արտգործնախարարության լրատվական ծառայությունը:

Այցելության ընթացքում նախարար Նալբանդյանը կմասնակցի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում կայանալիք բարձրաստիճան համաժողովների և հանդիպումների։

Նախատեսված է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ու Ադրբեջանի արտգործնախարարի հետ։

Նյու Յորքում Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի մի շարք երկրների իր գործընկերների հետ։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ