08 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ոնց էր ցինիկաբար արդարացնում Մարտի 1-ի վայրագությունը … »

Վարդան Օսկանյանն անողոք քննադատության է ենթարկել հանրաքվեն: Մարդ է, թերություն է տեսել` բարձրաձայնել է: Իր սահմանադրական իրավունքն է, ուղղակի, որ հիշում եմ` նա ոնց էր ցինիկաբար արդարացնում Մարտի 1-ի վայրագությունը … Ինքը գոնե հիմա ազատության մեջ է ու մեծ-մեծ խոսում է, իսկ ես ու ընկերներս բանտում էինք…, գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:

Ինչ գրանցվեց վերահաշվարկի արդյունքում

2015թ. դեկտեմբերի 6-ի ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ ստացված դիմումների հիման վրա այսօր` դեկտեմբեր 9-ին, իրականացված ընդհանուր առմամբ 14 տեղամասերի քվեարկության արդյունքների վերահաշվարկների արդյունքում <<Այո>> քվեարկված քվեաթերթիկների թիվը նվազել է 19-ով, <<Ոչ>> քվեարկված քվեաթերթիկների թիվն ավելացել է 10-ով, անվավեր քվեաթերթիկների թիվը նվազել է  մեկով: Հանրաքվեի քվեարկության արդյունքների վերահաշվարկներն իրականացնելու վերջնաժամկետն է դեկտեմբերի […]

«Ես էլ կարամ ձեր հետ «քո»-ով խոսամ». Նիկոլ Փաշինյանն ու Հովիկ Աբրահամյանը բախվեցին

«Մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք, բայց ինչպես ցույց տվեց նախորդ կիրակի տեղի ունեցած հանրաքվեն` կարուսելի, սենդվիչնոցների և ռեալթի շոուի վերածելու հայրենիք ունենք»,-այսօր ԱԺ-ում Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ այսպես սկսեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը հարցադրում հնչեցրեց, ըստ որի` տարիներ շարունակ լուրեր են պտտվում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կոռումպացված լինելու մասին. «Պաշտոնավարելու հենց սկզբից, […]

ԱՄՆ-ը գոհունակություն է հայտնել Հայաստանում Սահմանադրական հանրաքվեի խաղաղ բնույթի կապակցությամբ /վիդեո/

Միացյալ Նահանգները գոհունակություն է հայտնել Հայաստանում Սահմանադրական հանրաքվեի խաղաղ բնույթի կապակցությամբ, «Ամերիկայի Ձայնի» հայկական ծառայության հարցին պատասխանելով, հայտարարեց ԱՄՆ-ի Պետքարտուղարության խոսնակ Ջոն Քըրբին. «Ողջունում ենք Հայաստանի ժողովրդին ու կառավարությանը՝ սուր բանավեճից հետո դեկտեմբրեի 6-ին անցկացված Սահմանադրական հանրաքվեի ընթացքում բոլոր կողմերի դրսեւորած խաղաղ վարքի կապակցությամբ»: Միեւնույն ժամանակ, Պետքարտուղարության ներկայացուցիչը հայտարարեց, որ իրենք մտահոգված են անկախ մարմինների […]

Սեյրան Օհանյանի նուրբ ակնարկը

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ԱԱԾ-ի կողմից ձերբակալված նախկինում զորամասերում հետախուզության պետերի պաշտոն զբաղեցրած, պահեստազորի մայորի նկատմամբ պետական դավաճանության մեղադրանքին: Սեյրան Օհանյանը նշեց, որ Ազգային անվտանգության ծառայության կողմից ընթանում են համապատասխան աշխատանքներ և ավելի ստույգ տեղեկություններ կարող է տալ հենց ԱԱԾ-ն. «Այդ սպան մեկ տարուց ավել է զինված ուժերում […]

Միջադեպ ԱԺ-ում` դարձյալ Զարուհին

«Ժառանգական» Զարուհի Փոստանջյանն ու ԱԺ նախագահն այդպես էլ լեզու չեն գտնում: Այսօր` դեկտեմբերի 9-ին հերթական միջադեպը արձանագրվեց ԱԺ-ում: Հարցի իրավունք ստանալով` Զարուհի Փոստանջյանը համակարգչով փորձեց միացնել իր պայքարի կոչով տեսահոլովակը, սակայն Գալուստ Սահակյանը հերթական անգամ անջատեց խոսափողը՝ ասելով. «Հիմա կանցնի ու հարցը կտա»: Սահակյանը դիմեց Փոստանջյանին. «Դե հիմա ձեր խոսքով, ձեր նախադասություններով ասեք»: «Ես ձեզ հորդորում […]

Ի՞նչ է ստանում զինվորը. կրոնական հողի վրա վտանգավոր ձևակերպումներ

«Ես չեմ հասկանում` ոնց է ՊՆ-ն թույլ տվել, որ Սահմանադրության մեջ նման կետեր անցնեն, օրինակ՝ նա ով այլադավան է, նրան տրվում է իրավունք հրաժարվել հրազեն կրելուց, դա պարզապես «լյապ է» : Ստացվում է, եթե Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ ես, մի վերաբերմունք է, եթե այլադավան ես, ապա կյանքին չսպառնացող, ըստ երևույթին, ավելի լավ վերաբերմունք է»,-այս մասին […]

Թուրքիան արտաքսել է ռուսական հեռուստաընկերության լրագրողներին

Թուրքիան արտաքսել է իր տարածքում նկարահանումներ իրականացնող ռուսական «Rossia-1» պետական հեռուստաընկերության աշխատակիցներին, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Hurriyet» թերթի կայքը, վկայակոչելով Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությանը, գրում է, որ ռուսական հեռուստաալիքի լրագրողները դեկտեմբերի 7-ին իրապահների կողմից բերման են ենթարկվել Թուրքիայի Հաթայ նահանգից: Ըստ թուրքական աղբյուրի` Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ մասնավորապես ասվել է. «Ոստիկանական բաժանմունք տեղափոխված […]

“и тишина …”

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորներն առհասարակ Ազգային ժողով չեն գալիս: Այդ մասին այսօր Henaran.am-ին տեղեկացրեց խմբակցության գործավարուհին: Հիշեցնենք, ԱԺ քառօրյայի մեկնարկին` դեկտեմբերի 7-ին խմբակցության ղեկավարը հայտարարեց բոյկոտի մասին` կապված սահմանադրական հանրաքվեի լեգիըիմության հետ և Լևոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Արամ Մմանուկյանը լքեցին նիստերի դահլիճը: Խմբակցության պատգամավորներ Լյուդմիլա Սարգսյանը, Հրանտ Բագրատյանը, Նիկոլ Փաշինյանը շարունակում են իրենց աշխատանքը ԱԺ-ում: Նրանցից Հրանտ […]

Բարձրացնել` զորամասերում զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը

Այսօր ԱԺ-ում քննարկվում էր «Պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը», որը ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը: Նա նշեց, որ երկարամյա զինծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ ստաժի առկայության դեպքում մարտական հերթապահության հատվածը կհաշվվի որպես զինծառայության կրկնակի ստաժ: «Օրենքի նախագծի ընդունումը նպատակ ունի բարձրացնել զինվորական հերթապահություն իրականացնող զորամասերում զինծառայողների բարոյահոգեբանական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի