22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Վարչապետը դեղեր ներկրող կազմակերությունների մասով հանձնարարեց

Այսօր, կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը դիմեց  Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին, որ վերջինս  զեկուցի  դեղերի ոլորտում անցկացված մշտադիտարկման մասին:

Արմեն Մուրադյանը նկատեց, որ առողջապահության նախարարության մասնագիտական խմբի կողմից իրականացվել է ուսումնասիրություն դեղերի ոլորտում, և արձանագրվել է, որ լայն սպառում ունեցող 54 դեղերի գինը 2015թ դեկտեմբեր ամսվա համեմատ նվազել է, որոշ դեղերի գինը նվազել է չորս տոկոսով, որոշ դեղերի գինը՝ յոթ տոկոսով:

Նախարարը տեղեկացրեց, որ շուտով ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ կքննարկվի դեղերի մասին նոր օրենքը, արդեն ստացվել են տասնյակ առաջարկներ պատգամավորների կողմից, որոնց մեծ մասն ընդունվել է: Ըստ նախարարի՝ դեղերի մասին նոր օրենքի ընդունմամբ կկարգավորվի դեղերի ոլորտը՝ դրա արտադրությունից մինչև վաճառք:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը առաջարկեց ուշադիր լինել, շարունակել մշտադիտարկումները, որովհետև չորս կազմակերպություններ ներկրում են դեղերի 65 տոկոսը, և պետք է հետամուտ լինել, որ այդ կազմակերպությունների կողմից դիրքի չարաշահում չլինի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ