08 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ռեալ իրավիճակ»

Կանխատեսելի էր, որ 2016 թվականին բյուջեի պակասուրդը նախորդ տարվա համեմատ շատանալու է, քանի որ դրա մասին էին վկայում մեր երկրում գոյություն ունեցող իրողությունները և ՌԴ-ի տնտեսության վիճակը, կարծում է վերջին օրերին ՀԱԿ-ի վիրտուալ և լրատվական թիրախում հայտնված նույնանուն խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: «Եթե Ռուսաստանի Դաշնությունում տնտեսության անկում կա, ապա այդ ամենն անմիջապես անդրադառնում է մեզ […]

Ինչու է Մոսկվան պահում Սերժ Սարգսյանին /վիդեո/

Ռուս քաղաքագետ, Պետական Դումայի պատգամավոր Եվգենի Ֆյոդորովը հարցազրույց է տվել, որի ընթացքում անդրադարձել է ռուս-թուրքական հարաբերություններին, ինչպես նաև՝ Հայաստանում անցկացված հանրաքվեին: Քաղաքագետը նշել է, որ եթե դեկտեմբերի 6-ին հաղթեր ՈՉ-ը, 2018-ին Հայաստանի նախագահ կընտրվեր «Սահակաշվիլու նման մեկը», երկրում կակտիվանար ամերիկյան ազդեցությունը: Մանրամասները՝ տեսանյութում:

Հանրահավաքին երեք հոգու բերման ենթարկեցին /վիդեո/

Henaran.am-ի թղթակիցն Ազատության հրապարկից հայտնում է, որ հրապարակում մեկնարկած Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված հանրահավաքի ժամանակ երեք հոգի բերման է ենթարկվել: Մի քանի երիտասարդներ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթի ժամանակ փորձել են վրաններ տեղադրել Ազատության հրապարկում: Ոստիկանների կոշտ արձագանքի արդյունքում բախում է տեղի ունեցել վերջիններիս և ցուցարարների միջև, բերման են ենթարկել երեք ցուցարարի: Րաֆֆի Հովհաննիսյանը ընդհատել է ելույթը, իսկ […]

Սրանից էլ են գոհ /վիդեո/

Գյումրին համապետական այս քվեարկությանն էլ «ոչ» ասաց իշխանական նախաձեռնությանը: Գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը նորմալ է գնահատում այն, որ իրենք չկարողացան գյումրեցիներին համոզել` Սահմանադրական հանրաքվեին «այո» ասել: Ավելին, պատգամավորը նույնիսկ նշում է, որ ի տաբերություն նախորդ ընտրությունների՝ այս հանարքվեին արդյունքների առումով բավականին լուրջ աճ կա: «Այս պահի դրությամբ դա մեզ համար բավարար է՝ հաշվի առնելով Գյումրու […]

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդին

Աշխատանքային այցով Արգենտինայում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 9-ին այցելել է Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճար, հանդիպել Հայ Առաքելական եկեղեցու Արգենտինայի եւ Չիլիի թեմի առաջնորդ Տեր Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանին եւ թեմական խորհրդի անդամներին: Այս մասին հայտնում է խորհրդարանի լրատվական ծառայությունը: Հանդիպմանն Էդուարդ Շարմազանովը կարեւորել է հայապահպանության գործում Հայ Առաքելական եկեղեցու […]

ԱՄՆ պետդեպն անընդունելի է համարում ծանր տեխնիկայի կիրառումը ԼՂ հակամարտության գոտում

Վաշինգտոնը կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին խուսափել բռնություններից, հայտարարել է Միացյալ Նահանգների Պետքարտուղարության խոսնակ Ջոն Քըրբին` «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության խնդրանքով մեկնաբանելով վերջին ժամանակներում հաճախակի դարձած հրադադարի խախտումները: «Կոչ ենք անում կողմերին կիրառել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ բռնությունից խուսափելու եւ մթնոլորտը բարելավելու համար, որպեսզի սպասվող գագաթաժողովի ընթացքում բանակցություններն անցնեն բարիդրացիական մթնոլորտում», – նշել է Քըրբին: […]

Օմբուդսմենը դիմում է ոստիկանապետին, գլխավոր դատախազին, ՀՔԾ-ի պետին

Այսօր Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը Հանրաքվեի ընթացքում հնարավոր իրավախախտումների վերաբերյալ Գլխավոր դատախազին, Ոստիկանության պետին, Քննչական կոմիտեի նախագահին եւ Հատուկ Քննչական ծառայության պետին է ուղարկել գրություն, որը ներկայացնում ենք ստորեւ. «2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեին տեղի ունեցած խախտումների վերաբերյալ մենք ստացել ենք 67 ահազանգ: Բացի նշված ահազանգերից, եղել են նաեւ համանման խախտումների վերաբերյալ բազմաթիվ հրապարակումներ, որոնց իսկությունը […]

«Եթե ասեինք «ոչ», կասեին «այո»» /վիդեո/

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանը կարծում է, որ հանրաքվեի ընթացքում արձանագրված խախտումները չէին կարող ազդել հանրաքվեի ընդհանուր արդյունքի վրա: Henaran.am-ի հետ զրույցում պատգամավորը հղում արեց իր ընտրատարածքին` որևէ խախտում չի արձանագրվել: «Էսքան ժամանակ երբ ընտրություններ են եղել, որ ընդդիմադիրն է ասել, որ ընտրություններն անցել են նորմալ… սաղն էլ բողոքում էին: Եթե այսօր իշխանությունները հանրաքվեին ասեին` «ոչ», իրանք կասեին […]

Անգելա Մերկելը՝ «տարվա մարդ» /ֆոտո/

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեղինակավոր Time հանդեսի կողմից ճանաչվել է «Տարվա մարդ-2015»։ Երկորդ տեղը զբաղեցրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավարը, երրորդը՝ ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամպն է։

Պերմյակովի առաջին դատական նիստը. Ժամանակ

Թերթի տեղեկություններով՝ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովին կդատեն Գյումրիի 102-րդ ռազմաբազայում։ Առաջին դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին, ժամը 12-ին: Մանրամասները` թերթի այսօրվա համարում.

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի