30 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Էրդողանին «բռնապետի մնացորդ» անվանելու համար ընդդիմադիր կուսակցապետին մեղադրանք է առաջադրվել

Անկարայի գլխավոր հանրապետական դատախազությունը Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ հետաքննություն  է սկսել, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի համաձայն՝  ընդդիմադիր կուսակցապետին մեղադրանք է առաջադրվել՝ «նախագահին հրապարակավ վիրավորելու» համար: Նշվում է, որ անցյալ շաբաթ կայացած կուսակցական նիստի ժամանակ Քըլըչդարօղլուն Ռեջեթ Թայիփ Էրդողանին «բռնապետի մնացորդ» է անվանել: Այս մասին […]

Ալիևի կեղծ հեքիաթները ու Ադրբեջանի իրական դեմքը /վիդեո/

Ադրբեջանագետ, ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը այսօր` հունվարի 18-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի սկզբում անդրադարձավ Ադրբեջանի տնտեսությունում տիրող կոլապսին: «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանի արտահանման գրեթե 90 տոկոսը կազմում է նավթագազային մթերքը: Գաղտնիք չէ նաև, որ Ադրբեջանի բյուջեի 75 տոկոսը ձևավորովում է նավթա-գազային բիզնեսի եկամուտներից»,-տեղեկացրեց ադրբեջանագետը հավելելով, որ այս փաստը անհանգստացնում է ադրբեջանցիներին […]

Լատվիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց

Լատվիայի նախագահ Ռայմոնդս Վեյոնիսը տեղափոխվել է Ռիգայի Արեւելյան կլինիկական հիվանդանոց, հայտնում է Tass.ru-ն: Հիվանդանոցում հաստատել են, որ նախագահը հոսպիտալացվել է, բայց  մանրամասներ չեն հաղորդել։ Նախագահի գրասենյակում մեկնաբանություններ չեն տվել, սակայն հայտնել են, որ հիվանդության պատճառով նախագահն այս շաբաթ չի մասնակցի հանրային միջոցառումների։  

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մեկնել է Պրահա

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չեխիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 18-19-ն աշխատանքային այցով մեկնել է Պրահա: Այցի շրջանակում նախատեսվում են ԱԺ փոխնախագահի հանդիպումները Չեխիայի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Կարդինալ Դոմինիկ Դուկայի, Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Յան Համաչեկի եւ Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախի հետ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմ

Մենք տարածաշրջանի առանցքային պետությունն ենք․ Թուրքիայի վարչապետ

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի կարծիքով այդ երկիրը տարածաշրջանի առանցքային պետությունն է: Այդ մասին նա հայտարարել է Թուրքիայում ներդրում կատարող օտարերկրյա կապիտալով ընկերությունների ներկայացուցիչների հետ Դոլմաբահչե պալատում կայացած հանդիպման ժամանակ, գրում է Ermenihaber.am-ը: «HaberTurk» լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ վարչապետը ներկաներին հայտնել է, որ տարվա առաջին եռամսյակի համար թուրքական կառավարության տված խոստումների 60 տոկոսն արդեն կատարված է: Ներդրումների […]

Թուրքիան ԼՂ հակամարտության կարգավորման հարցում անելիք չունի. Շարմազանովն արձագանքել է Չավուշօղլուին

Աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Լիտվա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 16-ին հանդիպել է Լիտվայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանն Էդուարդ Շարմազանովը ՀՀ Ազգային ժողովի պատվոգրերով է պարգեւատրել Լիտվայի հայկական համայնքի ներկայացուցիչներ Արամ Հարությունյանին, Կարապետ Բաբայանին, Մարատ Սարգսյանին, Արմեն Հայրապետյանին, Ռենա Սարիբեկյանին եւ Մանվել Գալստյանին` Վիլնյուսում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված […]

Վարչապետը տնտեսվարողների հետ քննարկել է արտադրության զարգացմանն ուղղված հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է կենցաղային ապրանքների և սննդամթերքի արտադրությամբ ու արտահանմամբ զբաղվող մի շարք տնտեսվարողների՝ իրենց խնդրանքով: Հանդիպմանը ներկա են եղել նաև կառավարության տնտեսական բլոկը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարները: Հայրենական արտադրողները ներկայացրել են իրենց մտահոգությունները՝ տեղական արտադրանքի մրցունակության և աշխատատեղերի պահպանման վրա էներգակիրների գների բացասական ազդեցության վերաբերյալ: Գործարարները խնդրել են վարչապետին՝ ելնելով էներգակիրների գների համաշխարհային […]

Անկարայի քաղաքապետը ԱՄՆ-ի դեսպանին կոչ է արել հեռանալ Թուրքիայից

Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը Twitter-ի իր էջում սկանդալային գրառում է արել։ Նա Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասին կոչ է արել հեռանալ երկրից: Գյոքչեքը նման կոչով հանդես է եկել, երբ ԱՄՆ-ի դեսպանը դատապարտել է քրդերի հետ խաղաղություն հաստատելու պահանջ ներկայացրած գիտնականների ձերբակալությունները Թուրքիայում, հայտնում է Gazeta-ն: «Դու ԱՄՆ-ի համար ճիշտ ընտրություն չես, վերադարձիր քո երկիրը, եւ […]

Հայաստանի հետ հարաբերությունները չեն կարգավորվելի, քանի դեռ կա Ղարաբաղի հարցը․ Չավուշօղլու

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն դեսպանների 8-րդ համաժողովի ժամանակ պատասխանել է հարևանների հետ վատ հարաբերություններ ունենալու պատճառների մասին հարցին, գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Aktifmedya.com» լրատվական կայքի` Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան որոշ երկրների հետ անցյալից մնացած խնդիրներ ունի` բերելով Հայաստանի հետ օրինակը: Նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի խնդիրն ուղղակիորեն Թուրքիայի խնդիրն է, ու քանի դեռ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի