12 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հանդիպել են ՀՀ և Արցախի արտգործնախարարները

Մարտի 18-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Արցախի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանին։ Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանն ասաց. «Ուրախ եմ ողջունել Ձեզ արտգործնախարարության նոր շենքում՝ որպես առաջին պաշտոնական հյուր։ Դա առանձնահատուկ խորհուրդ ունի»: Հանդիպման ընթացքում Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցեր։ Էդվարդ Նալբանդյանն ու […]

Մահացել է Գերմանիայի նախկին ԱԳ նախարարը

Այսօր մահացել է Գերմանիայի Արտաքին գործերի նախկին նախարար Գիդո Վեստերվելլեն։ 54-ամյա քաղաքական գործիչը մահացել է քաղցկեղի արդյունքում։ 2009-ից մինչեւ 2013-ը նա գլխավորել է երկրի Արտաքին գործերի նախարարությունը։ Նա հայտնի էր նրանով, որ այն բացառիկ քաղաքական գործիչներից է, ով իր զուգընկեր Միխայել Մրոնցի հետ պաշտոնապես ամուսնացել է։    

Արդարադատությունը ես չեմ իրականացրել. Դավիթ Հարությունյան /վիդեո/

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հարց-պատասխանի ընթացքում «Մատաղիսի» հայտնի գործով ՄԻԵԴ վճիռը Կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանը չցանկացավ  մեկնաբանել: «Եթե նախարար եմ, դա դեռ չի նշանակում, որ արդարադատությունը ես եմ իրականացրել: Այս պահին չեմ կարող մեկնաբանել, քանի որ պետք է ծանոթանամ, նոր մեկնաբանեմ», – ասաց Դավիթ Հարությունյանը: Հարությունյանը խոսեց  նաև ԸՕ 97-րդ հոդվածի մասին, որտեղ […]

«Ընտրությունների ընթացքում այդ օպերացիան արժեցել է 20 դոլար» /վիդեո/

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Լևոն Զուրաբյանն  անդրադարձավ իր հայտարարությանը, թե իր ընկերը  ընտրատեղամասերում  կազմակերպել է տեսակնարահանում ու այն եղել է էժան ու արդյունավետ: «Ցանկացած մարդ կարող է մտնել այդ կայքը եւ տեսնել, թե ինչ է կատարվում ընտրատեղամասում: Ընդ որում, դա մեծ դիմադրություններ ունեցավ, նրա վրա ահաբեկումներ եղան, մի քանի անգամ այդ տեսախցիկը անջատել են, […]

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ուղերձը՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ

2016 թվականի Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկը հերթական անգամ ի ցույց է դնում Հայաստանում ֆրանկոֆոն մշակույթի նկատմամբ դրսևորվող մեծ հետաքրքրությունը: Այս տարի Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում կանցկացվեն շուրջ 600 մշակութային, կրթական և համալսարանական միջոցառումներ: Սա, հիրավի, բացառիկ ցուցանիշ է, որ երբևէ գրանցվել է տարիներ ի վեր Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա՝ մարտի 20-ի կապակցությամբ կազմակերպվող […]

Խստագույնս պահպանել հրադադարը ԼՂ հակամարտության գոտում Նովրուզի և Զատիկի օրերին․ Անջեյ Կասպշիկի կոչը կողմերին

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը երեկ մոնիթորինգ է իրականացրել Հայաստան-Ադրբեջան սահմանին, ինչից հետո հայտարարություն է տարածել, տեղեկացնում է  ԵԱՀԿ պաշտոնական կայքը։ Նա հայտարարության մեջ նշել է, որ ինքը կողմերից տեղեկություններ է ստացել սահմանին վերջին զարգացումների վերաբերյալ ու լսել նրանց անհանգստությունների մասին: Դեսպան Կասպշիկը նաև կոչ է արել երկու կողմերին խստագույնս պահպանել հրադադարի ռեժիմը, […]

Կանադահայ Մեթյու Արա Թորիկյանն այցելեց Սփյուռքի նախարարություն

Մարտի 18-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Կանադայի Օնտարիո նահանգի համայնքային անվտանգության և քրեակատարողական ծառայությունների փոխնախարար Մեթյու Արա Թորիկյանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Սփյուռքի նախարարն ուրախությամբ նշեց, որ Հայաստանն այսօր ապահով երկրների շարքում է, և հավելեց, որ այդ հարցում Կանադան կարող է լավ օրինակ ծառայել: Նախարարը բարձր գնահատեց հայ–կանադական բարեկամական կապերը, որոնք վերջին տարիներին […]

«40 հազարը կպցրեցինք … »

ՀՀ Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ լսումների ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն իշխանություններին առաջարկեց իր ընկերոջը 40 հազար դոլար տալ՝ ընտրատեղամասերում տեսանկարահանող սարքավորումներ տեղադրելու և հատուկ կայքով ընտրական գործընթացն ուղիղ հեռարձակելու համար: Ասաց` իր ընկերը լավ մասնագետ է: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը կես կատակ-կես լուրջ ասաց. «Ձեր ընկերոջը կտրամադրենք այդ գումարը»: Իսկ  «Ժառանգություն» […]

ԱԺ-ում կրկին անախորժ միջադեպ եղավ

Ազգային ժողովում Ընտրական նոր օրենսգրքի քննարկման ընթացքում փոքրիկ, բայց անախորժ միջադեպ եղավ: Քննարկումը վարող ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ Հովհաննես Սահակյանը  պատգամավորների միջև բաշխեց հարցեր տալու իրավունքը, ինչը որոշ  պատգամավորների դժգոհությունն առաջացրեց: ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը վրդովված բացականչեց. «Եթե կեղծիքն այստեղ եք անում, ի՞նչ արդարության մասին եք խոսում: Բոլորիս աչքի առաջ կեղծիք […]

ՀՀԿ-ն ավանդական և ժամանակակից կուսակցություն է

Այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակում հյուրընկալվեցին Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ներկայացուցիչները`  Հարավային Կովկասի քաղաքական երկխոսության տարածաշրջանային ծրագրի նորանշանակ ղեկավար Դր. Թոմաս Շրափելը և գիտաշխատող Ֆլորիան Ֆեյերաբենդը: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը ընդունեցին հյուրերին և քննարկեցին Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հետ հետագա համագործակցության ուղիները: ՀՀԿ փոխնախագահը ողջունեց Դր. Թոմաս Շրափելին և շնորհավորեց վերջինիս նշանակման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի