Շնորհավորել են
Ուզբեկստանի Հանրապետության նախագահի պաշտոնակատարը, Բուլղարիայի Հանրապետության, Լիտվայի Հանրապետության վարչապետները շնորհավորական ուղերձներ են հղել Կարեն Կարապետյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուզբեկստանի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Շավկատ Միրզիյոևի շնորհավորական ուղերձում ասված է. «Հարգելի Կարեն Վիլհելմի, Խնդրում եմ ընդունել իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր գործունեությունն այս բարձր պաշտոնում […]





































