09 Նոյեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լիկվիդացվել է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանով լիկվիդացվել է երկրի տրանսպորտի նախարարությունը,որը միավորվել է կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությանը…Նորաստեղծ “հսկա” նախարարության ղեկավար է նշանակվել 38-ամյա Ռամին Գուլուզադեն… Այս ամենը տարօրինակ չէր լինի,եթե չլիներ մեկ հանգամանք…Ադրբեջանի տրանսպորտի նախարարությունն արդեն 15 տարի է ղեկավարում էր Ալիևների ընտանիքի ամենամոտ մարդկանցից մեկը՝Զիա Մամեդովը,ով ժամանակին համարվել է Հեյդար Ալիևի հավատարիմ ծառաներից մեկը…Ադրբեջանական […]

Եվրոպայի կեսը դեմ է փախստական-մահմեդականներին

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ եվրոպացիների վախը մահմեդականների հանդեպ կտրուկ աճել է։ Բրիտանական թագավորական ինստիտուտի հարցումները ցույց են տվել, որ եվրոպական երկրների բնակիչների 55 տոկոսը չեն ցանկանում իրենց երկրում մահմեդական-փախստականների տեսնել։ Հարցման ընթացքում մարդկանց մի հասարակ հարց է տրվել՝ պետք է արդյոք դադարեցնել փախստականների հոսքը մահմեդական երկրներից։ Եւ պատասխանողների կեսից ավելին ասել է՝ այո, բավական […]

«Զարուհի Փոստանջյանը ի սկզբանե տեղյակ է եղել»

««Ժառանգությունը» միայն  ուրախ կլինի, եթե Զարուհի Փոստանջյանը միանա «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքին»,- այսօր  լրագրողների հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: «Զարուհի Փոստանջյանը ի սկբանե տեղյակ է եղել, որ ինքն առաջին կին թեկնածուն է լինելու ցանկում, եթե ցանկանա: Եթե ցանկանա, այս դաշիքնում ընդգրկվել, անմիջապես այս որոշումը կհարգվի», – նշեց Արմեն   Մարտիրոսյանը: Վերջինս շեշտեց՝ «Ժառանգությունը» […]

«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքի համաձայնագրի տեքստը

Գիտակցելով, որ մեր երկրի ներքին ու արտաքին մարտահրավերներին դիմագրավելու համար անհրաժեշտ է նոր որակի իշխանության ձևավորում, Ընդունելով, որ հանրային կյանքի բարելավման, մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության ու պետության ներսում առկա խնդիրների լուծման համար պետք է մի կողմ դնել անձնական հավակնությունները և առաջնորդվել բացառապես պետական շահով, Ընդառաջ գնալով հանրային պահանջին, ըստ որի՝երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու […]

«Պրովոկացիոն, սադրիչ, ինչ-որ ուժերի հանձնարարություններ էին կատարվում այդ դաշինքում»

«Անցանկալի բաներ տեղի ունեցան, և հենց սկզբից էր ակնհայտ էր, որ այնտեղ կային հիվանդագին երևույթներ: Արամ Սարգսյանի հեռանալն ինձ համար արդեն ահազանգ էր, որ այնտեղ հիվանդագին դրսևորումներ կային։ Կարելի է ավելի վատ բաներ ասել՝ պրովոկացիոն, սադրիչ, ինչ-որ ուժերի հանձնարարության կատարում, և երբ տեսա, որ դրանք ոչ թե փորձվում են կանխվել, այլ խորանում են, ուրեմն այդ […]

«Սամվել Բաբայանի հետ մտերիմ հարաբերություններ ունեմ, բայց այդքանը»

«Ես ընդհանուր առմամբ ազատ անձնավորություն եմ, օգտվում եմ իմ իրավունքներից: Այսօր էլ ուզում եմ ասել, որ ինձ վրա ոչ ոք չի կարող ազդեցություն գործել, չնայած նրան, որ, գիտեք, ես որտեղից եմ եկել: Իմ գործունեության մեջ էլ ես երբևիցե չեմ փորձել ազդել որևէ կուսակցության, որևէ անհատի վրա: Բոլոր որոշումներն  ընդունվում են փոխադարձ հարգանքի, փոխադարձ քննարկումների շրջանակներում»,-այսօր լրագրողների հետ […]

Հաղթանակը մերն է լինելու. Օսկանյան (տեսանյութ)

«Հաղթանակը մերն է լինելու»,-այսօր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ստեղծման հուշագրի ստորագրումից հետո հայտարարեց «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը: Նա նշեց, որ իրեն, Րաֆֆի Հովհաննիսյանին ու Սեյրան Օհանյանին շատ բան է միավորում և անցյալում, և այսօր։ Վարդան Օսկանյանն ընդգծեց՝ սա հազվագյուտ առիթներից է երկրում իրավիճակ փոխելու: «Մենք երեքով, մեր համախոհներով, մեզ միացած այլ քաղաքական ուժերով չենք կասկածում, որ […]

Հերիք է հանդուրժենք. Ս. Օհանյան (տեսանյութ)

«Ապրիլյան խորհրդարանական ընտրությունները լինելու են շատ կարեւոր ընտրություններ, որտեղ ձեւավորվելու է Հայաստանի իշխանությունը: Մեզ համար կարեւոր է, որ յուրաքանչյուր անձ իր ներդրումն ունենա Հայաստանի համար ազգային եւ միջազգային երաշխիքների ձեւավորման համար: Մեր բոլորի ուշադրությունը Հայաստանի ապագան է լինելու, նրա զարգացումը եւ մեր հայրենակիցների անվտանգ գործունեության ապահովումը»,-այսօր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հուշագրի ստորագրումից հետո ասաց Պաշտպանության նախկին նախարար […]

Մեծ պատերազմի Ադրբեջանը պատրաստ չէ․ քաղաքագետ

Քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը,անդրադառնալով Ադրբեջանի կեցվածքին, ասել է, Ադրբեջանի մոտ քաղաքական շիզոֆրենիայի նշաններ կան։ «Ադրբեջանը մի կողմից «ընդունում է» Հայաստանի քաղաքացիներին, որոնց ինքն է փնտրում և գտնում, մյուս կողմից արգելում է «յան»-ով վերջացող ազգանուն ունեցող երեխայի մուտքը Ադրբեջան: Սա Ադրբեջանի թուլության նշանն է։ Ադրբեջանի միակ միջոցը՝ իրավիճակի վրա ազդելու […]

Հայաստանի իշխանությունն ապրում է իր վերջին օրերը. Ր. Հովհաննիսյան (տեսանյութ)

«Հայաստանի համար այսօր պատմական օր է, որովհետև ռազմական գործիչ, գեներալ մեծ ավանդույթ ունեցող մեր հայրենակիցը, շատ փորձառու դիվանագետը, «Ժառանգությունը» , ինչպես նաև այլ կազմակերպություններ ու կուսակցություններ որոշել են, որ Հայաստանի առջև մարտահրավերը այնքան բարձր է, որ պետք  է իրար միանանք»,-այսօր «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հուշագրի ստորագրումից հետո ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նշեց, որ Հայաստանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

Ամենաընթերցված