14 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախն ունի նոր Սահմանադրություն

Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 21-ի՝ ժամը 3.00-ի դրությամբ հրապարակել է երեկ՝ փետրվարի 20-ին, հանրապետությունում անցկացված նոր Սահմանադրության հանրաքվեի նախնական արդյունքները:   Ըստ ամենաթարմ տվյալների՝  103 հազար 793 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներից մասնակցել է 79 հազար 428 քաղաքացի, որը կազմում է ընդհանուր թվի 76,44 տոկոսը:  Այս մասին տեղեկանում ենք     artsakhpress.am-ից: Կողմ քվեարկված […]

Միհրան Պողոսյանի բավականին թանկարժեք առաջարկը. Ժամանակ

Նախընտրական այս շրջանում ամենաառատաձեռնը խոստանում է լինել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Հակոբյանը։ Նա, գումարից բացի, իր ընտրողներին առաջարկում է բավական արժեքավոր սմարթֆոններ, սակայն այդ սմարթֆոններն ընտրողներինը կդառնան այն պարագայում, եթե վերջիններս քվեարկեն իր օգտին եւ այդ հեռախոսով լուսանկարեն քվեաթերթիկը։ Միայն համապատասխան քվեարկությունը ցույց տալուց հետո նրանք կստանան հեռախոսը։ Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

«Եթե «Ժառանգությունը» նորից հավաքեր 2007-2012 թթ. իր երբեմնի dream-team-ը, ապա 5%-ը վստահաբար կհաղթահարեր»

Անցել-գնացել է արդեն, բայց կարծում եմ, որ եթե ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ-ը նորից հավաքեր 2007-2012 թթ. իր երբեմնի dream-team-ը, առանձին մասնակցեր ընտրություններին, ապա 5%-ը վստահաբար կհաղթահարեր… ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից

ՀՅԴ-ը հրապարակել է համամասնական ցուցակը

«Հայ Յեղափոխական Դաշնակցությունը» հրապարակել է համամասնական ցուցակը: Ցուցակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ` Ռուստամյան Արմեն Եզնակի Վարդանյան Աղվան Արշավիրի Լոքյան Դավիթ Արսենի Կյուրեղյան Արմենուհի Ստեփանի Մկրտչյան Լեւոն Հովհաննեսի Մինասյան Արծվիկ Գարեգինի Բաբայան Արմեն Կարլուշի Առաքելյան Ռուզաննա Հակոբի Սեյրանյան Սպարտակ Արմենակի Մանուկյան Միքայել Վաղինակի Սարգսյան Արտակ Սամվելի Պետրոսյան Նունե Աշոտի Սահակյան Արտավազդ Բագրատի Սիմոնյան Աշոտ Ժորայի Եղիազարյան […]

Քեզ ուրագել, քեզ կացինել… «Ծառուկյանով»` ռոմանտիկա

Ծառուկյան դաշինքով առաջադրվել եմ պատգամավորության թեկնածու 12-րդ ընտրատարածքում, իմ ծննդավայրում` Վայոց Ձորում, որին միացել է նաև Սյունիքի մարզը… ընտրարշավը կազմակերպելու եմ Սևակյան ոգով. Հանդիսավոր խոսք եմ տալիս Քեզ ուրագե՜լ Ու կացինե՜լ, Տմարդությո՛ւն, Իսկ քեզանով, ճշմարտությո՛ւն, Իսկ քեզանով սի՜րտ վարակել, Անձրև ու ջուր թե բարակեն՝ Եվ իմ արյա՛մբ քեզ ոռոգել – Վերստեղծել ու նորոգել… Խոստանում եմ […]

«Զարմանալին մի քիչ այլ հարթություն է, հասկանալի որոշում է»

Henaran.am-ի հետ զրույցում քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն ասում է, որ  զարմանալի չէ, որ նախագահ Սերժ Սարգսյանը չկա ՀՀԿ-ի ցուցակում: Նրա համոզմամբ` Սերժ Սարգսյանի բացակայությունն այդ ցուցակում գոնե իր մոտ տպավորություն է  ստեղծում, որ Սերժ Սարգսյանն, այնուամենայնիվ մտադիր է քաղաքականության մեջ մնալ 2017-ի ապրիլից հետո: «Ցուցակի միջոցով փորձ է արվում առաջ մղել բոլորին»,-շեշտում է քաղաքագետը: Ռուբեն Մեհրաբյանը չի բացառում, որ նման […]

Պաշտոնական Բաքվի սպառնալիքները չեն վախեցրել արտերկրից Արցախ ժամանած դիտորդներին

Այսօր  վաղ առավոտից Արցախում մեկնարկել է սահմանադրական հանրաքվեն։ Արցախի խորհրդարանում մեծամասնություն կազմող  «Ազատ Հայրենիք»  խմբակցության  ղեկավար Արթուր Թովմասյանը Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում նշեց՝ արցախցիներն ակտիվորեն մասնակցում են հանրաքվեին: Առայժմ   ակնառու ընտրախախտումներ չեն եղել: «Այս պահի դրությամբ՝ ընտրություններն անցնում են ժողովրդավարության սկսբունքների համաձայն»: Ռիա նովոստիի հետ զրույցում   Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է՝ Լեռնային […]

Մեզ չի կարող դուր գալ այն հանգամանքը, որ Ադրբեջանը զենք է գնում մեր դաշնակցից

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը «Ռոսիա սեգոդնյա» գործակալությանը Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների և ռազմավարական գործընկերության հագեցած օրակարգը ենթադրում է ոչ պակաս հագեցած շփումներ Հարց. Նախատեսվո՞ւմ է արդյոք առաջիկայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում։ Հնարավո՞ր է արդյոք գագաթաժողով: Եթե այո, ապա կա՞ն արդեն հստակ ժամկետներ։ Էդվարդ Նալբանդյան. Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վերաբերյալ դեռևս […]

«Արցախցիներն ակտիվորեն մասնակցում են հանրաքվեին»

Ինչպես հայտնել ենք, այսօր առավոտյան  Արցախում  մեկնարկել է սահմանադրական հանրաքվեն: Henaran.am-ի թղթակիցը զրուցեց այս պահին Արցախում գտնվող  ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանի հետ: Վերջինս շեշտեց՝  արցախցիները բավականին ակտիվ մասնակցում են հանրաքվեին: «Կարծում եմ՝ արցախցիները  համարում են, որ սա  հնարավորություն է ևս մեկ քայլ առաջ ընթանալ՝ դեպի Արցախի միջազգային ճանաչումը:  Վստահ եմ՝ նոր Սահմանադրությունն արցախցիներին կտա վստահություն, հավատ ապագայի […]

ԼՂՀ ԱԺ նախագահը ընդունել է Ֆրանսիայից ժամանած դիտորդներին

Փետրվարի 20-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է դիտորդական առաքելությամբ Ֆրանսիական Հանրապետությունից Արցախ ժամանած պատվիրակության անդամներին, որի կազմում են նախկին պատգամավոր Ժորժ Կոլոմբիեն, նախկին դիվանագետ Մորիս Բոննոն, իրավաբան Պիեռ դ’Էսպերոնան, և Դեսին քաղաքի ավագանու անդամ Դենիս Ջորկայեֆը: Խորհրդարանի նախագահը ընդգծել է Արցախի և Ֆրանսիայի միջև առանձնահատուկ հարաբերությունների ջերմությունը և նշել, որ Ղարաբաղում մշտապես […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

Ամենաընթերցված