25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պաշտոնական Բաքվի սպառնալիքները չեն վախեցրել արտերկրից Արցախ ժամանած դիտորդներին

Այսօր  վաղ առավոտից Արցախում մեկնարկել է սահմանադրական հանրաքվեն։

Արցախի խորհրդարանում մեծամասնություն կազմող  «Ազատ Հայրենիք»  խմբակցության  ղեկավար Արթուր Թովմասյանը Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում նշեց՝ արցախցիներն ակտիվորեն մասնակցում են հանրաքվեին: Առայժմ   ակնառու ընտրախախտումներ չեն եղել:
«Այս պահի դրությամբ՝ ընտրություններն անցնում են ժողովրդավարության սկսբունքների համաձայն»:

Ռիա նովոստիի հետ զրույցում   Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է՝ Լեռնային Ղարաբաղի հանրաքվեին հետևող օտարերկրյա դիտորդների անունները  կհայտնվեն Ադրբեջանի ԱԳՆ  սև ցուցակում: Հարց է առաջանում. արդյո՞ք արտասահմանից Արցախ ժամանած դիտորդները, այսպես ասած, տխրել են  կամ վախեցել այս հարտարարությունից: Պատասխանելով մեր այս հարցին՝ Արթուր Թովմասյանն ընդգծեց՝ արդեն հասցրել է հանդիպել, զրուցել բազմաթիվ դիտորդների հետ: Վերջիններս բոլորովին չեն տխրել կամ նեղվել Հիքմեթ Հաջիևի սպառնալից հայտարարությունից, ավելին՝ նրանք  բոլորովին չեն վախենում Ադրբեջանի ձեռնարկած քայլերից կամ հոխորտանքներից:

«Եթե այս հանրաքվեն անցկացվի ազատ ու արդար, անկախ արդյունքից՝ դա կլինի արցախահայության հաղթանակը», – նշեց Արթուր Թովմասյանը:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ