Առավել հաճախ կրկնվող խախտումներ
Քաղաքացի Դիտորդ նախաձեռնությունը Ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ժամը 8:45-ի դրությամբ արձանագրած խախտումների տեսակները։
Քաղաքացի Դիտորդ նախաձեռնությունը Ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ժամը 8:45-ի դրությամբ արձանագրած խախտումների տեսակները։
ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոյանը անդրադարձել է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյանե դաշինքի ներկայացուցչի տարածած տեղեկությանը, թե Ծակքար գյուղի 21/09 տեղամասում իր նկատմամբ նախատրամադրվածություն է եղել: Ահարոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչը համացանցում տեղեկատվություն է տարածել, թե Գեղարքունիքի մարզի Ծակքարի 21/09 տեղամասում իբր նախատրամադրվածություն է նկատել իրենց թեկնածուի հանդեպ, ինչն […]
ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչներին Հայաստանի Հանրապետության տարբեր ընտրատարածքներից դիմում են քաղաքացիներ՝ ահազանգելով այն մասին, որ բազմաթիվ ընտրողների բաժանվել են տպագրված ծածկագրեր (օրինակ Բ578), որոնք ընտրողի կողմից պետք է տեղադրվեն քվեարկության ծրարում՝ որպես տվյալ անձի քվեարկության վերահսկման միջոց: Ահազանգողները նշում են, որ որպես տարբերակման միջոց նախատեսվում է օգտագործել նաև գունավոր գրիչներ, ծրարում տեղադրվող տարբեր առարկաներ: ԵԼՔ դաշինքի […]
Ապրիլի 2-ի ՀՀ ԱԺ ընտրությունների քարոզարշավի ընթացքում դիտորդական առաքելություն կիրականացնեն ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի /ԺՀՄԻԳ/ 14 փորձագետներ՝ 13 երկրներից, որոնց քվեարկության օրը կմիանան կարճաժամկետ 250 դիտորդներ՝ քվեարկության ընթացքը դիտարկելու համար: Քվեարկության հաջորդ օրը կներկայացնեն ընտրությունների վերաբերյալ նախնական դիտարկումներ, իսկ երկու ամիս անց պատրաստ կլինի վերջնական զեկույցը՝ համապատասխան առաջարկներով: 2017թ. ապրիլի 2-ին կայանալիք […]
Քիչ առաջ իր քաղաքացիական պարտքը կատարեց ՀՀ ոստիկանապետ, գեներալ Վլադիմիր Գասպարյանը։ Ընտրությունից հետո լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ քվեարկել է հանուն խաղաղության, կայունության։ Հարցին, թե հաշվի առնելով նախընտրական ժամանակաշրջանում մի քանի խախտումները՝ ինչպիսի՞ ընտրություն է սպասվում, ոստիկանապետը պատասխանեց․ «Ես կարծում, որ այս պահքի ու պատասխանատու ժամանակաշրջանում հայի վերջին խելքը միշտ աշխատելու է, եւ ամեն […]
Արարատի մարզի Նարեկ համայնքում՝ 12/31 ընտրատեղամասում խորհրդարանական ընտրությունները մեկնարկել են։ Henaran.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ դեռ վաղ առավոտից մի քանի ընտրող եկել էին տեղամաս՝ կատարելու իրենց քաղաքացիական պարտքը։ Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Զավեն Բալեյանը մեր թղթակցի հետ զրույցում նշել է՝ լարվածություն չկա. համայնքում բոլորը միմյանց ճանաչում են, եւ փոխադարձ հարգանք նարեկցիների միջև: Նոր ընտրակարգի […]
Նոր Ընտրական օրենսգիրքն առաջին լուրջ քփորձույթունը կանցնի այս ընտրություններին, քանի որ բոլորովին նոր ընթացակարգով են կազմակերպվելու այս ընտրությունները: Փորձագիտական շրջանակները նշում են, որ առաջին հայացքից նոր ընտրակարգը բավականին բարդություններ ունի, բայց իրականում նոր ընտրական օրենսգիրքն իրական մրցակցություն է ստեղծում: Ըստ նույն շրջանակների` ռեյտինգային ընտրակարգը բավական մեծ հնարավորություններ է ստեղծում հատկապես նորաստեղծ փոքր կուսակցությունների համար։ Խնդիրները, […]
Այսօր Հայաստանում անցկացվում են Ազգային ժողովի ընտրություններ։ Առավոտյան 8։00-ին բացվել են ՀՀ բոլոր 2009 ընտրական տեղամասերը։ 2015թ. դեկտեմբերին կայացած հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ Հայաստանի 6-րդ գումարման Ազգային ժողով են անցնելու առնվազն 105 պատգամավորներ, որոնցից 4-ը՝ ազգային փոքրամասնություններին տրվող հատուկ քվոտաներով)։ 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները միակ համապետական ընտրություններն են առաջիկա հինգ տարիների ընթացքում, քանի որ, նույն […]
Հանրապետության բոլոր ընտրատեղամասերը արդեն իսկ կահավորված են ամբողջությամբ: Օրենքի պահանջին համաձայն փակցված են բացատրական պաստառները ու առավոտյան ժամը 8-ից ընտրատեղամասերը բացելու են իրենց դռները ընտրողների առաջ: Բայց ոչ բոլոր մարդկանց համար են տեղամասերը հասանելի: Խոսքը վերաբերում է հաշմանադամություն ունեցող անձանց, որոնց համար ոչ բոլոր տեղամասերն են մատչելի: Տարիների ընթացքում բարձրաձայնված խնդիրները դեռ անլուծելի են մնացել: […]
Լիբանանյան մամուլում և սոցիալական ցանցերում արշավ է սկսվել այս երկրի հայ նախարար Ավետիս Կիտանյանի դեմ: Լիբանանի զբոսաշրջության նախարար Կիտանյանը թիրախ է դարձել մասնավորապես Թուրքիայի վերաբերյալ իր անձնական կարծիքը բարձրաձայնելու և Հայաստանը նախընտրելու պատճառով: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ MTV Lebanon» հեռուստաընկերության եթերում հյուրընկալված հայ նախարարը, խոսելով Թուրքիայի մասին, ասել է. «Այս պահին Թուրքիայում շատ խնդիրներ […]
























