Ընկնելու եմ Նիկոլի խելքին, տանիքների վրա էլ թռվռալու եմ. Անահիտ Բախշյան /տեսանյութ/
«Ելք» դաշինքի ավագանու թեկնածու Անահիտ Բախշյանը Հյուսիսային պողոտայում ընթացող հանրահավաքի ժամանակ նշեց, որ պարտավորեցնող է լինել այս ցուցակում, այս երիտասարդների կողքին: «Ինչեր կարող ենք անել այս գրագետ ու խելացի երիատասրդների հետ, ես հպարտանում են իրենցով, այս թիմին բնորոշ է մաքրությունը, իրենք ունեն իրենց ամբիցիաները, ապագայի տեսլականը»,-հայտարարեց նա:
Անահիտ Բախշյանը կատակեց, թե արդեն մեծ է տարիքով, սակայն այս երիտասարդների կողքին իր հոգին էլ է երիտասարդանում: «Չնայած տանն ինձ ասացին` Նիկոլի խելքին չընկնես, տանիքների վրա չթռվռաս, ես էլ ասել եմ, որ ընկնելու եմ լավ էլ, տանիքիների վրա էլ թռվռալու եմ»:
Ավագանու գործող անդամն ընդգծեց, որ իրենց թիմը լինելու է լավ տնտեսվար, կոնյակների վրա նվազագույն գումար է հատկացնելու, դպրոցների ու մանկապարտեզների տնօրենները կընտրվեն առանց ծանոթության ու կաշառքի:
«Ես հավատում եմ, որ երևանցիների համար կուտակված բազմաթիվ խնդիրների լուծումները գտնվելու են մեր թիմի կողմից»,-եզրափակեց Անահիտ Բախշյանը: