02 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անձնական կյանքի զրոյացման գնով

2017 թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանդիպում է ունեցել Երևանի Նոր Նորք և Նորք-Մարաշ վարչական շրջանների բնակչության հետ: «Մենք ոլորտ առ ոլորտ գիտենք ինչպես փոխել երկիրը, քննարկել, հետազոտել, ախտորոշել, ձևակերպել ենք տեսլականը, հորիզոնը և գիտենք դրան ինչպես հասնել: Մենք ռեալ շանս ունենք ունենալու ժամանակից, զարգացած, […]

Ընտրություններից առաջ կամ որսից հետո (տեսանյութ)

«Մենք ունենք մի քանի պայմանագրեր, որոնք այս ոլորտում Հայաստանի ինքնիշխանությունն են սահմանափակում, մենք նախատեսում ենք մեր ինքնիշխանության համար նման խոչընդոտներ հանդիսացող դրույթների առնվազն վերանայում: Նախատեսում ենք ռազմականացված բնակավայրերի կոնցեպտի ներդրում, որը նախատեսում է իսկապես լուրջ մասնակցություն սահմանում ապրող մարդկանց բանակաշինության ու պաշտպանության գործում, նախատեսում ենք անցում պրոֆեսիոնալ բանակի»,-այսօր հրավիրված քննարկման ժամանակ, ներկայացնելով անվտանգության ոլորտում իրենց […]

«Ծառուկյան» դաշինքի հաղթանակի գրավականը /տեսանյութ/

 «Մեր ծրագրային դրույթները իրենց մեջ իրատեսություն են պարունակում, որը լավատեսություն չէ, այլ իրատեսություն»,- այսօր՝ մարտի 15-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավորության թեկնածու Վահե Էնֆիաջյանը: Էնֆիաջյանը  ընդգծեց, որ իրենց  դաշինքի հաջողելու դեպքում՝ հաջողում է հայ մարդը: «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչը ընդգծեց, որ իրենց համար հատկապես կարևոր է սահմանային համայնքներում ապրող բնակչության […]

Ղարաբաղի հիմնախնդրի լուծման ճանապարհ գտնել հնարավոր է․ Օլանդ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ճանապարհ գտնել հնարավոր է։ Այդ մասին նա ասել է նախօրեին՝ Փարիզում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո, գրում է ТАСС գործակալությունը։  «Մենք կարծում ենք, որ հնարավոր է լուծումներ գտնել այս ձգձգվող հակամարտության հարցում», – ասել է Օլանդը՝ նշելով, որ Ֆրանսիան ցանկանում է բանակցությունների վերսկսում: Օլանդը նշել […]

«էդ ի՞նչ պիտի աներ 14 տարեկան երեխան, որ «Մակարովը» հանեին, կրակեին նրա վրա» . Ջրառատը շատ ջուր կխմի, եթե

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը համաձայն չէ քաղաքական գործիչների այն մեկնաբանություններին, թե վերջին շրջանում տեղի ունեցող  դանակահարության, ծեծկռտուքի դեպքերի մեծ մասը ոչ մի աղերս չունի ընտրությունների  հետ: «Բացարձակ համաձայն չեմ այդ կարծիքի հետ: Վերջին օրինակն ասեմ՝ Ջրառատում տեղի ունեցած դեպքը. պարզ է, որ դա կապված էր ՕՐՕ դաշինքին Ջրառատ հրավիրելու  հետ: Դա ո՞նց կարող է կապ չունենալ […]

Սարսափում են. Իրավունք

Վերջին սոցիոլոգիական հարցումները, որտեղից պարզ էր դառնում, որ գրեթե ամբողջ ընդդիմադիր ձայները գնում են ԲՀԿ-ին, պարզապես սարսափեցրեց մյուս ընդդիմադիրներին, ովքեր 5 տոկոս անցնելու շատ քիչ շանս ունեն: Այս ամենից ընդդիմադիրները հատկապես` «Ելք»-ը, ՀԱԿ-ը ու ՕՕ-ն հասկացան, որ ինչքան էլ նրանք կոկորդները պատռեն իշխանություններին հայհոյելու համար, միեւնույն է` իրենց ձայները դրանից չեն ավելանա: Ավելին, ի հաշիվ […]

Սյունիքի մարզպետի մուլտիմիլիոնները. Ժողովուրդ

ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը գործազրկությամբ խայտառակ ցուցանիշներ ունեցող մեր երկրում 4 տեղ է աշխատում։ Նա որպես եկամուտ հայտարարագրել է 4 վայրից ստացած աշխատավարձը. այսպես թերթը տեղեկացավ որ մարզպետը 48 մլն 655 հազար դրամ ստացել է «Քրոնիմետր Մետալ Թրեյդինգ Սի Այ էս» ընկերությունից, 41 մլն 168 հազար դրամ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերությունից, […]

Սամվել Բաբայանի սցենարով՝ միակ շանսը արյուն թափելն է. Ժամանակ

Երեկ վաղ առավոտյան տեղեկություն ստացանք, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում նախօրեին արձանագրված միջադեպը դեռ շարունակություն է ունենալու։ Չի բացառվում, նույնիսկ, որ այն միակը չլինի։ Իսկապես, մի քանի ժամ անց Ջրառատում նոր կրակոցներ հնչեցին և նոր վիրավորներ տեղափոխվեցին հիվանդանոց։ Թերթի աղբյուրը պատմում էր, որ այս բախումները միակ հնարավորությունն են ՕՐՕ-ի համար ԱԺ ընտրություններում մասնակից ընդդիմադիր ուժերի […]

Հրավիրել է Արցախ

Աշխատանքային այցով Հունաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը մարտի 14-ին  այցելել է Աթենքի «Ճենազյան» և «Լևոն և Սոֆյա Հակոբյան» հայկական վարժարաններ, որտեղ հանդիպել է ուսուցիչների և սաների հետ։ Նույն օրը ԱԳ նախարարն այցելել է Նեա Զմիրնիում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան և հարգանքի տուրք մատուցել Եղեռնի զոհերի հիշատակին։ Արցախի արտաքին քաղաքական […]

Պատվի համար

Իմ կյանքում անենամեծ սկզբունքն է եղել և այսօր էլ` է. «Կյանքս` հայրենիքին, պատիվս` ոչ մեկին»։ Իշխանության գալուց հետո ես աշխատելու եմ, որպեսզի ձե’ր պատվին ոչ մեկը չկպչի: ԱՆՀԱՇՏ ՊԱՅՔԱՐ ԵՆՔ ՄՂԵԼՈՒ ԲՈԼՈՐ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԵՄ: Մենք ունենք այն ամուր բռունցքը, որ կարո’ղ է կտրուկ և կոշտ բարեփոխումներ իրականացնել: Մենք այն ուժն ենք, որը ոչ մեկի կողմից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի