«Երևանի քաղաքապետն իր ազդեցությամբ հանրապետության ազդեցիկ պաշտոյաների եռյակում է» /տեսանյութ/
Երևանի ավագանու ընտրություններին «Ելք» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ Հյուսիսային պողոտայում հանրահավաքի ընթացքում հայտարարեց՝ Երևանի քաղաապետը առաձնահատուկ կարգավիճակ ունի ՀՀ-ի կառավարան և քաղաքական համակարգում , բացի այդ՝ հիշեցրեց՝ Երևանում է ապրում ՀՀ բնակչության մեկ-երրորդը:
«Երևանի քաղաքապետն իր ազդեցությամբ հանրապետության ազդեցիկ պաշտոյաների եռյակում է, եթե ունենա ժողովրդի ամուր թիկուք: Այս գիտակցումն է, որ Ելքը մտել է, հնարավոր ամենաուժեղ ֆորմատով մասնակցել Երևանի քաղաքապետի ընտրություններին:
Մեր նպատակն է ՀՀԿ-ի միահեծան և չհակակշռված իշխանությունն է և ուրմեն Ելքի հաղթանակի և իմ քաղաքպետ ընտրվելու դեպքում ՀՀ-ում կստեղծվի իրական ու հզոր հակակշիռ գործող իշխանություններին, ոը կփոխի ՀՀ-ում իրավիճակը, ոչ միայն քաղաքական, այլ նաև տնտեսական ու բարոյական առումով»,-ասաց Փաշինյանը: