25 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սեյրան Օհանյանը փոշմանել ա․ Իրավունք

Մինչ ԼՂ ՊԲ նախկին նախարար Սամվել Բաբայանը, գտնվելով ձերբակալու­թյան մեջ, իրեն չի համարում քաղբանտարկյալ, այս օրերին «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը համառորեն պնդում էր, թե նա քաղբանտարկյալ է: Բայց, արի ու տես, որ «Նաջարյանը փոշմանել ա»: Երեկ Ագատության հրապարակում կայացած , ՕՐՕ դաշինքի նախընտրական քարոզար­շավի ժամանակ դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող պատգամավո­րության թեկնածու Սեյրան Օհանյանն ասաց. «Ես չեմ ասում […]

Դուբայի շեյխերով․ Ժամանակ

Տեսնելով, որ մենք հաղթելու ենք, իմ գործընկերները այս 5 օրվա մեջ զանգահարել են, ասել են՝ պատրաստ ենք 15 մլրդ դոլարի ներդրում կատարել Հայաստանումե,- երեկ Երեւանի մարզահամերգային համալիրում իր համակիրների առջեւ ամփոփիչ հավաքի ժամանակ հայտարարել է Գագիկ Ծառուկյանը։ Մեր տեղեկություններով՝ այդ գումարները Ծառուկյանին խոստացել են Հայաստանում ներդնել Դուբայի եւ Քաթարի շեյխերը, որոնց հետ նա ունի վաղեմի […]

Գերգաղտնի են պահում․ Հրապարակ

ԱԱԾ-ն «Իգլայի» գործը քննում է գերգաղտնի պայմաններում, քննության մանրամասներն անհասանելի են ոչ միայն լրագրողների, այլև իրավապահների համար: Երեկ հայտնի դարձավ, որ կալանավորվածներից մեկն Արցախյան ազատամարտի մասնակից է, Բաբայանի մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը, ով ՌԴ-ում փայտամշակման ձեռնարկություն ունի: Նրա փաստաբան Կարեն Աղաջանյանը երեկ լրատվամիջոցներին հայտնել է, որ իր պաշտպանյալը չի ընդունել մեղադրանքը, այն բացարձակ անհիմն է: […]

Իմ Եպոն ամեն ամիս փող է ուղարկում, էրեխեքին պահում եմ /տեսանյութ/

Հայաստանի կոմունիստական կուսակցության ներկայացուցիչները նախօրեին Գյումրիում էին: Նրանք իրենց քարոզարշավը սկսեցին երթով Արվեստների ակադեմիայից`  իրենց ծրագրերը  ներկայացնելով հասան Գյումրիի «Հոկտեմբեր» կինոթատրոն, որի դահլիճում էլ ելույթ ունեցան լենինականցի  կոմունիստ առաջորդները: Լենինականի մասին հուզմունքով ու կարոտով էր խոսում Կոմկուսի առաջին քարտուղար լենինականցի Տաճատ Սարգսյանը:  «Ես խոնարհվում եմ բոլոր այն մարդկանց առջև, որ ես կարողանամ ձևավորվել ու իմ […]

Միխայիլ Սահակաշվիլին որոշել է փորձել իրեն հաղորդավարի դերում /տեսանյութ/

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլու կյանքում կտրուկ փոփոխություններ են տեղի ունեցել, նա դարձել է հաղորդավար։ Այժմ Սահակաշվիլին ուկրաինական հեռուստաընկերություններից մեկում նոր հաղորդում է վարելու, որը կոչվում է «Ուրիշ Ուկրաինա»։ Թե ինչի մասին է լինելու հաղորդաշարը, առայժմ հայտնի չէ։

Մեզ կեղեքել են. դերասանը` ՕՐՕ-ին /տեսանյութ/

««Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմից ոչ մի վատ բան չի եղել: Բայց մեզ կեղեքել են ու ձերբակալություններ, դանակահարություններ: Համոզված եմ, որ միայն  ՕՐՕ-ն է, որ կարողանում է իշխանափոխության գնալ և իր առաջադրված ծրագրերը կարող է կետ առ կետ իրականություն դարձնել»,- Ազատության հրապարակում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի հրավիրած հանրահավաքի ժամանակ ասաց հաղորդավար, ռեժիսոր Սարգիս Միքայելյանը, ում մեր ընթերցողն առավել շատ […]

Ստեփանակերտի գեղեցկությամբ հիացած եմ, ինչը ինձ համար հաճելի անակնկալ էր. Ֆրանսիացի համանախագահ

Առաջին անգամ եմ Ստեփանակերտում և հիացած եմ նրա գեղեցկությամբ, ինչը ինձ համար հաճելի անակնկալ էր: Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին, գրում է artsakhpress.am-ը: Խոսելով բանակցությունների մասին՝ ֆրանսիացի համանախագահը ասել է, որ գործընթացը շարունակվում է, և շատ հագեցած երկխոսություն կա […]

Ռուս համանախագահը մանրամասնել է

Նախագահ Բակո Սահակյանի հետ այսօր մենք քննարկել ենք ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկի խմբի ընդլայնման հարցը, հայտնում է  artsakhpress.am-ը։ Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը՝ հավելելով, որ ինչպես արդեն հայտնի է, պայմանավորվածություն կա խմբի կազմն ավելացնել […]

Սեյրան Օհանյանի կինը լաց եղավ /տեսանյութ/

Ազգությամբ եզդի հերոս Սիդար Ալոյանի տատը այսօր` մարտի 28-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին եկել էր իրեն հուզող խոսքը հնչեցնելու: «Եկել եմ գլուխս խոնարհեմ Սեյրան Օհանյանի առաջ, որն ինձ հետ հավասար ողբում էր մեր վիշտը, նրա արցունքների շիթերը թափվում էին իմ Սիդարի վրա: Ոնց կարող եմ մոռանալ մարդուն, որը իր մարմնի կեսը թողեց պատերազմի դաշտում»,-նշեց եզդի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի