02 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փաստի առաջ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հրաժարական տալու որևէ պատճառ չունի: Այս մասին օրերս  Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սերժ Սարգսյանը՝ հերքելով իր և վարչապետի միջև լարված հարաբերությունների վերաբերյալ հրապարակումները և այն տեղեկությունները,  թե Կարեն Կարապետյանը  առաջիկայում պատրաստվում է հրաժարական ներկայացնել: Նախագահը շեշտել էր ՝ թե՛ կուսակցության, թե՛ իշխանության մակարդակով  իրենց գիտեն՝ […]

Մակրոնի շարժումը հաղթել է Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում

Ֆրանիսայի նախագահ Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» շարժումը ամենից շատ ձայներն է հավաքել Ֆրանսիայում նախօրեին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ, հայտնում է РИА Новости-ն։ Մակրոնի կուսակցության օգտին քվեարկել է մասնակիցների 28.2%-ը: Երկրորդ տեղում են  հանրապետականները՝  15.8 տոկոս, երրորդը՝ նախագահի նախկին թեկնածու Մարին լը Պենի «Ազգային ճակատ»-ը՝ 12.2 տոկոս։ Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուներից յուրաքանչյուրը պետք է 50%-ից […]

«Ելքը» կմասնակցի Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությանը (տեսանյութ)

Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունը չի պատրաստվում բոյկոտել քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը։ Henaran.am-ի հարցին, թե «Երկիր ծիրանին» բոյկոտում է, իսկ իրենք ինչպես են դրան վերաբերվում, խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը պատասխանեց, որ թեկուզ եւ այս նիստը կրում է արարողակարգային բնույթ, սակայն սա համարվում է ավագանու նիստ, եւ իրենք մասնակցում են ավագանու երկրորդ նիստին։  

Մենք քաղաքապետ չունենք․ «Երկիր ծիրանի»-ն բոյկոտում է

Քիչ հետո Երեւանի քաղաքապետարանում կմեկնարկի քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը։ Այստեղ ժամանել «Երկիր ծիրանի»-ի ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ով լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենք առանձին նիստ են անելու եւ չեն մասնակցելու քաղաքեպետի երդմնակալության արարողությանը։ Նա նշեց, որ իրենք քննարկելու են մի շարք հարցեր, որոնց թվում՝ ԱՄՆ 28-րդ նախագահ եւ Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Թոմաս Վուդրո Վիլսոնի […]

«Բիզնեսի ոլորտում պետության դերը պետք է նվազագույնի հասցվի»

Ազգային ժողովը երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ երեկ ընդունեց 2017-29 թվականների սեփականաշնորհման ծրագիրը: Կողմ քվեարկեց 58 պատգամավոր, դեմ՝ 31: Հիշեցնենք՝ վաճառքի կհանվի   47 հաստատություն: Անդրադառնալով այս թեմային՝ Երևանի ավագանու ՝ «Ելք» խմբակցության անդամ Տիգրան Ավինյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց. «Ես՝ որպես ֆինանսիստ, միջազգային շուկաների մասնագետ՝ կարող եմ ասել՝ եթե մենք ուզում ենք ունենալ ազատ տնտեսություն, […]

«Միմյանցից հեռու գտնվող համայնքները միավորելը ճիշտ որոշում չէ»

Խորհրդարանը երեկ  արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթները։ Նախագծերի փաթեթներն ընդունվեցին 57 կողմ, 24 դեմ ձայների համամասնությամբ։ Այսպիսով՝ առաջիկայում կմեկնարիկի համայնքների խոշորացման գործընթացը: Անդրադառնալով վերը նշված թեմային՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը […]

Մելանիա Թրամփին կասկածում են ամուսնուն դավաճանելու մեջ

Ամերիկացի գրող Մոնիկա Բիրնը Թվիթերի իր էջում տեղեկություններ է տարածել, թե իբր ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանիա Թրամփը երկար տարիներ է՝ սիրավեպի մեջ է Tiffany’s խանութներից մեկի ցանցի անվտանգության աշխատակիցներից մեկի հետ։ Եւ հենց դա է, գրողի կարծիքով, պատճառը, որ Մելանիան չի ցանկանում տեղափոխվել Վաշինգտոն՝ ամուսնու մոտ։ Բիրնը գրել է նաեւ, որ Դոնալդ Թրամփը տեղյակ է կնոջ […]

«Մենք նպատակ ենք դրել խորքային բարեփոխումների միջոցով ստեղծել բարենպաստ ներդրումային միջավայր». ՀՀ վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Դիլիջանում մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի՝ Բելգիայի և Նիդերլանդների գլխավորած ենթախմբի երկրների տարեկան հանդիպմանը:   Ողջույնի խոսքում վարչապետը նշել է, որ նման հանդիպումները լավ հարթակ են՝ ինչպես արդյունավետ համագործակցելու, այնպես էլ երկրների առջև ծառացած խնդիրներին թիմային լուծումներ գտնելու համար՝ միաժամանակ ընդգծելով, որ այդ առումով դեռևս չօգտագործված ներուժ կա: […]

Վարչապետը հանդիպել է Վրաստանի առաջին փոխվարչապետին

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Դիլիջանում ԱՄՀ/ՀԲ՝ Բելգիայի և Նիդերլանդների գլխավորած ենթախմբի երկրների տարեկան հավաքի   շրջանակում հանդիպում է ունեցել Վրաստանի առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Դիմիտրի Կումսիշվիլիի գլխավորած պատվիրակության հետ: ՀՀ վարչապետը և Վրաստանի առաջին փոխվարչապետը քննարկել են հայ-վրացական հարաբերությունների օրակարգին և, մասնավորապես, տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր: Կարեն Կարապետյանը և Դիմիտրի Կումսիշվիլին անդրադարձել են տարբեր ոլորտներում իրականացվող […]

Նախագահը ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ռիչարդ Հոգլանդին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում և Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին տիրող իրավիճակին, այդ թվում՝ առաջնագծում վերջին շրջանում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

Ամենաընթերցված