Ամենավստահելի երաշխիքը սեփական մարտունակ զինված ուժերն ունենալն է. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հարցազրույց է տվել «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հարղորդաշարին: Խոսելով հայկական զինուժի մասին, Սերժ Սարգսյանն ասել է. «Ով կարծում է, որ Իսկանդերը զուտ բարոյական և հոգեբանական նշանակություն ունի, նա չի էլ հասկանում՝ ինչ է «Իսկանդերը»: Երբ հասկանա՝ կիմանա, թե ինչ կործանարար ուժ ունի «Իսկանդերը»»:
Երկրի ղեկավարի խոսքով, հայկական կողմն ունի բավարար սպառազինություն, որպեսզի կարողանանք մեր զորքի մարտական ունակությունների օգտագործմամբ չեզոքացնենք այն վտանգը, որ սպառնում է Լեռնային Ղարաբաղին կամ Հայաստանի Հանրապետությանը:
«Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքը ի վերուստ տրված իրավունք է, միջազգային կառույցների կանոնադրությամբ նախատեսված իրավունք է, միջազգային իրավունքի կողմից ընդունված սկզբունք է և այն պետք է իրացվի»,-հայտարարել նախագահը:
Երկրի ղեկավարն ընդգծել է՝ ինչ երաշխիք կարող է լինել, որ ԼՂ խնդրի քաղաքական լուծման պարագայում պայմանները պահպանվելու են:
«Ես բազմաթիվ անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ՝ թիվ մեկ երաշխիքը սեփական մարտունակ զինված ուժերն ունենալն է, դա ամենավստահելի երաշխիքն է»,-ասել է ՀՀ նախագահը: