02 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այն, ինչով դուք եք զբաղվում

Սեպտեմբերի 2-ին, ի ցույց հայքի, ԵԼՔ դաշինքը միասնության խորագրով քեֆ արեց: Իրար հասցեին քաղցր խոսքեր ձոնվեցին, պաչ-պռոշտ, կենացներ… Ընդհանուր առմամբ այդ պերֆոմանսը կոնցեպտուալ առումով ՀՀԿ-ԲՀԿ ֆորմատի հավաքից չէր տարբերվի, եթե նույն պահին Բելգիայի անկյուններից մեկում չքննարկեին Լուսավոր Հայաստանի՝ ALDE ալյանսին միանալու սեպարատ հայտը: Մինչդեռ, կենաց ասողներն իրենց թշնամիների (որոնք նաև իրենց երբեմնի հարազատ համահեղափոխականներն էին) […]

Մաքսային միությունն արդարացնո՞ւմ է իրեն (տեսանյութ)

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով՝ հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են ու տարբեր ոլորտներում, իսկ արդյոք դա կախված է նրանից, որ Հայաստանը 2013 թվականից Մաքսային միությունում է, թե ոչ, քաղաքագետը չի կարող ասել: Henaran.am-ի հարցին, թե արդյոք արդարացվել են այն նպատակներն ու լուծվել են խնդիրները, որոնց համար ՀՀ-ն ընտրեց Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունը, Իսկանդարյանը պատասխանեց. «Ես […]

Ջորջ Սորոսն ու հայերը

Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը պաշտոնական հայտարարություն է տարածել Իլհամ Ալիևի և իր ընտանիքի կողմից փողերի լվացման փաստի առնչությամբ: Հայտարարությամբ Ադրբեջանի թիվ մեկ կառույցը, այսինքն Ադրբեջանը, այդ փաստերի բացահայտման և շրջանառության մեջ կոնկրետ մեղադրում է Ջորջ Սորոսին և հայկական լոբբիին: Սկզբում անդրադառնանք հայտարարության տեքստին, այնուհետև մեղադրանքներին: Նախ՝ հայտարարությունը հերքման նշանակության բառերով, սակայն եղելությունը հաստատող բովանդակությամբ տեքստ […]

«Այս մարդիկ ավելի բոլշևիկ են, քան խորհրդային շրջանի բոլշևիկները» /տեսանյութ/

«Փողոցների անվանափոխության հարցը որ բարձրացվեց, մի պահ այնպիսի տպավորություն էր ստեղծվել, թե հայ ազգն ուրիշ դարդ ու ցավ չունի՝ բացի  դրանից։ Այնինչ, ես կարծում եմ՝  դա  այնքան էլ կարևոր խնդիր չէ։ Եթե կան խնդիրներ, կարելի է դրանք քննարկել, հետո այդ քայլերն իրականացնել՝ առանց այսպիսի աժիոտաժ ստեղծելու։ Այո՛, Ազգալդյանի անունով պետք է փողոց ունենանք, ավելին՝ նրա […]

Շատ բարդ շախմատային պարտիա է սկսվել

Մի քանի օրից տարածաշրջանում հայտնվելու է նոր երկիր, նոր անվանումով: Այս երկիրը , կամ այսպիսի անվանումով երկիր աշխարհի ստեղծման օրից գոյություն չի ունեցել, սակայն շուտով այն կլինի իրականություն: Պատրաստ ենք արդո՞ք մենք ընդունել ու հաշվի նստել այս երկրի հետ, թե անիմաստ խանդը մեզ կխանգարի առաջ գնալ, բարեկամական կապեր ստեղծել, մեզ համար ձեռնտու ու կարևոր դաշնակից […]

«Եթե փողոցների անունները փոխեն, թոշակները ավելանալո՞ւ են» /տեսանյութ/

«Եթե փողոցների անունները փոխեն, թոշակները ավելանալո՞ւ են, ի՞նչն է փոխվելու, թե՞ ավելի արդար երկիր ենք ունենալու։ Թող նոր  փողոցների անունները դնեն հերոսների անուններով։ Ինչի՞ ենք հասնելու, եթե անընդհատ ջնջենք հինը ու նորն առաջ բերենք», – այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը ՝ անդրադառնալով Երևանի փողոցներց որոշների անվանափոխելու՝  «Ելք»-ի […]

«Ես կողմ եմ, որպեսզի հայկական զինված ուժերի ստորաբաժանումները մասնակցեն բոլոր զորավարժություններին»

Ես կողմ եմ, որպեսզի հայկական զինված ուժերի ստորաբաժանումները մասնակցեն մեր հարևան պետությունների տարածքում անցկացվող բոլոր զորավարժություններին, անկախ այն բանից, թե հատկապես որ երկիրը կամ ռազմական դաշինքն է դրանք կազմակերպում: Այդ մասնակցությունը համապատասխան տարածքներում ռազմական գործողություններ վարելու կամ ծավալելու հեռանկարների վերաբերյալ կարևոր փորձառություն ձեռք բերելու լավ հնարավորություն է տալիս ռազմական մասնագետներին: Չեմ կարող ասել, թե ինչու […]

Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հրավերով պաշտոնական այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ: Հարկ է նշել, որ ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում սեպտեմբերի 6-8-ը կանցկացվի «Երևանի օրերը Սանկտ Պետերբուրգում» միջոցառումների ծրագիրը, որի շրջանակում նախատեսված են պաշտոնական մի շարք հանդիպումներ, կլոր սեղաններ՝ մշակույթի, զբոսաշրջության, առողջապահության, հանրակրթության, ներդրումային թեմաներով, ինչպես նաև Երևանը ներկայացնող բազմաթիվ […]

«Ժողովրդի մեծ մասը թմրանյութի ազդեցության տակ է »/տեսանյութ/

«Այս աշունը` քաղաքական առումով, տարբերվում է մնացած բոլոր աշուններից: Ամեն բան սպառվել է արդեն: Մարդիկ այլևս ճար չունեն ու գնում եմ ծայրահեղ քայլերի: Մեկը` ՊՊԾ-է գրավում, մյուսը` ինքնահրկիզվում է, հաջորդը ճամպրուկներն է  հավաքում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Գագիկ Սարուխանյանը: Սարուխանյանը ընդգծում ` ընդդիմություն, որպես այդպիսին Հայաստանում այլևս չկա: Երկիրը փրկելու համար նա առաջարկում […]

Շարմազանովի առաջարկը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 5-ին Ծաղկաձորում այցելել է Օրբելի եղբայրների տուն-թանգարան: Նշենք, որ այս տարի լրանում է անվանի ֆիզիոլոգ Լեւոն Օրբելու 135-ամյակը եւ ականավոր հայագետ, արեւելագետ եւ ազգագրագետ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադիր նախագահ Հովսեփ Օրբելու 130-ամյակը: ՀՀ ԱԺ փոխնախագահը դիտել է տուն-թանգարանի ցուցադրությունը, լսել աշխատակիցների առաջարկները: «Օրբելի եղբայրները հայ ազգի գիտական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի