19 Հունիսի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Աղմուկ էր ինչ-որ տեղ ոչնչից. Աղվան Վարդանյանն՝ ընդդիմությանը

«Անկախ ընտրություններում առկա պրոբլեմներից փաստն այն է, որ ընտրությունների արդյունքները չվիճարկվեցին, փողոցային պայքար չեղավ, և գոնե խորհրդարան անցած ուժերն ընդունեցին ընտրությունների արդյունքները: Բացի այդ` ընտրական, քարոզչական երկու ուղղություն դուրս մնաց, մեկը պոպուլիզմն էր, մյուսը` պարտվողական դիրքորոշումները: Դրանք չկարողացան հաղթահարել ընտրական շեմը, և ժողովուրդն էլ դրանց դուրս թողեց»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն, ամփոփոլով ընթացիկ տարին, ասաց ԱԺ […]

Ավելի հեշտ է կանխատեսել 2018թ.-ին ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, քան Ալիևի քաղաքական վարքագիծը. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը գտնում է, որ Թուրքիան ունի երեսը փրկելու կարիք, բայց երեսը փրկելուն ուղղված Թուրքիայի ջանքերը տապալված են, որովհետև բոլոր ուժային կենտրոնները շատ լավ գիտեն, թե ում պատճառով է տապալվել հայ-թուրքական կարգավորման գործընթացը: «Ադրբեջանը պարզապես մեկ այլ Թուրքիա է տարածաշրջանում, մեկ այլ Թուրքիա՝ Հայաստանի և հայ ժողովրդի համար»,-այսօր լրագրողների […]

Սերժ Սարգսյանն օլիգարխներից մաքրվելու քայլեր է կատարում

 Հայ ազգային կոնգրեսի անդամ Մյասնիկ Մալխասյանը գտնում է, որ նախագահ Սերժ Սարգսյանն այս ժամանակահատվածում օլիգարխներից ազատվելու ինչ-որ քայլեր  անում է: Այս մասին նա նշեց Henaran.am-ի հետ զրույցում: Ըստ Մ. Մալխասյանի՝ միգուցե դա պայմանավորված է Եվրամիության հետ ստորագրված պայմանագրով: «Եվրոպայի հետ համաձայնագիրը պարտավորություններ է առաջ քաշում, և գուցե Սերժ Սարգսյանը ուզում է մաքրել նրանց»,-նկատեց նա։ Վերջինս, սակայն, […]

Կարեն Կարապետյանը կատարել է Սերժ Սարգսյանի պայմանը. Հայկական Ժամանակ

Թվում էր, թե 2018 թվականի ապրիլից հետո Հայաստանի վարչապետի պաշտոնի թեկնածուների հարցը փակվել է: Եթե դեռ ամիսներ աոաջ քննարկվում էր երկու թեկնածուի անուն Սերժ Սարգսյան և Կարեն Կարապետյան, ապա վեր­ջին շրջանում Կարեն Կարապետյանի անունը արդեն դուրս էր եկել այդ երկտողանոց ցանկից: Սակայն անցած երկու օրերին տեղի ունեցան երկու իրա­դարձություն, որոնք առայժմ գոնե տեսականորեն կարող են […]

Էրդողանը պատասխանում է Թրամփի սպառնալիքներին

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեկտեմբերի 20-ին արած այն հայտարարությանը,որ եթե դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում տեղի ունենալիք քննարկմանը և քվեարկությանը՝Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ,որևէ երկիր,ով ստանում է ֆինանսական և ռազմական օգնություն Վաշինգտոնից դեմ քվեարկի՝կզրկվի ԱՄՆ-ի ֆինանսական օգնությունից,ասել է.”Հարգելի Թրամփ,Դուք չեք կարող գնել Թուրքիայի կամքը […]

Վարչապետը հզոր մարդ է, բայց պիտի ամեն ինչ անել, որ Ս. Սարգսյանը լինի վարչապետ. Գալուստ Սահակյան (տեսանյութ)

«Նախագահն ասաց, որ երբ ժամանակը կգա, քննարկումները կլինեն, այսինքն՝ եթե նախագահը պիտի վարչապետ լինի, ապա ՀՀԿ-ում պիտի քննարկում լինի: Ես էլ դրան հակառակ ասում եմ, որ ՀՀԿ-ն արդեն քննարկել է և ասում է, որ պիտի լինի նախագահը»,-Henaran.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը: «Ոչ թե ժողով է գումարել «Հանրապետականը», այլ […]

Խիստ գաղտնի են պահում. Հրապարակ

«Կառավարության կառուցվածքի մասին» օրենքը գրեթե գաղտնի է մշակվում, ան­գամ իրավաբանական կորիֆեյ­ներն են պնդում՝ «չենք տեսել, չենք լսել, չգիտենք»: Այնուհան­դերձ, թերթին հաջողվեց պարզել, որ օրենքի նա­խագծի վրա բավականին ակտիվ աշխատում են. արդարադատության նախարարությունը կառավարության հետ համաձայնեցված մշա­կում է, սակայն այդ մասին չեն բարձրաձայ­նում՝ հորդորում են մինչեւ հունվար սպասել: Կառավարության աղբյուրի պնդմամբ՝ հունվարյան նստաշրջաններից մեկում այն արդեն […]

Հայաստանը Թուրքիայի հետ՝ ընդդեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի. Ժամանակ

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձեւ, որով կոչ է արել ԱՄՆ-ին հետ կանգնել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու իր որոշումից: Բանաձեւին կողմ են քվեարկել 128 երկրներ, այդ թվում` Հայաստանը, ձեռնպահ՝ 35-ը, իսկ դեմ են եղել ինը երկրներ՝ ԱՄՆ, Իսրայելը, Գվատեմալան, Հոնդուրասը, Մարշալյան կղզիները, Միկրոնեզիան, Նաուրուն, Պալաուն եւ Տոգոն: Եմենի եւ Թուրքիայի ներկայացուցիչների պատրաստած բանաձեւի տեքստում նշվում […]

Դոն Պիպոյի խաթըր. Ժամանակ

ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցությունում առաջիկայում կարող է պատգամավորի փոփոխություն տեղի ունենալ: Մեր աղբյուրը պնդում է, որ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը խոստացել է մինչև հաջորդ տարվա հունվարի վերջ խորհրդարան բերել ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանին: Դավթյանի համար Ծառուկյանին միջնորդել է Արթուր Ասատրյանը, ով առավել հայտնի է Դոն Պիպո անունով: Դավթյանը «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակի 25-րդ […]

Երուսաղեմի հարցը տեղափոխելու ենք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեա. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան Երուսաղեմի հարցով բանաձևի նախագիծը կտեղափոխի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեա: Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի՝ Էրդողանը այս մասին հայտարարել է Ջիբութիի նախագահ Իսմաիլ Օմար Գուլլեհի հետ հանդիպումից հետո Անկարայում կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Էրդողանը մասնավորապես ասել է. «Երուսաղեմի պատմական կարգավիճակը փոխել նախատեսող այդ վտանգավոր քայլը (ԱՄՆ-ի կողմից […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի