27 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Վոլոգդայի նահանգապետին

Ողջունելով հյուրին՝ Հանրապետության Նախագահը կարևորել է հայ-ռուսական միջպետական հարաբերությունների կարևոր բաղադրիչներից համարվող ապակենտրոնացված փոխգործակցությունը Հայաստանի մարզերի և Ռուսաստանի նահանգների միջև: Այդ համատեքստում Սերժ Սարգսյանը գոհունակություն է հայտնել Արմավիրի մարզի և Վոլոգդայի նահանգի կառավարության միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար համագործակցության մասին 2016թ. համաձայնագրի ստորագրումից հետո կարճ ժամանակահատվածում տարբեր ուղղություններով հաստատված համագործակցության կապակցությամբ, որի արդյունքներից են ապրանքաշրջանառության […]

Ո՞ւմ էր ակնարկում Սերժ Սարգսյանը

Իշխանությունում նոր մարդիկ կլինեն միայն մեկ դեպքում, եթե 2018-ի ապրիլին արդեն նոր վարչապետ լինի, այսինքն՝ նոր անձ. Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ խոսելով նախագահի հարցազրույցի այն հատվածից, որտեղ նա ասում է, որ հեռացած պաշտոնյաներին նոր շանս կարող է տրվել: Հարցին, թե դա կարող է վերաբերբել նաև նախկին վարչապետ Հովիկ […]

Կարևորում ենք ՆԱՏՕ-ի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին․ Նալբանդյան

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի խոսքը ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերի հետ ճեպազրույցին Հարգելի՛ տիկին Գոթեմյոլլեր, ՈՒրախ եմ Ձեզ կրկին ողջունել Հայաստանում: 25 տարի առաջ հիմք դրվեց Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև գործընկերային հարաբերությունների: Այդ քառորդ դարի ընթացքում մեր փոխգործակցությունն աճել ու համալրվել է նոր բովանդակությամբ: Ձեր այցելությունը լավ հնարավորություն է ամփոփելու անցած ճանապարհը […]

Կառավարությունը մերժել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության պահանջը

ՀՀ Կառավարությունը մերժել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիմումը` Վանաձորում արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ` պայմանավորված ՀՀ Սահմանադրական դատարանի հրապարակած վճռով։ Այդ մասին ասված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ, որին կցված է նաև Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի պաշտոնական պատասխանը։ Դրանում, մասնավորապես, նշվում է, որ 2017 թվականի մարտից սկսած Վանաձորում հրավիրվել և անցկացվել են ավագանու […]

Տղամարդկություն ունեցիր, իրա դեմը խոսա. վիճաբանություն Ազգային ժողովում

Խորհրդարանում անցկացվող «ՀՀ-ում մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ» թեմայով քննարկումներից հետո Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանի և «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանի միջև վիճաբանություն սկսեց: Փոխնախարարը նկատողություն արեց հնչեցրած մեղադրանքների համար՝ ուղղված Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանին, թե նրա ձախողած սկրինինգային ծրագրով տասնյակ կանայք հիվանդացել են և մահացել: Քրմոյանը պահանջեց  կոռեկտ պահել, այն մարդու մասին խոսելիս, ով […]

Շուտով արևելյան Երուսաղեմում կբացենք մեր դեսպանատունը. Էրդողան

Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Քարամանում տեղի ունեցած կուսակցական ժողովում հայտարարել է, որ շուտով դեսպանատուն են բացելու արևելյան Երուսաղեմում: Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի՝ Էրդողանը, անդրադառնալով ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին հայտարարությանը, ասել է. «ՄԱԿ-ի որոշումները անտեսելով՝ այս քայլն անողներն ուզում են ասել (ՄԱԿ-ին)՝ […]

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալին

Դեկտեմբերի 18-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերին: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ 25 տարի առաջ Հայաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև հարաբերությունների հաստատումից ի վեր, երկկողմ փոխգործակցությունը աճել ու համալրվել է նոր բովանդակությամբ: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալը ընդգծեց, որ հարաբերությունների քառորդդարյա ժամանակահատվածում Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև […]

Ո՞ր ծրագով եք դառնալու 4 միլիոն. Սարգսյանն՝ իշխանությանը (տեսանյութ)

Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ասում է, որ իշխանությունները չեն կարող խոսել հաջողության մասին, որովետև ոչ մի ոլորտում գրանցված հաջողություն չկա: «Ինչպե՞ս կարելի է խոսել որևէ հաջողության մասին, երբ երկրի բնակչության կեսն աղքատ է, ինչ է արվում, որպեսզի միլիարդատերի դիմաց չլինի գերաղքատը: Խոսվում է 4 միլիոնանոց Հայաստանի մասին, ո՞ր ծրագով եք դառնալու 4 միլիոն, […]

«Հասկանում է, որ այս լեգիոներները կքանդեն երկիրը՝ նոր մարդ փնտրելով»

«2018-ը լինելու է մեր երկրի համար լիարժեք պառլամենտական իշխանության անցնելու տարի, և վարչապետը, և պառլամենտը, որ հնարավորություն են տալիս դրանք իրագործելու, մտնելու կյանքի մեջ, երկրում իշխելու է պառլամենտական իշխանությունը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ անդամ, նախկին պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Ըստ նրա՝ սրանով ժողովրդի վերահսկողության տակ է ընկնելու իշխանությունը: «Սա տալու է այն, որ պիտի ժողովրդի […]

Եթե մարդն առողջ է, կարող ուժ է (տեսանյութ)

ՀՀԿ անդամ, նախկին պատգամավոր Մկրտիչ Մինասյանը համարում է, որ նախագահ Սարգսյանի՝ օրար առաջ ունեցած հարցազրույցը թույլ տվեց պատասխան ունենալ բոլոր շահարկումներին: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը հավելեց, որ իր հարցազրույցում  Սերժ Սարգսյանն ասաց, որ այն, ինչ ասեց ՌԴ նախագահ Պուտինն, այդպես էլ լինելու է: «Այնպես որ ովքեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի