28 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բողոքի ակցիա՝ քաղաքապետարանի դիմաց

Երևանի Պուշկինի փողոցի նախկին բնակիչները բողոքի ցույց են  անցկացնում Երևանի քաղաքապետարանի առաջ:  Վերջիններիս բնակարանները  12 տարի առաջ գերակա հանրային շահ է ճանաչվել: քաղաքացիները վանկարկում են «Էդիկ Թախունցը խարդախ, տնաքանդ պաշտոնյա» եւ հանդիպում են պահանջում քաղաքապետարանի աշխատակիցների հետ: Պուշկին փողոցի նախկին բնակիչները պնդում են, որ իրենց բնակարանները  քանդել է գործարար Էդիկ Թախունցը՝ խոստանալով փոխհատուցում տալ, բայց  […]

«Ձենդ կտրի’, շատ ես խոսում»․ լարված իրավիճակ Երևանի ավագանիում

  Այսօր Երեւանի ավագանու  նիստի ընթացքում «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը մատնացույց արեց իրենց խմբակցության նախկին անդամ Մնացական Պարակշիեւին եւ հայտարարեց՝ պնդելով, որ նա դավաճան է: «Մեզ՝ «Երկիր Ծիրանի» խմբակցությանը, ժողովուրդն ընտրել է, որ ավագանիում աշխատանք կատարենք, սակայն, այժմ հայտարարում եմ, որ մեր խմբակցությունից երկուսը մեզ դավաճանել են եւ ահա դավաճաններից առաջինն այստեղ նստած […]

Նոր ձերբակալությունների ալիք Թուրքիայի բանակում

Թուրքիայի զինված ուժերում շարունակվում է գյուլենականների որսը: Ըստ թուրքական «Dogan» լրատվական գործակալության՝ Թուրքիայի Քյորֆեզի հանրապետական գլխավոր դատախազության  ցուցումով զինծառայության մեջ գտնվող 32 ենթասպայի բերման ենթարկելու որոշում է կայացվել: Աղբյուրը նշում է, որ բերման ենթարկվածներից 23-ի նկատմամբ կալանավորման որոշում է կայացվել: Նրանց առաջադրվել է «ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու» մեղադրանք: Հիշեցնենք, որ Թուրքիայում գյուլենական համայնքը համարվում է ահաբեկչական կազմակերպություն: […]

Ծառահատումներ կատարող անձանց պետք է «պերսոնա նոն գրատա» ճանաչել

Այսօր Երևանի ավագանու ընթացքում    «Ելք» խմբակցությունն առաջարկում է ծառահատումներ կատարող անձանց «պերսոնա նոն գրատա» ճանաչել:  «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը մի պատմություն պատմեց. «Ամիսներ առաջ Գայի պողոտայից ահազնագ ստացանք, որ երկու ծառ է հատվել, Նոր Նորքի թաղապետարանի աշխատակցի հետ գնացինք այնտեղ, պարզվեց, որ ծառերը հատել է ոմն Գագիկ Մեխակյան: Նա եկավ տարածք եւ խոստովանեց, […]

«Դու ձեր տանը չես, հրա՛շքս»․ ՀՀԿ-ականը՝ Մարինա Խաչատրյանին

Այսօր Երեւանի ավագանու  նիստի  ընթացքում «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ, հաշվիչ հանձնաժողովի անդամ Մարինա Խաչատրյանը մի քանի անգամ պահանջեց նորից քվեարկել՝ նշելով՝  ինքը բարձրացված ձեռքերը չի տեսնում: Մարինա Խաչատրյանի պահանջին  ՀՀԿ-ականները ծիծաղով եւ ծաղրով էին արձագանքում:   «Դու ձեր տանը չես, հրա՛շքս»,- հեգնանքով նրան դիմեց ՀՀԿ-ական Հովհաննես Ավանեսյանը:  Ի վերջո, նախագիծն ընդունվեց  ընդունվեց 47 կողմ, 15 […]

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ

Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան, մինչ արարողակարգով նախատեսված երկկողմ հանդիպումները, հայկական համայնքի ներկայացուցիչների հետ Թբիլիսիում այցելել է Վիրահայոց թեմի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցի, որից հետո մեկնել է «Հերոսների» հրապարակ` ծաղկեպսակ դրել հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել: Հանրապետության Նախագահն այնուհետև հանդիպում է ունեցել Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ: Սերժ Սարգսյանն […]

Թուրք ընդդիմադիր կուսակցապետը Էրդողանին դատի է տվել

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն դատական հայց է ներկայացրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ: Վերջինս հրապարակային վիրավորանք էր հասցրել ընդդիմադիր կուսակցապետին:   Ըստ թուրքական «Sozcu» թերթի կայքի՝ Քըլըչդարօղլուն Էրդողանից պահանջել է բարոյական վնասի փոխհատուցում: Դատական գործում որպես Քըլըչդարօղլուի իրավապաշտպան հանդես է գալիս Ջելալ Չելիքը:   Աղբյուրը նշում է, որ Էրդողանը […]

«Կեթաս, մարդուդ տենց կասես»․ Երևանի ավագանիում կրքերը թեժանում են

Երեւանի քաղաքապետարանն այսօր  ավագանու նիստի ընթացքում  որոշում կայացրեց բնակարաններ տրամադրել  ազատամարտիկներ Ապրես Հովհաննիսյանին եւ Հրանտ Աղաբեկյանին։ Հովհաննիսյանների 11 հոգանոց ընտանիքն ապրում է 31 քառակուսի մետր տարածք ունեցող բնակարանում: Ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը   նշեց՝ Հովհաննիսյանը «բռնազավթիչ իշխանություններից հուշամեդալներ է ստացել, Մարինա Խաչատրյանն էլ հայտարարեց, որ Հովհաննիսյանն հաստատ հանրապետական է: Ազատամարտիկ Հրանտ Աղաբեկյանին բնակարան […]

Թուրք-սիրիական սահմանին անվտանգության պատի շինարարությունն ավարտվում է

Թուրք-սիրիական սահմանի երկայնքով կառուցվող անվտանգության պատի շինարարական աշխատանքները Թուրքիայի Հաթայ նահանգում մոտենում են ավարտին: Ըստ թուրքական «Anadolu» լրատվական գործակալության՝ Հաթայում վերոնշյալ պատի երկարությունը կազմում է 230կմ և այժմ մնացել է կառուցել վերջին 10կմ-ը: Աղբյուրը նշում է, որ անվտանգության պատի մեջ տեղադրվելու են այսպես կոչված «անվտանգության դռներ», որոնց օգնությամբ հնարավորություն կլինի վիրավոր զինվորներին համապատասխան օգնություն ցուցաբերել, […]

«Որևէ պաշտոնի համար «Ծառուկյան» դաշինքը չի գնալու կոալիցիայի»

«Շատ պարզ է և հստակ. մենք երբևէ չենք խուսափել կառավարման պատասխանատվությունը ստանձնելուց, և խորհրդարանական ընտրությունները հենց հայտ էր՝ կառավարում ստանձնելու»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, խոսնակ Տիգրան Ուրիխանյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչպես է արձագանքում ՀՀԿ-ի հետ կոապիցիա կազմելու վերաբերյալ լուրերին: «Ավաղ, ընտրողների մեծամասնությունն իր ձայնը տվեց գործող իշխանությանը: Այդուհանդերձ, երբեք չենք խուսափել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի