01 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչո՞ւ է «Ելքն» ուզում վարչապետի թեկնածու առաջադրել. պարզաբանում է Փաշինյանը (տեսանյութ)

«Մենք այս պահի դրությամբ վարչապետի թեկնածու չենք առաջադրել դեռ: Երկրորդ՝ մեզ համար ակնհայտ է, որ ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն լինելու է Սերժ Սարգսյանը, ով 2014 թ-ի ապրիլին հայտարարել է, որ վարչապետ չի լինելու, և սա ներքաղաքական իրավիճակի սրացման մեծ պոտենցիալ ունի»,-ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե ինչ ակնկալիքով է «Ելքն» առաջարկում վարչապետի թեկնածու, եթե ՀՀԿ-ն մեծամասնություն ունի […]

Հայ պատգամավորներն Իսրայելում բարձրացրել են Ադրբեջանին զենք վաճառելու հարցը

ԱԺ հայ-իսրայելական բարեկամական խումբը վերադարձել է Իսրայելից, որտեղ բարձրացվել են մի շարք կարևոր հարցեր: ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց անցած տարի երկու կարևոր այցելություն է եղել` Իսրայելի տարածարջանային հարցերով նախարարի այցելությունը Հայաստան և ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանի այցն Իսրայել ու հանդիպումը նրանց վարչապետի հետ: «Ասել ենք, որ մենք առաջնորդվում […]

Առաքել Մովսիսյանն սպառնացել է Ալեն Սիմոնյանին. Փաշինյան

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ ՀՀԿ խորհրդի անդամ Առաքել Մովսիսյանը (Շմայս) սպառնացել է «Ելք» դաշինքի անդամ, Երևանի ավագանու ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանին: Փաշինյանի խոսքով՝ նախկին պատգամավոր Մովսիսյանը զանգահարել է Ալեն Սիմոնյանին, վիրավորել նրան, հաշիվ պահանջել: «Իրոք որոշել ե՞ք մեզ կռվի մեջ ներքաշել»,-հարցրեց Փաշինյանն ու հորդորեց չխաբնվել իրենց քաղաքակիրթ դեմքերին ու փողկապներին: […]

Պետք է ապահովել ավելի մեծ տնտեսական աճ, քան գնաճն է. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր խորհրդարանում «Ելքի» կողմից առաջարկվող Հարկային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ հարցի մասին արտահերթ ելույթում նկատեց, որ բնակչության խնդիրն իսկապես մտահոգում է բոլորին: «Այս դահլիճում բոլորիս նպատակը մեկն է` քայլեր ձեռնարկել, որ գնաճն ունենա հնարավորինս քիչ բացասական ազդեցություն, քան կարող է ունենալ»: Նա նշեց՝ բնական է, որ ընդդիմությունը քննադատում է, իսկ իշխանությունն էլ փորձում […]

«Կարծում էի՝ իշխանական բացասական սելեկցիան շարունակվելու է»

ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց՝ իր համար Արմեն Սարգսյանի նախագահի թեկնածու առաջադրվելն անակնկալ է եղել: «Ես կարծում էի՝ իշխանական բացասական սելեկցիան շարունակվելու է: Բայց իշխանական համակարգը բարետես է դառնում»,- ասաց ազատ Արշակյանը: Նա նշեց՝ ինչպես Արմեն Սարգսյանն էր ասել՝ ինքը կլինի 4-րդ հանրապետության առաջին նախագահը։ «Այստեղ կարևոր է նաև […]

«Կարելի է սենց ժողովրդին սպանելով՝ բերել, իբր թե բյուջեն լցնել»

Ազգային ժողովում «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը  «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը, դիմելով ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանին, հարցրեց՝ իշխանությունը, եթե չի ցանկանում նախագծին ընդառաջ գնալ, այդ դեպքում ի՞նչ է առաջարկում դիմագրավելու գնաճը: «Ձեր ելույթից որքան հասկացա, ներկայացված նախագծին դրական չեք վերաբերում: Փաշինյանն ուզում էր ապացուցել, որ գնաճը […]

Պետք է խորը ուսումնասիրել դատախազության աշխատանքների արդյունքները․ Արցախի նախագահ

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 16-ին մասնակցել է Արցախի Հանրապետության դատախազության 2017 թվականի գործունեության արդյունքների ամփոփման կոլեգիայի նիստին: Երկրի ղեկավարը 2017 թվականին դատախազության գործունեությունը, ընդհանուր առմամբ, գնահատել է բավարար: Բակո Սահակյանն ընդգծել է, որ պետք է խորը ուսումնասիրել կատարված աշխատանքների արդյունքները, իրականացնել վերլուծություններ իրավիճակի օբյեկտիվ գնահատման ուղղությամբ եւ կոնկրետ քայլեր ձեռնարկել առկա խնդիրների լուծման համար: «Դրված […]

«Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի թեկնածուն է»

«Արմեն Սարգսյանի մոտեցումները շատ հետաքրքիր են։ Նա հանդիպում կազմակերպեց կրթական հաստատությունների հետ։ Զգալի է, որ բացի քաղաքական շեշտադրումից՝ նա կարևորում էր սոցիալական, հասարակական գործոնը: Ուզում եմ լավատես լինել և մտածել, որ նա ցանկանում է թիմ ձևավորել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց եզվաբան Նարինե Դիլբարյանը։ Նարինե Դիլբարյանը նշեց՝ Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի թեկնածուն […]

Սահմանադրական դատարանի նախագահի մասին որևէ քննարկում այս պահին չկա. Թովմասյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Պետական-իրավական հարցերի հանձնաժողովի արդեն նախկին նախագահ Հրայր Թովմասյանը չի հաստատում, թե կարող է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում նշանակվել։ «Սահմանադրական դատարանի նախագահի մասին որևէ քննարկում այս պահին չկա։ Ես համապատասխանում եմ ՍԴ դատավորի ներկայացրած պահանջներին», – լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Հիշեցնենք, որ այսօր նա ԱԺ նախագահին դիմում էր ներկայացրել, որով հրաժարվում […]

Հարկավոր է երկիրը պատերազմի պատրասել․ քաղաքագետ /տեսանյութ/

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը վստահ է ՝ Ալիևի վերջին օրերին հնչեցրած սպառնալիքներին պետք չէ մատների արանքով նայել։ Ադրբեջանը իր համար դա պետական, քաղաքական դոկտրին է դարձրել։ «Հարկավոր է երկիրը պատերազմի պատրասել ու դղյակների փոխարեն ռազմատեխնիկա գնել։ Ասածս, իհարկե, հարուստներին է վերաբերում։ Սովորական քաղաքացիները դղյակներ չունեն»- ասաց քաղաքագետը։ Մանրամասները՝ տեսանյութում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի