28 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կարեն Կարապետյանը հերթական խորհրդակցությունն է անցկացրել Գեղարքունիքի մարզում

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Սևան քաղաք` ծանոթանալու 2017 թ. Գեղարքունիքի մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին: Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը զեկուցել է, որ 2017 թ. սեփական եկամուտների պլանային թվի տարեսկզբի և տարեվերջի համեմատության  արդյունքում արձանագրվել է 10.6 տոկոս աճ: 2017 թ. փաստացի կատարողականը կազմել […]

Մեծ հաշվով Արցախի հարցը ռազմական առումով մեզ համար լուծված է

Հայ-ադրբեջանական կամ արցախա-ադրբեջանական սահմանում հրադադարի ռեժիմի խախտումներ լինելու են, քանի դեռ կնքված չէ խաղաղության պայմանագիրը, այսինքն՝ քանի դեռ հարցը չի ստացել վերջնական լուծում միջազգային ինստիտուտների ու պետությունների կողմից: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ռազմաքաղաքական վերլուծաբան Հայկ Նահապետյանը: Ըստ նրա՝ բացի հրադադարի խախտումներից կարող են լինել լայնածավալ ռազմական գործողություններ և պատերազմ, իսկ դրանք այս տարածաշրջանում այնքանով […]

«Պակասում են բազմակարծությունը, երկխոսությունը և փոխզսպման գործիքները»

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը կարծում   է` մեր երկրում  երբեմն  առաջանում են  հարցեր, որոնք  պետք է քննարկեն  խորհրդարանում, բայց  մեր երկրի պատագայում այդպես չի արվում։ Այս մասին պատգամավորը նշեց Henaran.am-ի հետ զրույցում։ «Խորհրդարանական քննարկումների փոխարեն՝  այս քննարկումները լինում են  ինչ-որ  կուսակցությունում, այս պարագայում՝   ՀՀԿ-ում։    Եվ  քանի որ քննարկումները լինում են «Հանրապետական»-ում, ինչ-որ որոշում […]

Ձեզ այս դահլիճ բերել է տարիների տքնաջան աշխատանքը․ նախագահը պարգեւատրել է

Հանրապետության Նախագահի հրամանագրերով, տարբեր բնագավառներում ներդրած ավանդի և արդյունավետ գործունեության համար, մի խումբ անձինք պարգևատրվել են պետական բարձր պարգևներով, շնորհվել է նաև պատվավոր կոչում: Նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ Հանրապետության Նախագահը տարբեր բնագավառներում պարգևի արժանացած անձանց հանձնել է պետական բարձր պարգևները և շնորհակալություն հայտնել նրանց կատարած աշխատանքի ու նվիրումի համար, մաղթել նորանոր հաջողություններ […]

Հայաստան կայցելի Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության արտաքին գործերի նախարարը

Մարտի 27-28-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Լյուքսեմբուրգի արտաքին գործերի եւ եվրոպական հարցերի նախարար Ժան Ասելբոռնը։ Լյուքսեմբուրգի արտաքին գործերի եւ եվրոպական հարցերի նախարարին կընդունի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը։ Ժան Ասելբոռնը հանդիպում կունենա Ազգային ժողովում, կայցելի Ծիծեռնակաբերդ: Մարտի 27-ին նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի եւ Ժան Ասելբոռնի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան […]

«Հնարավոր է Ադրբեջանը հարձակվի Սյունիքի, Տավուշի կամ Նախիջևանի կողմից».գեներալը մանրամասնեց/տեսանյութ/

«Հնարավոր է Ադրբեջանը հարձակվի Սյունիքի, Տավուշի կամ  Նախիջևանի կողմից»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  «Արծիվ մահապարտների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը: Ռազմական գործիչը հավաստում է, որ անակնկալներ  միշտ  մատուցվում  են անսպասելի տեղից: Մանրամասները՝ տեսանյութում:

Աֆրինում նահանգապետ կնշանակվի. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Արդարություն և զարգացում» կուսակցության  (ԱԶԿ-AKP) անդամ պատգամավորների հետ հանդիպման  ժամանակ հայտարարել է, որ մոտ ժամանակներս Աֆրինում նահանգապետ կնշանակվի, և տեղական ինքնակառավարման մարմին կձևավորվի: Էրդողանը, խոսելով Աֆրինում իրենց անելիքների մասին, մասնավորապես ասել է. «Առաջիկա օրերին Աֆրինում նահանգապետ կնշանակվի: Տեղական ինքնակառավարումն իրականացնելու համար այլ նշանակումներ ևս կարվեն»: Էրդողանի վերոնշյալ հայտարարության վերաբերյալ մեկնաբանությամբ […]

Ծախվում են, հենց գումարը տեսնում են. Վոլոդյա Ավետիսյան/տեսանյութ/

«Էս իշխանությունները ժողովրդին հասցրել են թշառության, սա ամոթ է…»,-Ազատության հրապարակում «Հանուն Հայաստան պետության» ճակատի կողմից  հրավիրված հանրահավաքի ժամանկ հայտարարեց նստացույց հայտարարած պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը: Ավետիսյանը զայրացած է, քանի որ մշակույթ և արվեստ ստեղծող հայերին խեղճացրել է հարազատ իշխանությունը: Ավետիսյանը կոչ է անում չհամագործակցել 90-ականներից ստեղծված սատանայական գործիչների հետ: Մանրամասները` տեսանյութում:  

«Մարդիկ մտածում են` ինչպե՞ս կարող եմ Սերժի դեմ խոսել, երբ 10 000 դրամ եմ վերցրել» /տեսանյութ/

Մարտի 23-ին Ազատության հրապարակում «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավիրված 3-րդ հանրահավաքին Ճակատի անդամ Ալբերտ Բաղդասարյանն ասաց, որ երեք նախագահներ են փոխվել ու գնալով Հայաստանում կյանքն ավելի է վատացել: Նրա խոսքով, պետք է ստեղծվի ժամանակավոր կառավարություն, որը պետք է մեկ-երկու տարի ղեկավարելով Հայաստանում վերականգնի սահմանադրական կարգը: Ալբերտ Բաղդասարյանը կարծում է, որ ռեժիմի կողմից այնպիսի վիճակ է ստեղծվել, […]

Ժողովուրդն իշխանափոխություն պահանջով փողոց դուրս կգա՞

  Վերջերս որոշ քաղաքական ուժեր   ու գործիչներ  պնդում են՝ հարկավոր է փողոց դուրս գալ ու իշխանափոխության պահանջ ներկայացնել։  Ըստ քաղաքագետ Գագիկ Համբարյանի՝ արտախորհրդարանական քաղաքական ուժերը և ընդդիմությունը շատ թույլ են մեր երկրում։ «Դրա պատճառները տարբեր են։ Այս հարցում մեղավոր են և՛ ընդդիմադիր, և՛ իշխանական ուժերը։ Իշխանությունները հասկան նրան, որ հասարակության աչքում պախարակեցին ընդդիմադիրներին», –  Henaran.am- […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի