Կարեն Կարապետյանը նախարարներին մաղթել է
Առողջապահության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ալթունյանը այսօր՝ մայիսի 3-ին կառավարության նիստից հետո զրուցել է լրագրողների հետ:
Նա հայտնել է, որ կառավարության վերջին նիստին քննարկել են ընթացիկ հարցեր, իսկ ռազմավարական նշանակության հարցեր չեն քննարկվել, որպեսզի հնարավորություն տային նոր կառավարությանը ձևավորել իր ռազմավարությունը, քաղաքականությունը և ըստ իրենց ծրագրերի էլ առաջ շարժվել:
«Մենք ուրախ էինք, որ միմյանց հետ հաջողվեց աշխատել, ուրախ էինք, որ մենք բոլորս հասկացանք, որ թիմը իսկապես կայացել էր և թիմը իրար հանդեպ բարեհամբույր, բարենպաստ պայմաններ էր ստեղծում աշխատանքի ընթացքում»-նշել է նախարարի պաշտոնակատարը:
Անդրադառնոլով հարցին, թե նիստը տխուր նոտայով է ավարատվել՝ նախարարի պաշտոնակատարն ասել է , որ բաժանվելը միշտ էլ տխուր նոտա է. «Մարդկային կապերը խզելը տխուր նոտա է, ամեն մեկը կայացած մասնագետ է, ունի իր տեղը, բայց իհարկե այսպիսի կանոնավոր հանդիպումները կդադարեն»,-ասել է Լևոն Ալթունյանը:
Նա նշել է , որ վարչապետը բոլորին շնորհակալություն է հայտնել, մաղթել լավ ապագա բոլորին: