14 Նոյեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եթե վարչապետը կորոշի, որ իրեն ոչ մի ուժ պետք չի, մեզ էլ երբեք պետք չի լինել խնդրատուի դերում. Գ. Պետրոսյան (տեսանյութ)

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսանը Henaran.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ իրենք չեն սատարել Նիկոլ Փաշինյանին ու ժողովրդական շարժմանը՝ մտածելով, որ հետագայում կառավարությունում տեղ ունենան: «Վարչապետը կընտրվի, ինքը կորոշի, թե մարդկային ինչ ռեսուրսներով է պատրաստվում արդեն վերադարձնել հասարակության իրեն տրված վստահությունը, դա իրենց խնդիրն է: Եթե վարչապետը կորոշի, որ իրեն ոչ մի ուժ պետք չի, […]

Ես քվեարկելու եմ այնպես, ինչպես քվեարկել եմ նախորդ անգամ. Գ. Մելիքյան

«Ես ունեցել եմ իրական ելույթ և իմ ելույթից ոչ մի հարց հանելու մտադրություն չունեմ»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն` անդրադառնալով մայիսի 1-ի` վարչապետի ընտրությանն ունեցած իր ելույթին: Նա նշեց՝  ներկայացրել է այն իրականությունը, որ գոյություն ունի և այն վտանգները, որ հնարավոր են մեր երկրի մեր պետության համար: Բացի այդ Գագիկ Մելիքյանը […]

Եկեք վաղժամ, եթե-ներով չխոսենք. Վահան Մարտիրոսյան

Տրանսպորտի, կապի և տեղեակատվական տեխնոլոգիաների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Մարիրոսյանը կառավարության նիստից հետո զրուցել է լրագրողների հետ: Հարցին, թե նորություն էր արդյոք, որ այսքան դժգոհություն կա իշխանություններից, Վահան Մարտիրոսյանը արձագանքեց.«Բոլորս էլ այս հասարակության մի մաս ենք կազմում, մենք նույն հայ ժողովուրդն ենք, տեսնում ենք դրականը և բացասկանը: Ես կուզենայի միայն բացասականը չտեսնեինք, ահագին դրական գործ […]

Նիկոլ Փաշինյանն առաջադրվեց վարչապետի թեկնածու

41 պատգամավորի ստորագրությամբ Նիկոլ Փաշինյանն առաջադրվեց վարչապետի թեկնածու։ Այդ մասին «Ազատության»-ը տեղեկացնում են  «Ելք» խմբակցությունից։ Հիշեցնենք՝ վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը մայիսի 1-ին Ազգային ժողովում չստացավ բավարար թվով ձայներ․ նրա օգտին քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր: Համաձայն Սահմանադրության 149-րդ […]

Կարդացի եւ ընդունեցի ի գիտություն. Փաշինյանը՝ Տեր-Պետրոսյանին

Եթե լինի անհրաժեշտություն, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կհանդիպի ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ իրենք բաց են լինելու քննարկումների համար: Հարցին, թե արդյոք ծանոթացել է Լեւոն Տեր- Պետրոսյանի հայտարարության հետ եւ ինչպես կմեկնաբանի, Փաշինյանն ասաց. «Կարդացի եւ ընդունեցի ի գիտություն»: Լեւոն Տեր-Պետրոսյանը […]

Իշխան Զաքարյանը՝ պատգամավորական մանդատը վայր դնելու մասին

ԱԺ պատգամավոր, «Ծառուկյան» խմբակցության անդամ Իշխան Զաքարյանի գրասենյակը տարածել է հայտարարություն՝ արձագանքելով մամուլում իր ու Գագիկ Ծառուկյանի հարաբերությունների մասին լուրին: Նա նշել է, որ իրականությանը չի համապատասխանում տեղեկությունը, թե Գագիկ Ծառուկյանը մտադիր է հասնել նրան, որ խմբակցության անդամ Իշխան Զաքարյանը վայր դնի պատգամավորական մանդատը: «ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Զաքարյանը 2017 թվականի սեպտեմբերի 11-ին «newsbook.am» […]

Փաշինյանը փակուղի է մտնում  և կարող են անկանխատեսելի հետևանքներ լինել.Գառնիկ Իսագուլյան

Ներքաղաքական զարգացումներին առնչվող հարցերի շուրջ Henaran.am-ը զրուցել է  «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ , հասարակական-քաղաքական գործիչ  Գառնիկ Իսագուլյանի հետ: –ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ մայիսի 8-ին ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու 1/3-ի առաջադրած թեկնածուին: Հնարավո՞ր է վարչապետի այլ թեկնածու առաջադրվի: – Իրավական տեսանկյունից դա միարժեքորեն հնարավոր է, քանզի Սահմանադրությունը հստակ տալիս է այդ […]

Կլինեն մարդիկ, ովքեր կփորձեն ավելի սթափ մտածել ու վեր կանգնել զուտ կուսակցական շահերից. Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)

«Պարոն Ծառուկյանն էլ է ասել՝ մենք սատարում ենք ժողովրդի թեկնածուին առանց որևէ ակնկալիքի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն՝ ի պատասխան հարցին, թե որը պետք է լինի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի, ում իրենք սատարում են, ձևավորվելիք ժամանակավոր կառավարության հիմնական գործառույթը: Պետրոսյանն ընդգծեց, որ այդ կառավարության հիմնական առաքելությունը պիտի լինի կազմակերպել ժողովրդի կամքն […]

Ժողովրդի իշխանությունը ոչ ոք յուրացնելու իրավունք չունի. Ռուստամյան (տեսանյութ)

Ժողովրդի իշխանությունը ոչ ոք յուրացնելու իրավունք չունի, սա պետք է մենք հասկանանք. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Ամենագլխավորն այն էր, որ առաջին օրվանից պետք է հասկանայինք, որ սա ժողովրդային պոռթկում է, և որ ժողովուրդն էր կանգնած այս բոլոր պահանջների հետևում»,- ասաց նա: Ռուստամյանը նշեց, որ մենք անցյալի դառը դասեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի